Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եկամտային հարկի համակարգի փոփոխությունների երկու տարբերակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եկամտային հարկի համակարգում առաջարկվող փոփոխությունների տարբերակները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը նախ ներկայացրեց եկամտային հարկի գործող համակարգը, ըստ որի մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները վճարում են 23 տոկոս, 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոն դրամից ավել ստացողները՝ 36 տոկոս եկամտային հարկ: Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու է կառավարությունը որոշել գնալ եկամտային հարկի համակարգի փոփոխությունների: Նրա խոսքով՝ գործող համակարգը իսկապես վատն է, քանի որ այն բավականին ծանր հարկային բեռ է նախատեսում քաղաքացիների համար: «Կա ևս մեկ պատճառ, որը մեզ ստիպում է հասկանալ, որ այս հարկային համակարգը վատն է, որովհետև հարկային այս համակարգը մեր կարծիքով խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում գոյություն ունի շահութահարկ՝ 20 տոկոս դրույքաչափով և գումարած 5 տոկոս դիվիդենտի հարկ: Եվ, ըստ էության, մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ Հայաստանի ռեզիդենտ տնտեսվարողների համար շահութահարկի և դիվիդենտի հարկի գումարը երկու սանդղակի դեպքում առնվազն  ավելի ցածր է, քան եկամտային հարկը: Սա բերում է նրան, որ սեփականատերերը նախընտրում են հարկվել շահութահարկի և դիվիդենտի հարկի դաշտում: Եվ ինչ են անում նրանք՝ աշխատավարձը չեն վճարում, որպեսզի բարձր եկամտային հարկ չվճարեն, այդ գոյացած եկամուտը ձևակերպում են որպես շահույթ, ապա՝ որպես դիվիդենտ և արդյունքում աշխատողներին տալիս են աշխատավարձ ծրարներով: Այսինքն, իրականում մարդը ստանում է 250 հազար դրամ աշխատավարձ, բայց ձևակերպված է, օրինակ, 100 հազար դրամը, իսկ մնացած մասը վճարվում է առձեռն, իսկ այդ գումարը դուրս է գրվում շահույթի և դիվիդենտի տեսքով, որովհետև ավելի քիչ է հարկվում մի քանի տոկոսով, որոշ դեպքերում՝ շատ բարձր տոկոսով»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս թեման երկար ժամանակ քննարկում են կառավարությունում: Նա ներկայացրեց եկամտային հարկի համակարգի փոփոխության երկու տարբերակ: Առաջին տարբերակը, որ առաջարկում է կառավարությունը, հարկման երեք սանդղակի փոխարեն երկու սանդղակի ձևավորումն է: «Հիմա կա տարբերակ, որ մենք երեքի փոխարեն ունենանք երկու սանդղակ, ինչպես նաև փոխենք աշխատավարձի չափերը: Այսինքն, որպես շեմ սահմանել ոչ թե 150 հազար դրամը, այլ 250 հազարը: Ըստ այդմ՝ մինչև 250 հազար դրամ ստացողները կվճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ դրանից ավել ստացողները կվճարեն 25 տոկոս եկամտային հարկ: Այս պարագայում մենք կունենանք որոշակի էական, շոշափելի նվազում եկամտային հարկի, որը մեր կարծիքով որոշակի դրական արդյունք կունենա: Կարող է թվալ, որ սա սոցիալական արդարության կանոններին ավելի շատ համապատասխանող տրամաբանություն է, և այս առումով կարող ենք առաջին հայացքից ավելի գրավիչ լինել երկրորդ քննարկվող երկրորդ տարբերակի համեմատ»,- ասաց վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրեց նաև առաջարկվող երկրորդ տարբերակը, որով առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ  եկամտային հարկ և շահութահարկ՝ գումարած դիվիդենտի հարկը: Այսինքն, ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ եկամտահարկը բոլոր չափերի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս և շահութահարկի և դիվիդենտի հարկի հանրագումարը նույնպես լինի 23 տոկոս: Այսինքն, մենք ունենանք համահարթ եկամտային հարկ և շահութահարկ»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը համեմատություն անցկացրեց առաջարկվող երկու տարբերակների միջև՝ ներկայացնելով դրանց առավելություններն ու թերությունները: Նա կրկնեց, որ առաջին տարբերակը, որտեղ առաջարկվում է երկսանդղակ հարկման համակարգ, կարող է առաջին հայացքից առավել տրամաբանական և ընդունելի թվալ սոցիալական արդարության տեսանկյունից,  սակայն շեշտեց, որ այդ տպավորությունը որոշակիորեն խաբուսիկ է: «Որովհետև եթե մենք այս տարբերակը կիրառենք, օրինակ, 100 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա, նրանց եկամուտը կավելանա ամսեկան 3 հազար դրամով: Սա կարևոր արձանագրում է, բայց այդ քաղաքացիների մի զգալի մասին՝ 199 հազար մարդու, ովքեր ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, մենք վերջերս «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններով արդեն վերադարձրել ենք 2500 դրամ: Այսինքն` նրանց ամսական եկամտի մեջ, 100 հազար դրամ ստացողների պարագայում 2500 դրամով ավելացվել է եկամուտը, իսկ 150 հազար դրամ ստացողների պարագայում եկամուտը 3750 դրամով է ավելացել: Դուք հիշում եք, որ մենք օրենքում փոփոխություններ մտցրեցինք և կուտակային համակարգի մեջ պետությունը սկսեց քաղաքացիների փոխարեն վճարել սահմանված 5 տոկոսի 2.5 տոկոսը: Այդ օրենքի մեջ մենք գրել ենք, որ երբ եկամտային հարկը կիջնի, մենք այդ կուտակային 5 տոկոսը կրկին կվերադարձնենք, քաղաքացիները կրկին կվճարեն 5 տոկոս:  Հետևաբար` ստացվում է, որ այս երկաստիճան առաջնորդվելու պարագայում մենք դե ֆակտո 100 հազար դրամ ստացող  քաղաքացիների եկամուտները կավելացնենք 500 դրամով, իսկ 150 հազար դրամ ստացողների եկամուտը կավելացնենք 750 դրամով: Սա, կարծում եմ, այն արդյունքը չէ, որին մենք ձգտում ենք»,- պարզաբանեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝  երկաստիճան համակարգն ունի ևս մեկ թերություն. Այն, ըստ էության, շարունակում է խրախուսել ստվերային աշխատավարձը: «Եթե մենք ունենք երկու սանդղակ, և դրանցից մեկն այսպես թե այնպես ցածր է շահութահարկ-դիվիդենտի հարկ կոմբինացիայից, գործատուները կարող էն էլի շահագրգռված լինել բուն աշխատավարձերը չվճարել, որպեսզի պակաս հարկվեն և աշխատավարձի մնացած մասը վճարեն ստվերային ձևով՝ ծրարի մեջ»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջարկվող համահարթ տարբերակին՝ վարչապետն ասաց, որ այն  ռազմավարական առումով կառավարությանն ավելի է դուր գալիս, ինչի պատճառները մի քանիսն են: «Առաջին պատճառներից մեկը հետևյալն է, որ  այս ընթացքում բոլոր պոտենցիալ ներդրողները, ովքեր հետաքրքրվում են Հայաստանում ներդրումներ անելով, առաջինը տալիս են  հետևյալ հարցը՝ արդյոք ձեզ մոտ կա շահութահարկի և եկամտային հարկի համահարթ տարբերակ: Սա պոտենցիալ ներդրողների համար կարևոր հարց է: Երկրորդ առավելությունը, որ ունի այս համահարթ տարբերակը, դա  հարկային համակարգի պարզությունն է: Երրորդը՝ համահարթ տարբերակը խրախուսում է, որ աշխատավարձերը դուրս գան ստվերից: Եթե նախկինում գործատուներին ձեռնտու էր աշխատավարձի ստվերային մասը ձևակերպել որպես շահույթ և աշխատողին ստվերային վճարել, իսկ նրանք այդ պարագայում հայտնվում էին հարկային արտոնյալ վիճակում, այս պարագայում՝ ընդհակառակը: Քանի որ եկամտային հարկը, շահութահարկը, դիվիդենտի հարկը հավասար են դառնում,  հիմա գործատուն ստիպված է լինելու այդ ամենը ձևակերպել այնպես ինչպես կա՝ որպես աշխատավարձ»,- նշեց նա:

ՀՀ վարչապետը ներկայացրեց նաև  համահարթ համակարգի ամենակարևոր թերությունը, որը կարող է արժանանալ քննադատության: «Համահարթ համակարգից առաջին հերթին օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները՝ նրանք, ովքեր 200 հազար դրամից բարձր աշխատավարձ են ստանում:  Սա թերություն է, բայց կա նաև առավելություն: Ի վերջո` այս տարբերակով մեր հաշվարկներով մոտավորապես 38.5 միլիարդ հավելյալ դրամ կուտակվում է քաղաքացիների մոտ, ովքեր համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում: Նրանք պիտի այդ գումարները պիտի ծախսեն, այդ գումարը պիտի մտնի տնտեսության մեջ կամ դառնա բանկային ավանդ, որի պարագայում բանկային տոկոսադրույքները որոշակիորեն կարող են իջնել, և, օրինակ, գյուղացիները կարող են ավելի էժան վարկեր վերցնել և իրենց տնտեսության հոգսերը հոգալ: Այս համակարգի  պարագայում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար հարկային բեռի փոփոխություն տեղի չի ունենում: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր համեմատաբար  սոցիալապես ավելի խոցելի վիճակում են գտնվում, իսկ նոմինալ այսքան աշխատավարձ ստացող մարդկանց թիվը բավականին մեծ է՝ մոտավորապես 360 հազար: Սակայն այստեղ ես երկու դիտարկում եմ ցանկանում անել: Մեր կանխավարկածն այն է, որ ահա այս 100 հազար և 150 հազար աշխատավարձ ստացողների մի ինչ-որ մասը իրականում ավելի շատ աշխատավարձ է ստանում, սակայն խճճված հարկային համակարգի պատճառով մի մասը  ստվերային է ստանում: Հիմա, եթե մենք համահարթ կանոն սահմանենք, սա խթան կլինի, որ այդ աշխատավարձերը ստվերից հոսեն դեպի լույս: Այս պարագայում այն գործատուն, ով իր աշխատողի համար ձևակերպել է 100 հազար դրամ, սակայն իրականում վճարում է 200 հազար դրամ, նոր համակարգի պարագայում նա ստիպված կլինի ամբողջ աշխատավարձը վճարել լիարժեք սպիտակ ձևով, և մենք կարող ենք ունենալ լիարժեք տեղեկատվություն, թե ով մեր երկրում որքան աշխատավարձ է ստանում»,- ընդգծեց նա:

Վարչապետը հավելեց, որ 100 հազար և 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների պարագայում 23 տոկոս եկամտային հարկը գրեթե զրոյական ազդեցություն կունենա, սակայն հիշեցրեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին, օրենքի փոփոխության  արդյունքում 199 հազար 211 քաղաքացու համար փաստացի տնօրինվող եկամուտներն ավելացրել են 2.5 տոկոսով: «Ես ասացի, որ մենք այդ օրենքով պարտավորվել ենք կրկին վերականգնել կուտակային կենսաթոշակների 5 տոկոս վճարը, երբ կնվազի եկամտային հարկը: Այդ պարագայում, եթե նույնիսկ մենք հիմա 20 տոկոս դարձնենք քիչ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը,  այս պայմանի պահմանմամբ նրանց համար ոչինչ չի փոխվի: Այս իրավիճակը հաշվի առնելով՝ մենք կառավարությունում քննարկել ենք, որ պատրաստ ենք կուտակային համակարգով մեր վրա վերցրած 2.5 տոկոսի պայմանը չփոխել: Այսինքն, քաղաքացիների փոխարեն կշարունակենք վճարել կուտակային վճարի կեսը: Այսինքն, այս 119 հազար քաղաքացիների պարագայում մենք կունենանք  նույն իրավիճակը, որը կունենայինք, եթե նրանց համար եկամտահարկի փոփոխությունը տոկոսի առումով լիներ շոշափելի, օրինակ, 20 տոկոս սահմանվեր»,- ասաց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսության և հարկային համակարգի առողջացման համար շատ լավ կլիներ, եթե համաձայնություն լիներ համահարթ տարբերակն ունենալու վերաբերյալ: «Սա տնտեսության կառավարման ռազմավարական հեռանկարի առումով ավելի ընդունելի տարբերակ է: Մենք նաև համարում ենք, որ լավ կլինի շարունակել եկամտային հարկի փոփոխությունը: Եթե մենք գանք ընդհանուր համաձայնության, կառավարությունը պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0.5 տոկոսով համահարթ եկամտային հարկը իջնելու է՝ առաջիկա 5 տարիներին հասնելով միասնական 20 տոկոսի: Այսինքն, մենք հիմա 23 տոկոսով համահարթեցնում ենք, և կառավարությունը պարտավորվի առաջիկայում նվազագույնը 0.5 տոկոսով եկամտային հարկը, շահութահարկը, դիվիդենտի հարկը նվազեցնել՝ մինչև 20 տոկոսի հասնելը: Կարծում եմ, որ սա կարող է լինել շատ լավ հեռանկար, որը կարող է թափ տալ մեր տնտեսությունը և շատ լուրջ իմպուլս հաղորդել»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ սրանով նա դնում է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումների սկիզբը: Վարչապետը շեշտեց, որ ժողովրդի կարծիքը իրենց համար շատ կարևոր է:

Շանթ Խլղաթյան

ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտին
Ամենադիտված