ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերեվարված Կարեն Ղազարյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայցուցիչներն այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Երևանում ԿԽՄԿ խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը:
«Համաձայն մեր հանձնագրի՝ մենք այցելում ենք ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,- ասաց նա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ ԱշոտԱհարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե իբրՂազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ուգերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չեն համապատասխանումիրականությանն ու ապատեղեկատվություն են:
«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանումհայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայհետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չիհամապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:Կարեն ՂազարյանըՀայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանիադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էր ԱշոտԱհարոնյանը: