Արարատը նվաճված է. «Արմենպրես»-ի մարզական լրագրողը հասել է Բիբլիական լեռան գագաթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արմենպրես» լրատվական գործակալության մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանը նվաճել է Արարատի Բիբլիական գագաթը: Ամիսների բազմաչարչար պատրաստություններն իրենց վերջնարդյունքին են հասել հուլիսի 18-ին, երազանք դարձած գագաթին հասնելով, որից երկու օր առաջ Վարվառան հենց վերելքի ճանապարհին տոնեց ծննդյան 27-ամյակը: «Արարատը նվաճված է... Չեմ գրի, թե ինչ դաժան, տառապալից էր այն, բայց Արարատի այս վերելքը նվիրվում է Հայրիկիս՝ ՎյաչեսլավՀայրապետյանի հիշատակին։ Նա լեռնագնաց էր ու ուներ մեծ երազանք՝ նվաճելու ԲիբլիականԱրարատը»,-երազանքի իրագործումից հետո գրել է Արարատի գագաթից աշխարհին նայածՎարվառա Հայրապետյանը:
Հատկանշական է, որ Վարվառան Արարատ բարձրացավ այն տարում, երբ «Արմենպրես»լրատվական գործակալությունը տոնում է հիմնադրման 100-ամյակը, մեր թղթակցի խոսքով՝ այսվերելքը նաև իր մասնագիտական կարիերայի մեջ մեծ ներդրում ունեցած լրատվամիջոցի պատվին է:

Վարվառա Հայրապետյանն Արցախյան ազատամարտի մասնակիցներ Շուշանիկ Աբրահամյանիև լուսահոգի Վյաչեսլավ Հայրապետյանի դուստրն է:
