Բելգիայի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏԱշխարհի 2018 թվականի առաջնության 3-րդ տեղի համար մրցավեճում Բելգիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Անգլիայի ընտրանու նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպման մեկնարկից 4 րոպե անց Շադլիի փոխանցումից հետո հաշիվը բացել է Թոմա Մենյեն: Երկրորդ գոլը բելգիացիները հեղինակել են 82-րդ րոպեին, երբ Կևին դե Բրյույնեի հիանալի փոխանցումից հետո Էդեն Ազարը մեն-մենակ է մնացել անգլիացիների դարպասապահ Փիքֆորդի դեմ և գնդակն ուղարկել դարպասը:
Հանդիպման ընթացքում Անգլացի ֆուտբոլիստները փորձել են գոլի հեղինակ դառնալ, սակայն հիանալի է խաղացել Բելգիայի ընտրանու դարպասապահ Տիբո Կուրտուան:
Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է ճանաչվում Աշխարհի առաջնության մրցանակակիր՝ բրոնզե մեդալակիր: Լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը՝ 1986 թվականին: