Դատապարտյալների հիվանդանոցի լոգարանում 34-ամյա կալանավորն ինքնասպանություն է գործել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Կալանավորն ինքնասպան է եղել լոգարանում սավանով կախվելու միջոցով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 34-ամյա կալանավորը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ այս անգամ մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի»,-ասաց Ղլեչյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է կալանավորը տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, Գոռ Ղլեչյանն ասաց, որ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է կիրառվել, բացի այդ, նա ունեցել է առողջական խնդիրներ:
Ղլեչյանը նաև հայտնեց, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով՝ պատիժների համակցությամբ նա դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման և 360.000 ՀՀ դրամ գումարի չափով տուգանքի: Վերաքննիչ դատարանում դեռևս գործի քննությունը շարունակվում էր: