Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խնդիրներներ է կարգավորում Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան. Քաղաքագետի անդրադարձը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Կասպյան հնգյակի» միջև ավելի քան 20 տարի տևած բանակցություններից հետո 2018թ. օգոստոսի 12-ին Ակտաույում կայացած մերձկասպյան երկրների (Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, Իրան) ղեկավարների 5-րդ գագաթաժողովում կնքվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Հատկանշական է, որ կոնվենցիայի նախագծի մասին հայտնի էր դեռևս 2017թ. դեկտեմբերին, և այս ամիսներին փաստաթուղթը նախապատրաստվում էր նախագահների ստորագրման համար:

ԽՍՀՄ փլուզումից ի վեր Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման համատեքստում մերձկասպյան երկրների միջև եղել են մի շարք  տարաձայնություններ։ Դրանք վերաբերում են  Կասպից ծովի ջրային մակերեսի և հատակի բաժանմանը, որոշ հանքավայրերի շահագործմանը, խողովակաշարերի կառուցմանը, ռազմական ներկայությանը և այլն։ Կոնվենցիայի ստորագրումը ցույց  տվեց, որ մերձկասպյան երկրները որոշ խնդիրների և ձևակերպումների շուրջ կարողացել են հասնել կոնսենսուսի, բայց  արդյո՞ք կոնվենցիան լուծում է այս հարցերի շուրջ առկա բոլոր տարաձայնությունները։ 

Ջրային մակերեսի և հատակի բաժանում

Կասպից ծովի շուրջ վիճելի գլխավոր հարցերից մեկ եղել է ծովի ջրային մակերեսի, հատակի և ստորջրյա հատվածի բաժանումը։ Եթե կոնվենցիայում Կասպիցի ջրային մակերեսի բաժանումըհստակորեն ամրագրված է (Կասպից ծովի ջրային տարածքը բաժանվում է ներքին ջրերի, տարածքային ջրերի  (ոչ ավելի, քան 15 ծովային մղոն) ձկնորսական գոտու  (10 ծովային մղոն) և ընդհանուր ջրային տարածության), ապա հատակի բաժանման հարցը ամբողջապես լուծված չէ։ Կոնվենցիան ամրագրում է, որ  ծովի հատակն ու ստորջրյա հատվածը բաժանվում են ազգային սեկտորների, և սեկտորային սահմանազատումը նախատեսվում է իրականացնել բոլոր կողմերի պայմանավորվածությամբ՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Ըստ էության, այս մոտեցմամբ Կասպիցի հատակի բաժանման հարցին չի տրվում վերջնական լուծում։  Այս մասին է փաստում նաև այն, որ  կոնվենցիայի ստորագրումից հետո էլ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Կասպից ծովի հատակի բաժանումը պետք է իրականացվի առանձին համաձայնագրի  միջոցով։ 

Կասպից  ծովի հատակի և ստորջրյա հատվածի բաժանումն ուղղակիորեն առնչվում է որոշ վիճելի հանքավայրերի պատկանելիության խնդրին։ Մինչ օրս մի շարք հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնություններ են առկա Իրանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև։ Ըստ էության, ստորագրված կոնվենցիան չի կարգավորում նաև այդ տարաձայնությունները և  վիճելի հանքավայրերի շահագործման հետ կապված քննարկումները կշարունակեն մնալ այդ երկրների օրակարգում: 

Խողովակաշարեր

Կասպից ծովում խողովակաշարերի կառուցման խնդիրը նույնպես եղել և շարունակում է մնալ մերձկասպյան երկրների շահերի բախման առարկա: Կոնվենցիայով ամրագրվում է, որ Կասպից ծովում ցանկացած  խողովակաշարի անցկացման ճանապարհի որոշումն իրակացվում է այն կողմի համաձայնությամբ, որի ստորջրյա հատվածով անցնում է խողովակաշարը։ Պետք է ընդգծել, որ, չնայած կոնվենցիայում ամրագրված է, որ խողովակաշարի կառուցման վերաբերյալ հարցերը պետք է կարգավորվեն այն երկրների միջև, որոնց տարածքով անցնում է տվյալ խողովակաշարը, այնուամենայնիվ, կոնվենցիան չի երաշխավորում երկկողմ համաձայնությամբ որևէ նախագծի կյանքի կոչման հնարավորություն: Դեռևս 2003թ. մերձկասպյան երկրների կողմից ստորագրվել է Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան (Թեհրանյան կոնվենցիա), որն ունի 4 կից արձանագրություն։ 5-րդ արձանագրությունը՝ «Կասպից ծովում նախագծերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու վերաբերյալ», ստորագրվել է 2018թ. հուլիսին: Արձանագրությունը նախատեսում է Կասպից ծովում խոշոր նախագծերի (ներառյալ խողովակաշարերի կառուցում) էկոլոգիական չափանիշների վերաբերյալ համաձայնեցում բոլոր ափամերձ երկրների միջև: Փաստացի այս դրույթի շնորհիվ մերձկասպյան երկրները ստացել են Կասպից ծովում ցանկացած խողովակաշարի կառուցման վրա ազդելու լծակ։

Այս ամենը վերաբերում է նաև Տրանսկասպյան գազատարի նախագծին, որով նախատեսվում է Թուրքմենստանից Ադրբեջան ձգվող խողովակաշարով թուքմենական գազը Վրաստանի և Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա՝ թուլացնելով վերջինիս կախվածությունը ռուսական գազից։ Որպես նախագծի գլխավոր խոչընդոտ մշտապես դիտարկվել է Կասպից ծովի կարգավիճակի չհստակեցված լինելը, ինչպես նաև այն, որ եվրոպական շուկա թուրքմենական գազի արտահանման հեռանկարը չի բխել տարածաշրջանի երկու տերությունների՝ Ռուսաստանի ու Իրանի շահերից:

Հաշվի առնելով 2003թ. կոնվենցիան և դրա ընձեռած «էկոլոգիական լծակը»՝ կարելի է պնդել, որ քանի դեռ Ռուսաստանն ու Իրանը  շահագրգռված չեն Տրանսկասպյան գազատարի կառուցմամբ, այդ նախագծի հեռանկարները կմնան մշուշոտ։ 

Ռազմական ներկայություն

Ռազմական ներկայության հարցի շուրջ  ևս բավականին երկար ժամանակ մերձկասպյան պետությունները չէին կարողանում համաձայնության հասնել։ Կոնվենցիան ամրագրում է, որ միայն մերձկասպյան երկրները Կասպից ծովում  կարող են ունենալ ռազմանավեր և ռազմաբազաներ, ինչն, ըստ էության, արտացոլում է այս հարցում ՌԴ և Իրանի դիրքորոշումը՝ բացառել արտատարածաշրջանային դերակատարների  ներկայացվածությունը Կասպից ծովում:

Այսպիսով, չնայած Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրմանը, այնուամենայնիվ, այն ամբողջությամբ չի կարգավորում մերձկասպյան 5 երկրների միջև եղած խնդիրներն ու  տարաձայնությունները: Այն ամրագրում է անհրաժեշտ սկզբունքներ և մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալու մերձկասպյան երկրներին տարբեր ձևաչափերով գտնել վիճահարույց խնդիրների լուծման տարբերակներ։

Հատկանշական է նաև, որ կոնվենցիան դեռևս պետք է վավերացվի 5 մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Իրանի խորհրդարանների կողմից, և այդ գործընթացում չենք կարող բացառել որոշակի բարդությունների հնարավորությունը: 

Աննա Չիչյան

քաղաքագետ

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված