Ֆուտբոլ դիտեք, ֆուտբոլը հետաքրքիր է. Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը՝ քաղաքացիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հորդորում են առաջին հերթին ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերին հետեւել, հետո նոր ԱԱԾ եւ ոստիկանության բացահայտումներին: NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանն այսպես արձագանքեցին դիտարկմանը, թե սոցցանցերում քաղաքացիները բողոքում են նրանից՝ չգիտեն ԱԱԾ-ի եւ ոստիկանության բացահայտումներին հետեւեն, թե՞ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտեն:
«Լավ ֆուտբոլին եմ երկրպագում, թող քաղաքացիները ֆուտբոլ դիտեն, ֆուտբոլը հետաքրքիր է»,- կատակեց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ ինքը չի հասցնում հետեւել Աշխարհի առաջնության խաղերին:
Վալերի Օսիպյանն էլ ասաց, որ շատ է սիրում ֆուտբոլ: Ոոստիկանապետը նույնպես չի հասցնում հետեւել խաղերին, բայց վստահեցնում է, որ եզրափակիչը դիտելու է:
«Մեր քաղաքացիներին կհորդորեմ անհոգ լինեն, ֆուտբոլ դիտեն, հաջորդ օրը կիմանան, թե ինչ են արել իրավապահները»,- հավելեց Օսիպյանը: