Շտապ. Երևանում օրենքով գողի են բերման ենթարկել
ՎԻԴԵՈԵրևանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել էին «օրենքով գողի»: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Ոստիկանության աշխատակիցները Երևանի Աբովյան փողոցից Քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 35-ամյա Լուկա Ալանիձեին և 31-ամյա Լաշա Աբզիանիձեին:
Ըստ Shamshyan.com-ի՝ Լ. Ալանիձեն «օրենքով գող» Լեկի Ռուստավսկին է, իսկ Լ. Աբզիանիձեն հանցագործ աշխարհում համարվում է հեղինակություն: