Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում 60-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով 2 անչափահաս երեխաների հետ անցնող կնոջը. վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Գևորգ Ճզտանյանը իր վարած Nissan մակնիշի 16 UU 683 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում` «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով 2 անչափահաս երեխաների հետ անցնող մոտ 30 տարեկան մի կնոջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. քաղաքացիների ահազանգով դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վրաերթի պատճառով վարորդ Գ. Ճզտանյանի մոտ ևս առաջացել են առողջական խնդիրներ և մեկ այլ շտապօգնության բրիգադ էլ նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար Արման Աբրահամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեծ թվով քաղաքացիներ փողոցն անցնում են չթույլատրելի հատվածով՝ այն դեպքում, երբ մի քանի մետր այն կողմ վերգետնյա անցում կա ու իսկական պատուհաս են դառնում վարորդների համար: Իսկ այս դեպքում վրաերթի ենթարկվածը փողոցը հատել է 2 անչափահաս երեխաների հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան Տղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արել 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը ՀՕՊ-ն առավոտյան խnցել է 83 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան «Քաղաքագետ Աթաև. Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին համարում է անձնական թշնամիներ» Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը Հայկական կոնյակի և գինու վաճառքի անկումՊատմական ամնեզիա. Ինչո՞ւ է Հայաստանը կրկին վստահում Եվրոպային և մերժում Ռուսաստանին Փաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ» Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս)Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսիններըՀաջորդը զինվորականներն են. «Հրապարակ» Ռուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականը
Ամենադիտված