Իրավական պետության գոյության բարձրագույն սկզբունքը Սահմանադրության գերակայությունն է. Արա Զոհրաբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:
Իրավական պետության գոյության բարձրագույն սկզբունքը Սահմանադրության գերակայությունն է:
Եթե Սահմանադրության դրույթները լիարժեք չեն գործում, ապա սահմանադրականության խնդիր է առաջանում, իսկ սահմանադրականությունը բնորոշող սկղբունքներն են՝ ընտրովի ներկայացուցչությունը, իրավունքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը: Բնականաբար այս սկզբունքներն են ապահովում Սահմանադրությամբ սահմանափակված պետական կառավարումը:
Հուսով եմ, մեր երկրի Սահմանադրությունն ի վիճակի կլինի դառնալ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունքի ապահովման արդյունավետ գործիքը:
Այսօր նշվում է նաև պետական խորհրդանիշների օրը: Ինչպես գիտեք, մեր երկրի պետական խորհրդանիշներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, Հայաստանի Հանրապետության զինանշանը և Հայաստանի Հանրապետության օրհներգը: