Ըմբիշ Վազգեն Թևանյանը ադրբեջանցի մարզիկին հաղթելով դարձավ Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են գերազանց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը մրցում էր ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադային: Հայ ըմբիշը հաղթեց 5:2 հաշվով:
Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար ավեի ուշ կգոտեմարտի նաև գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), ում մրցակիցը կլինի ուկրաինացի Յուրի Իդզինսկին: