Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արսինե Խանջյանը ֆիլմ կնկարահանի Երուսաղեմի հայկական թաղամասի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

 Հայաստանի ամենազորավոր ուժն իր մշակույթն ու արվեստագետներն են: Դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը վստահ է՝ Հայաստանում հոյակապ արվեստագետների պակաս ընդհանրապես չկա: «Արարատ», «Արտույտների ագարակը», «Սպին», «Օրացույցը» և այլ ֆիլմերից հայտնի դարձած ու սիրված դերասանուհին այս օրերին Հայաստանում էր, եկել էր մասնակցելու «Ոսկե ծիրան» երևանյան 15-րդ միջազգային կինոփառատոնին: «Արմենպրես»-ը Խանջյանի այցի ընթացքում հնարավորություն ունեցավ զրուցելու հայտնի դերասանուհու ու պրոդյուսերի հետ կինոփառատոնի, ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ համագործակցության ու առաջիկա ծրագրերի մասին:  

Արսինե Խանջյանը՝ «Ոսկե ծիրանի» մասին

«Ոսկե ծիրանը» ծնվեց ու զորացավ դժվար պայմաններում: Մշակույթի ոլորտն ամենահեշտ ասպարեզը չէ: «Ոսկե ծիրանը» հավատում էր, որ Հայաստանի համար կարևոր է նման փառատոնը, կարևոր է նման ներդրում ունենալ մշակույթում: Եվ փառատոնի նախաձեռնողները, անտեսելով դժվարությունները, տարիներ շարունակ աշխատեցին՝ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով: Եվ դրա շնորհիվ «Ոսկե ծիրանը» դարձավ համաշխարհային երևույթ՝ ի պատիվ և ի նպաստ Հայաստանի:

Սերն ու կինոն

Մենք սփյուռքում մշակույթի նկատմամբ մեծ սեր ունենք: Մենք դպրոցներում, մշակութային հաստատություններում ստեղծել ենք թատերական խմբակներ: Բայց դրանք կիսապրոֆեսիոնալ խմբակներ են:

Հայրս և հորեղբայրս ևս հանդես էին գալիս նման խմբակների ներկայացումներում: Ես Կանադայում հայտնվեցի 17 տարեկանում: Ուսումնասիրել եմ հենց թատերական արվեստ: Մասնագիտությամբ առաջին հերթին թատրոնի դերասանուհի եմ: Դրանից հետո համալսարանում լեզուներ եմ ուսումնասիրել, իսկ մագիստրատուրայում քաղաքագիտություն եմ սովորել: Շատերը դրա մասին չգիտեն, և չեն անդրադառնում իմ գործունեությանն այս ոլորտում: Բայց, իսկապես, իմ ամենամեծ հետաքրքրությունը քաղաքագիտությունն է: Եվ իմ ավարտական աշխատանքը վերաբերում էր մշակույթի և քաղաքականության հարաբերությանը:

Արսինե Խանջյան-Ատոմ Էգոյան

Թատրոնի շնորհիվ հանդիպեցինք Ատոմի հետ: Մոնրեալում հայերեն կիսապրոֆեսիոնալ թատրոնում էի աշխատում, չէի էլ երևակայում, որ պետք է կարողանամ դերասանուհի դառնալ: Ուզում էի քաղաքագիտական գործունեության անցնել: Արդեն մագիստրատուրայում էի սովորում, և այդ ժամանակ ծանոթացանք: Ատոմն իր առաջին նախագիծն էր անում՝ «Հարազատներ» ֆիլմը: Նա հայ դերասաններ էր փնտրում: Մասնակցեցի լսումների, և նա, ըստ երևույթին, հավանեց իմ դերասանական կարողությունները: Եվ այդ կերպ 1984-ից ի վեր միասին ենք:

Էգոյանի հետ աշխատելու առավելությունները

Ատոմի հետ հեշտ է աշխատել, որովհետև նա շատ տաղանդավոր բեմադրիչ է: Շատ է հարգում դերասաններին: Երբ գրում է իր սցենարները, միշտ մտքում պահում է այն դերասաններին, որոնց հետ կցանկանար աշխատել: Եվ շատ ազատ հարաբերություններ է հաստատում իր բոլոր դերասանների հետ:

Ես շատ այլ կինոռեժիսորների հետ էլ եմ աշխատել Ֆրանսիայում, Կանադայում, համագործակցել եմ տարբեր ֆիլմերում: Ատոմի դեպքում պետք է ասեմ, որ լինելով իր կողակիցը, երբեմն ավելի հեշտ է աշխատելը, երբեմն՝ ավելի բարդ: Ծանոթ ենք միմյանց մտածելակերպին, և եթե համաձայն ենք, շատ ավելի հեշտ ենք ընդհանուր հայտարարի գալիս: Իսկ եթե չենք համաձայնում, սկսում ենք իրար դեմ պայքարել: Թե՛ առավելություններ կան, թե՛ թերություններ: Բայց նրա հետ աշխատելու առավելությունները շատ ավելին են:

Խանջյան-Էգոյան. ամենասիրելի ֆիլմերը

Կառանձնացնեմ «Օրացույցը» և «Արարատը»: Երկուսն էլ կարևոր են, և շատ եմ սիրում, բայց տարբեր պատճառներով:  «Օրացույցը» մեր առաջին ֆիլմն էր Հայաստանում, 1992-ին եկանք այստեղ: «Օրացույցն» ինձ համար շքեղ անդրադարձ է: Առաջին անգամ էինք առանց սցենարի աշխատում, ըստ օրվա նկարահանումների՝ ստեղծում էինք ֆիլմը:

Իսկ «Արարատն» առանձնացնում եմ, որովհետև շատ կարևոր թեմա է արծարծում, անդրադարձ է Ցեղասպանությանը: Կարծում եմ, որ Ատոմը միակն է Ցեղասպանության մասին ֆիլմեր նկարած հայ և արտասահմանցի ռեժիսորներից, որ անդրադարձել է ոչ թե հատկապես Ցեղասպանության պատմությանը, այլ Ցեղասպանության իրողության հերքմանը ներկա ժամանակներում: Եվ այս առումով երկու ֆիլմերը շատ կարևոր գործեր են:

Առաջիկա ծրագրեր

Երկու նախագիծ կա, որ տարբեր ժամանակներում պետք է կայանան: Մեկը թատերական է. Չեխովի «Բալենու այգին» ներկայացման մեջ պետք է գլխավոր դերը խաղամ: Գեղեցիկ գործ է, իմ ամենասիրած թատերական գործերից է: Ներկայացվելու է Տորոնտոյում: Բացի այդ, պետք է որպես կինոռեժիսոր ֆիլմ նկարահանեմ Երուսաղեմի հայկական թաղամասի մասին: Նախագծի անունը Quarters է (թարգմանաբար՝ թաղամասեր, քառորդներ): Երուսաղեմը բաժանված է չորս թաղամասի, այնտեղ հայկական թաղամասն առանձին է, և ես պիտի անդրադառնամ հենց հայկական թաղամասին:

Այս նախագիծը հոյակապ է ինձ համար, առաջին անգամ հանդես եմ գալու իբրև ռեժիսոր-բեմադրիչ: Այդ փորձը չեմ ունեցել մինչև հիմա: Ինձ հետ այլազգի ռեժիսորներ էլ են աշխատելու, ամեն մեկն իր թաղամասի մասին է նկարելու: Ես հայկական թաղամասի մասին ֆիլմի վրա պետք է աշխատեմ: Պետք է ասեմ, որ ֆիլմերից ամեն մեկը 30 րոպե տևողություն է ունենալու, և այդպիսով լինելու է չորս ֆիլմ:  

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters
Ամենադիտված