Սահմանադրության քննարկումներում որոշ դեպքերում մնացել եմ փոքրամասնության մեջ. Հրայր Թովմասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը այսօր էլ ոչինչ չէր փոխի Սահմանադրությունում։ Այս մասին նա նշեց այսօր՝ հուլիսի 5-ին Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե արդյոք նոր Սահմանադրությունը նոր իրավիճակում ապացուցեց իր կենսունակությունը, նա նշեց. «Ես որպես մեկը, ով մասնակցություն է ունեցել Սահմանադրության նախագծի մշակմանը, եղել եմ հանձնաժողովում, պետք է ասեմ, որ եթե այս ամենից հետո էլ ինձ նորից նման առաքելություն վերապահվեր, ես ոչ մի հոդված այլ կերպ չէր ձեւակերպի։ Սակայն, դա չի նշանակում, որ ինչ ձեւակերպված է այսօր Սահմանադրությամբ, դրանց բոլորին ես կողմ եմ եղել, բայց հանձնաժողովը եղել է կոլեգիալ մարմին, որտեղ եղել են մտքերի, գաղափարների բախում եւ որոշ դեպքերում ես մնացել եմ փոքրամասնության մեջ»։