Համացանցում Ոստիկանության անունից վիրուս է տարածվում՝ գումար հափշտակելու նպատակով
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸPanarmenian.net-ը տեղեկացնում է, որ ՀՀ-ում համացանցի միջոցով նոր վիրուս է տարածվում: Այս մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Վիրուսի միջոցով Ոստիկանության անունից հաղորդագրություն է տարածվում՝ օգտատերերից գումար հափշտակելու նպատակով:
«Այն նստում է Chrome-ի մեջ։ Եթե չգիտեք extension-ները ջնջելու ձևը՝ պարզապես ջնջեք Chrome-ը ու նորից տեղադրեք:
Վիրուսը կարող է գալ էլեկտրոնային նամակի ձևով: Այս դեպքում պարզապես նամակը նշեք որպես սփամ», - գրել է Մարտիրոսյանը։
