Ամերիկացի բժիշկները «համապիտանի» նանոպատվաստանյութ են ստեղծել գրիպի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի մոլեկուլային կենսաբաններն ստեղծել են նանոպատվաստանյութ, որը պաշտպանում Է գրիպի հազվագյուտ եւ տարածված մանրԷահիմքերից, եւ դրա աշխատանքը հաջողությամբ ստուգել են մկների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր նոր պատվաստանյութը գործում Է թե՛ T-բջիջների վրա, որոնք պատասխանատու են վարակի դեմ բջջային հակազդմանը, թե՛ B-բջիջների վրա, որոնք արտադրում են հակամարմիններ: Բացի դրանից, դրա աշխատանքի արդյունավետությունը բարելավվել Է միկրոասեղների հավաքանիով ծեփասպեղանու օգտագործման հաշվին: Այս ամենը ճանապարհ Է բացում գրիպի դեմ համապիտանի Էժան պատվաստանյութի ստեղծման համար»,- պատմում Է Բաո Չժուն Վան Ատլանտայի Ջորջիայի նահանգի համալսարանից (ԱՄՆ): Ամեն տարի գրիպի համաճարակը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք Է խլում:
Գրիպի դեմ պայքարը բարդանում Է այն բանով, որ կա այդ վիրուսի երեք տարատեսակ՝ A, B եւ C, ինչի պատճառով բավականաչափ բարդ Է կանխատեսել, թե վիրուսի որ տեսակն առավել մեծ տարածում կստանա հաջորդ տարի: Պատվաստանյութի նոր տարբերակն, ինչպես ցույց են տվել մկների վրա կատարված փորձերը, բոլոր կրծողներին պաշտպանել Է գրիպի միանգամից մի քանի մանրԷահիմքերի մահացու դոզաներից, մանրԷահիմքեր,որոնք պատկանում են ինչպես վիրուսի համաճարակային տարբերակներին, այնպես Էլ ավելի հազվագյուտ տարատեսակների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: