Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաստակավոր մարզիչները արդարություն են պահանջում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշակի ժամանակ է, ինչ անառողջ իրավիճակ է «Բռնցքամարտի ֆեդերացիայում»: Սկզբում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հրաժարական տվեց, հետո նորից վերընտրվեց նույն պաշտոնում, սակայն ֆեդերացիայում առկա խնդիրները, կարծես թե, գնալով ավելի են սրվում: Այսօր արդեն, մարզիկներն ու մարզիչները ակցիա էին կազմակերպել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մոտ և պահանջում էին միջամտել, որպեսզի իրենց կողմից բարձրացված հարցերը վերջապես լուծում ստանան:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը  Past.am լրատվականի հետ զրույցում նշեց, որ ինքը մտահոգված է հայկական բռնցքամարտի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, քանի որ շուրջ 60 տարի լինելով բռնցքամարտում՝ տեսնում է, որ իր գործընկերների միջև առկա են խնդիրներ, ինչն իրեն հիասթափեցնում է:

«Ես բոլորին էլ համարում են իմ գործընկերը, որովհետև մենք բոլորս էլ միասին ենք ճանապարհ անցել, բայց տեսնելով այս վիճակը ես շատ-շատ հիասթափություն եմ ապրում: Անկեղծ եմ ասում: Պատճառներից մեկն այն է, որ շատ մարզիչներ, ովքեր բռնցքամարտի շարժիչ ուժն են,  դժգոհություն են հայտնում, որ ներկայիս գլխավոր մարզիչը՝ նախկին փայլուն բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանը, ժամանակի ընթացքում չի կարողացել ձևավորել մի այնպիսի կոլեկտիվ, որ մարզիկների անձնական մարզիչները նույնպես ներկա լինեն ուսումնամարզական հավաքներին և մրցումներին, որի պատճառով էլ առաջացել են հիմնական դժգոհությունները»,- ասաց Դ. Գաբրիելյանը:

Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ են 48 ֆեդերացիաներ, որից 30-ը օլիմպիական մարզաձևերով, 18-ը ոչ օլիմպիական մարզաձևեր: Եվ ասել, որ կոմիտեն «ոչինչ չի արել», կամ «ի՞նչ իրավունք ունի խառնվելու հասարակական կազմակերպության աշխատանքին», նա համարում է ոչ կոռեկտ և ոչ ճիշտ:

«Օլիմպիական խաղերից հետո ազգային օլիմպիական կոմիտեն սպորտի նախարարության հետ միասին պետք է պատասխան տան մեր պետության առջև, որովհետև, իմ տվյալներով, այսօր շուրջ 34 մարզաձև է ֆինանսավորում: Եվ եթե ֆեդերացիաների ֆինանսավորումն իրականացվում է նախարարության միջոցով, ուստի հենց այդ պատճառով էլ նախարարությունը պետք է վերահսկի ֆեդերացիաների աշխատանքը: Ես կարծում եմ, որ բոլորս պետք է աշխատենք միասնական լուծում գտնել այս «շղթայի» մեջ: Եվ եթե այն կտրվի, մեր աշխատանքերը կձախողվեն, ինչը հիասթափեցնող է: Բոլորին է հայտնի, որ պատերազմում երկու կողմերն էլ զոհեր են ունենում, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ: Այս դեպքում մենք հարցը չպետք է դրան հասցնենք, այլ պետք է միասին նստենք կլոր սեղանի շուրջ և հանգենք ընդհանուր որոշման: Երկու կողմն էլ իրավունք չունեն միմյանցից երես թեքել: Չէ՞ որ մենք մեկ միասնական ընտանիք ենք»,- ասաց ՀԱՕԿ նախագահի տեղակալը:

Ի դեպ, կարգի համաձայն, մինչև ազգային օլիմպիական կոմիտեն չհաստատի մարզիկի անուն ազգանունը, մարզիկն օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չի ստանա: Դ. Գաբրիելյանի, խոսքով Արթուր Գևորգյանը եղել է փայլուն բռնցքամարտիկ, իր հետ ճանապարհ է անցել և միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքը մնացել է մինչ օրս, որն այդպես էլ շարունակվելու է, իսկ առաջացած խնդիրները անպայման կլուծվեն:

«Խնդիրն այն է, որ բռնցքամարտում երկու ուղղություն կա՝ պրոֆեսիոնալ և սիրողական: Երկուսն էլ օլիմպիական մարզաձև են համարվում: Եվ մենք, իհարկե, պետք է կարողանանք սիրողական բռնցքամարտիկներին հնարավորություն տալ, որ այդ ասպարեզում հաջողության հասնելուց հետո անցնեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի: Բայց Դավիթ Թորոսյանը նպատակային ձևով շեշտը դրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա, որի արդյունքում սիրողականը մի քիչ մնացել է ստվերում: Մյուս կողմից, եթե վաղը-մյուս օրը այս ասպարեզում հաջողություն չլինի, կառավարությունը սպորտի նախարարից չի հարցնի՞, թե սիրողական բռնցքամարտը զարգացնելու համար տրամադրված գումարներն ինչի՞ վրա են ծախսվել: Չէ՞ որ հայկական բռնցքամարտն ունեցել է հզոր մարզիկներ, սկսած Վարզդատ թագավորից մինչև Վլադիմիր Ենգիբարյան, Իսրայել Հակոբկոխյան, նույն Դավիթ Թորոսյանը: Այնքան մեծ է ցուցակը, որ ես չեմ կարողանում բոլորին թվարկել: Իմ ցանկությունն է, որ մեր բռնցքամարտիկների մեծ ընտանքին բոլորը մատնացույց անեն որպես համերաշխ ու միասնական ընտանիքի: Բացի այդ,  կարողանանք կրկին 70-80 –ական թվականների համբավը ձեռք բերել հանուն սպորտի, բռնցքամարտի և Հայաստանի Հանրապետության»,- ասաց Դ. Գաբրիելյանը:

Եվրոպայի առաջնությունից 4 մեդալ, աշխարհի առաջնության 6 ուղեգիր և երրորդ տեղը գրաված հավաքականի մարզիչ Վազգեն Բադալյանին նույնպես ազատել են աշխատանքից: Վիկ Դարչինյան, Լեռնիկ Պապյան, Սուրեն Օհանյան և այլոց, 5 միջազգային սպորտի վարպետներ պատրաստած մարզիչն աշխատանքից ազատելու համար իրեն վիրավորված է զգում, քանի որ համարում է, որ իր աշխատանքը չեն գնահատում ֆեդերացիայում:

«Բոքսի զարգացմանը Հայաստանում երեք քաղաք է մասնակցում, բայց ո՛չ Վանաձորում, ո՛չ էլ Գյումրիում մրցումներ չեն անցկացվում: Թիմը ցանկություն ունի Թուրքիա, Ադրբեջան գնալու, ֆեդերացիայի նախագահն ասում է՝ չենք գնում: Թուրքիայից օլիմպիական խաղերի միայն 5 ռեյտինգային տեղ ենք բերել, որը շատ մեծ բարձունք կարելի է համարել: Մենք ուզում ենք  ֆեդերացիայի արդար ընտրություն լինի, քանի որ այն արդար չի եղել: Այստեղ անձնական խնդիրներ չկան, պարզապես ցավալի է, որ բռնցքամարտն այսօր նահանջ է արձսանագրում այն դեպքում, երբ ժամանակին առաջնային դիրքերում էր: ՀՀ 12 վաստակավոր մարզիչներ, որոնք կերտել են Հայաստանի բռնցքամարտի փայլուն պատմությունը եկել են այստեղ, որ բողոքեն: Արթուր Գևորգյանին ես էլ եմ մարզել, նա էլ լավ գիտի, թե ես ինչ մարզիչ եմ, և շատ վիրավորված եմ, որ առանց ինձ տեղեկացնելու ազատել են աշխատանքից: Իմ փոխարեն մեկ այլ մարզչի է աշխատանքի ընդունել, ով իմ ցուցանիշներից կեսով պակաս արդյունք է ապահովել: Այս ամենի պատճառը անառողջ վիճակն է, որի հետևանքով ջլատվել է ողջ կոլեկտիվը: Եվ այս բողոքի ակցիան, կազմակերպել ենք, որ Հայաստանի բռնցքամարտը հետքայլ չունենա, մասսայականություն վայելի և կարողանան որակյալ մարզիկներ ձևավորվեն: Եվ եթե ես կարողացել եմ Չինաստանում և Հնդկաստանում աշխարհի առաջնություններում հաղթել և աշխարհի չեմպիոնով Հայաստան վերադառնալ, ապա դա արդյո՞ք պատիվ չի բերում մեր երկրին»,- ասաց ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:

 

Արմինե Գրիգորյան

Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Ռուսաստանն արգելափակել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի լիարժեք կիրառմամբ․ Մեդվեդեւ Զինծառայողները բնակարան կստանա՞ն հիփոթեքային վարկովԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Միլիարդատեր խաղացողը. ինչպես Քըրք Քըրքորյանը ստեղծեց ժամանակակից Լաս Վեգասը և դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկըՀայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Թուրքիան Զանգեզուրի միջանցքը դիտարկում է որպես Վրաստանով անցնող երթուղու այլընտրանքԱդրբեջանի իշխանությունները քանդել են եկեղեցիները Ղարաբաղում Երիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Թուրքիայի հետ գրկախառնության ֆոնին Փաշինյանի ռեժիմը հույսը դնում է մոլեգին ռուսաֆոբիայի և բռնաճնշումների վրա»Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Մի շարք հասցեներում ջուր չի լինիԱնտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Ինչ եղանակ է սպասվում«Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Խոշոր վթար՝ Տավուշի մարզումՋազի համաշխարհային օր․ պատմության այս օրը (30 ապրիլ)Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»Դոլարը էժանացել էՉԼ. Ատլետիկոն և Արսենալը դիմակայության առաջին խաղում չպարզեցին հաղթողին «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներումՉտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված