Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Սարգսյանի թիկնապահը ներկայացել է ոստիկանություն. նա ևս հետախուզման մեջ էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հուլիսի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թվականին ծնված Արտեմ Պետրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 28-ամյա երիտասարդը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:Խափանման միջոցը՝ կալանք: 

 Իրավապահ համակարգի վստահելի աղբյուրից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Արտեմ Պետրոսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի թիկնապահն է, ով ևս հետախուզման մեջ էր:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։  

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն էր: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:

Քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով:

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել էր, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել էր գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում:

Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:

Խուզարկություն էր կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն:

Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել էին որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Ճապոնիայում բռնկված թռչնագրիպի պատճառով 560 հազար հավ է սպանդի ենթարկվելու․ KyodoԱշխարհի ամենաբարձր տաճարը հասել է իր առավելագույն բարձրությանը Շենգավիթում բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը. կան վիրավnրներ 20-ամյա Արամը ՊՆ զինծառայող էր. նոր մանրամասներԱրաղչին հայտնել է Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ զnհերի թիվը Կյանքից անժամանակ հեռացել է Արթուր ԳինոսյանըPharrell Williams-ը և Jacob & Co․-ն մեկնարկում են Objects of Brilliance աճուրդը, որում ներկայացված են ոսկերչական եզակի գլուխգործոցներԼուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնության հերթական խաղում (տեսանյութ)Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. ՖիցոՓոքրիկ Քիմը և նրա առաջին հիթը. Քարդաշյանը կիսվել է 1987 թվականի հազվագյուտ լուսանկարով և հուզել երկրպագուներինՎրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը․ Վրաստանի էկոնոմիկայի նախարարՆախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով․ ՀՀ կառավարություն Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում Արմենչիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել Իրանում չեն բացառել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում 12 անձի նկատմամբ հարուցվել է հետապնդում․ ՔԿ-ն՝ Աջափնյակի կրակոցների գործից Telegram-ը տվյալներ է փոխանցում ուկրաինական հատուկ ծառայություններին. ՌԱԴԾ Թբիլիսին խորհրդանշական գին է սահմանում Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների տեղափոխման համար Կուբայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև Լուկաս Սելարայանը փայլուն գոլ է խփել Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս էԵրևանում բախվել են «Skoda»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը զրկված է եղել այն վարելու իրավունքիցՌուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կարպովկան Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է բեռնափոխադրումների և առևտրի ընթացակարգի փոփոխություններ Հունգարիան կաջակցի Ուկրաինային ԵՄ-ի կողմից վարկի տրամադրմանը, եթե «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցումը վերսկսվի․ նախարար Զիդանը պատրաստվում է ստանձնել Ֆրանսիայի հավաքականի ղեկավարությունն ԱԱ-ից հետո Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն. Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը «դատավճռից» հետո Իրանի ժողովրդի հետ պետք է խոսել հարգալից լեզվով․ Արաղչի Ադրբեջանում կալանավորվել է «Կոտի» մականունով տիկտոկեր Զեյնաբ Զեյնալին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Թուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Պարեկային ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետին ոչ սթափ վիճակում վարելու համար զրկել են վարորդականիցԿԳՄՍ-ն՝ 231 դպրոց փակելու լուրերի մասին Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել ամբողջ աշխարհի համար Որոշ հասցեներում ջուր չի լինի «Վենսի Հայաստան կատարած այցից հետո Փաշինյանը սկսել է խոսել Ռուսաստանի հետ բարեկամության արժեքի մասին» Տարադրամն այսօր «Կարող ենք ապրել և զարգանալ». Ինսայդերը բացահայտել է Հայաստանի նոր նպատակըՀայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ»Ռազմական թղթակից Ստեշին. Ադրբեջանն ու Հայաստանը մեր ընկերները չեն, դադարեք խաղալ ազգերի միջև բարեկամության վրաՈ՞վ կարող է հանդես գալ որպես Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շահագրգիռ կողմ. «Փաստ»Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Փաշինյանի ռազմավարությունը. Արտաքինը գումարած բյուրոկրատական ​​լեգիտիմությունըԱվստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին Մայրենի լեզվի միջազգային օր. պատմության այս օրը (21 փետրվար)«Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ»
Ամենադիտված