Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարությունովը վարչապետ Փաշինյանի ուշադրությունն է հրավիրում քրեական գործի մութ կետերի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հասմիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Վյաչեսլավ Հարությունովի միջադեպը արդեն տևական ժամանակ է քննարկումների առիթ է սոցցանցերում և զլմ-ներում: Եվ այդ քննարկումների պատճառն այն է, որ նոր իրողությունում իրավախախտումներով ընթացող նախաքննությունը դեռ շարունակվում է ու դրա վառ ապացույցը Էդուարդ Բաբայանի ապօրինի կալանավորումն է։ 
 
Երեկ համացանցում պտտվում էր մի տեսանյութ, որը մանրամասն ու հանգամանալից ձևով անդրադառնում էր և բացատրում այս գործի հետ կապված բոլոր կասկածելի և մութ կետերը: Տեսանյութից պարզ է դառնում, որ քրեական գործը ամբողջությամբ կառուցված է շինծու և կեղծ փաստերի և եզրակացության վրա, հետևաբար դրանց հիման վրա մարդուն կալանավորելը իրավաչափ չէ, այլ կերպ ասած, ապօրինի է:
 
Իսկ թե ինչու՞ ապօրինի, բացատրեմ, քանզի Է․Բաբայանը մեղադրվում է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, այնինչ ենթադրյալ տուժողը նախ և առաջ հերքում է Էդուարդ Բաբայանի մասնակցությունը միջադեպին, ապա ավելացնում, որ կան բազմաթիվ ապացույցներ, որ դատաբաժշկական փորձաքննության տված եզրակացությունը բացարձակ կեղծիք է։
 
Անգամ անհնար է նմանության եզրեր գտնել դատաբժշկի տված եզրակացության և ենթադրյալ դեպքից 2 օր հետո Հարությունովի ակտիվ պահվածքի միջև։ Այսպես, ըստ եզրակացության կոտրվել է Հարությունովի կողոսկրը ,ծակվել է թոքը, ստացել է ուղեղի ցնցում, ստացել է բազմաթիվ սալջարդներ, իսկ այն բոլոր տեսանյութերը, որտեղ դեպքից ընդամենը 2 օր հետո խոսում է Հարությունովը, լրիվ այլ բանի մասին է վկայում և տպավորություն է ստեղծվում, որ դատաբժշկական փորձաքննությունը իրականացվել է բոլորովին այլ մարդու վրա։

Հարկ եմ համարում նշել, որ բոլոր տեսանյութերում կարող եք տեսնել թե ինչպես է ենթադրյալ տուժողը երկար ժամանակ կանգնած սպասում դատարանի առջև, ձեռքերի ակտիվ շարժումներով ու ձայնի բարձր տոնայնությամբ պատասխանում լրագրողների հարցերին, ինչը անհնար է նման վնասվածքներ ստացած մարդու դեպքում։

Դեպքից անցել է մեկ ամսից ավել ժամանակ, բայց Հարությունովը չի դադարում բարձրաձայնել վերոնշյալ թվարկված խնդիրների մասին և բազմաթիվ հարցազրույցներ և ասուլիսներ է տվել լրագրողներին: Օրեր առաջ Հարությունովը հերթական ասուլիսի ժամանակ նոր մանրամասներ ներկայացրեց՝ ըստ որի ՀՔԾ-ում խախտվել են իր իրավունքները, հոգեբանական ճնշում և սպառնալիքներ գործադրվել իր վրա։ Մասնավորապես նշեց, որ ՀՔԾ-ում սպառնացել են, որ եթե իրենց անհրաժեշտ ցուցմունքը չտա, իրենց տրամադրության տակ ունեն այնպիսի տեսանյութեր, որոնց համացանցում հրապարակվելու դեպքում իր նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն և ինքը, որպես չեմպիոնի հայր, խայտառակ կլինի։ Իսկ երեկվա տեսանյութը դիտելուց հետո ևս մեկ անագամ համոզվեցի,որ Էդուարդ Բաբայանի կալանավորումը ոչ իրավաչափ է և դատաբժիշկը, ով տվել է նման եզրակացություն պետք է ենթարկվի պատասխանատվության, քանզի տեսանյութում մանրամասն ներկայացվում են բոլոր փաստերը՝ կապված կեղծ դատաբժշկական փորձաքննության և այս գործի բոլոր մութ կետերի հետ ։

Վերջին ասուլիսի ժամանակ ուշագրավ էր նաև այն, որ Հարությունովը խնդրանքով դիմեց Նիկոլ Փաշինյանին և նրա ուշադրությունը հրավիրեց այս գործի վրա, որտեղ որոշ անձիք շրջանցել են օրենքը և պետք է անպայման ենթարկվեն օրենքով սահմանված խիստ պատասխանատվության։
Իրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համարՄոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըԻրանում պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվելԿա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք Հորմուզի նեղուցը բացելու շուրջ․ ԲեսենթԳեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՀանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր «Արարատ-Արմենիան» այսօր կանցկացնի ՉԼ որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Զելենսկին անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 6,125-ի Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ըմպելիքի իրացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՎաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՄեսսիից հետո լավագույն լեգեոներն ընդմիջում է վերցնում. Տեր Շտեգենը կարիերան կշարունակի Նիդերլանդներում․ պաշտոնական Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններինԻնչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջԵս հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան «Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ» Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Կասեցվել է «ՆՆ Հոլդինգին» պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ» Իրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Լենինգրադի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում «Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բшխվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Տուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ» Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Ծնվել է թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը․ պատմության այս օրը (4 օգոստոս)
Ամենադիտված