Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրոնական ազատությունների մասին զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային. Հարութ Սասունյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարությունը վերջերս հրապարակել է 2017 թ. իր զեկույցը միջազգային կրոնական ազատությունների մասին մոտ 200 երկրներում, ներառյալ Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում։ Այս շաբաթ մեր ուշադրության կենտրոնում կլինի  Թուրքիայի վերաբերյալ բաժինը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Հարութ Սասունյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը վերջերս հրապարակել է 2017 թ. իր զեկույցը միջազգային կրոնական ազատությունների մասին մոտ 200 երկրներում, ներառյալ Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում։ Այս շաբաթ մեր ուշադրության կենտրոնում կլինի  Թուրքիայի վերաբերյալ բաժինը։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, որոնք սունի մահմեդական չեն, տառապում են խտրականությունից և հալածանքներից: Ալևիները, որոնք կազմում են Թուրքիայի 81 միլիոն բնակչության մեկ քառորդը, պետության կողմից դիտարկվում են որպես «հերետիկոս մահմեդականներ», որոնց պաշտամունքի վայրերը չեն ճանաչվում: Հաճախ հրեաներին վարկաբեկող հակասեմիտական հոդվածներ են հրապարակվում թուրքական թերթերում։ Նախագահ Էրդողանը հանրությանը մշտապես հրահրում է  հակաիսրայելական հռետորաբանությամբ:

Պետքարտուղարությունը տեղեկացնում է՝ «Կրոնական փոքրամասնություններն ասում են, որ շարունակում են դժվարություններ կրել հանրակրթական դպրոցներում պարտադիր [իսլամական] կրոնի դասերից ազատվելու, պաշտամունքի վայրերի գործածման կամ բացման, ինչպես նաև հողի ու սեփականության վեճերի լուծման հարցում: Կառավարությունը սահմանափակել է կրոնական փոքրամասնություն կազմող խմբերի ջանքերը իրենց հոգևորականների պատրաստման գործում...: [Իսլամական] կրոնի դասերը շաբաթական երկու ժամ են 4-12-րդ դասարանի աշակերտների համար։ Միայն այն աշակերտները, որոնք իրենց նշել են «քրիստոնյա» կամ «հրեա» ազգային ինքնության քարտերում, կարող են դիմել կրոնական դասերից ազատվելու համար: Աթեիստները, ագնոստիկները, ալևիները կամ ոչ սունի այլ մահմեդականները, բահաիսները, եզդիները կամ նրանք, ովքեր ազգային ինքնության քարտի վրա բաց են թողել կրոնական բաժինը, չեն ​​կարող ազատվել այդ դասերից»:

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ 90 հազար անդամներ ապրում են Թուրքիայում, որոնցից 60 հազարը քաղաքացիներ են, իսկ 30 հազարը՝ Հայաստանից գաղթականներ առանց բնակության իրավունքի։ ԱՄՆ-ի զեկույցում նշվում է, որ «փաստաթղթեր չունեցող Հայաստանից գաղթականների և Սիրիայից հայ փախստականների երեխաները» կարող են հաճախել հանրակրթական դպրոցներ: «Քանի որ կառավարությունը գաղթական և փախստական ​​երեխաներին օրինականորեն դասակարգում է որպես «այցելուներ», սակայն նրանք իրավունք չունեն դիպլոմ ստանալ այս դպրոցներից»:

Թուրքական կառավարությունը, Լոզանի 1923 թ. պայմանագրի պահանջի համաձայն, հատուկ կարգավիճակ է տալիս «ոչ մահմեդական փոքրամասնություններին» (հայ առաքելական քրիստոնյաներ, հրեաներ և հունական ուղղափառ քրիստոնյաներ): Սակայն, ըստ ԱՄՆ-ի կրոնական զեկույցի, կառավարությունը չի ճանաչում «ոչ մահմեդական փոքրամասնությունների ղեկավարությանը կամ վարչական կառույցները, ինչպես օրինակ, պատրիարքարանները եւ գլխավոր ռաբինատները, որպես իրավաբանական անձինք, որի հետևանքով նրանք չեն կարողանում գնել սեփականություն կամ պահպանել դրա իրավունքը կամ հայց ներկայացնել դատարան։ Այս երեք խմբերը, այլ կրոնական փոքրամասնությունների համայնքների հետ միասին ստիպված էին ապավինել անկախ հիմնադրամներին, որոնք նախկինում ստեղծել էին առանձին կառավարման խորհուրդներ՝ կրոնական ունեցվածքի պահպանման և վերահսկողության համար։ Հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել` իրենց կառավարման խորհուրդների անդամակցությունը թարմացնելու համար, քանի որ կառավարությունը, չնայած խոստումներին, դեռևս չի հրապարակել նոր կանոնակարգեր, որոնք կփոխարինեն 2013 թվականին վերացվածին՝ թույլ տալով հիմնադրամի խորհրդի անդամների ընտրություն»:

Այնուամենայնիվ, «Հայ Առաքելական պատրիարքարանը և [հունական] Էկումենիկ պատրիարքարանը շարունակ ձգտել են իրավական ճանաչման, և նրանց համայնքները գործել են որպես անհատական ​​կրոնական հիմնադրամների համախմբում։ Քանի որ պատրիարքարանները չունեին իրավաբանական անձի կարգավիճակ, առանձին խորհուրդների կողմից վերահսկվող առընթեր հիմնադրամները տիրապետել են կրոնական համայնքների ամբողջ գույքը, և պատրիարքարանները որևէ իրավական իրավասություն չունեին ուղղորդել ցանկացած ունեցվածքի օգտագործումը կամ այլ կերպ կառավարել իրենց համայնքները», նշված է ԱՄՆ-ի զեկույցում:

Թուրքական կառավարությունը խոչընդոտում է նաև Հայոց եկեղեցու նոր պատրիարքի ընտրությանը Թուրքիայում` անգործունակ պատրիարքին փոխարինելու համար։ ԱՄՆ-ի զեկույցում նշվում է, որ «մարտին (2017 թ.) Ստամբուլի նահանգապետարանը դադարեցրել է Հայոց պատրիարքարանի հոգևոր վեհաժողովի որոշումը՝ ընտրելու փոխանորդ՝ նոր պատրիարք ընտրելու գործընթացը սկսելու համար։  Ներկայիս պատրիարք Մեսրոպ II չի կարող կատարել իր պարտականությունները առողջական վիճակի պատճառով, և պատրիարքի տեղապահը շարունակում է զբաղեցնել պաշտոնը: Համայնքի որոշ անդամներ քննադատել են նահանգապետարանի հայտարարությունը, որպես միջամտություն եկեղեցու ներքին գործերին: Պատրիարքության աղբյուրները հայտնել են, որ կառավարությունը հետագայում ճանաչել է տեղապահ ընտրելու մարտ ամսվա ընտրությունները: Հուլիսին ընտրված տեղապահը դիմել էր կառավարությանը դեկտեմբերին պատրիարքական ընտրություններ անցկացնելու համար: Տարեվերջին համայնքը կառավարությունից արձագանք չէր ստացել, թե ինչպես վարվել պատրիարքական ընտրությունների հետ»:

Համաձայն ԱՄՆ-ի զեկույցի՝ «կրոնական համայնքները շարունակում են վիճարկել կառավարության կողմից 2016 թ. իրենց ​​ունեցվածքի բռնագրավումը, որոնք վնասվել էին կառավարության անվտանգության ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկչական խմբերի միջև բախումների հետևանքով: Կառավարությունն այդ գույքը բռնագրավել է իրենց կողմից ասված «հետճգնաժամային վերակառուցման» համար: Տարեվերջին կառավարությունը չի վերադարձրել կամ ավարտել կալվածքների վերանորոգումը, ներառյալ ԴիյարբեքիրիՍուր շրջանի պատմական և հնագույն Քյուրսունլու մզկիթը, Հասիրլիի մզկիթը, Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, Մարի Փեթուն քալդեական եկեղեցին, Սիրիական բողոքական եկեղեցին և Հայ կաթոլիկ եկեղեցին: Ապրիլին Պետական խորհուրդը՝ վերին ատյանի վարչական դատարանը, ժամանակավոր որոշում է կայացրել՝  կասեցնելու Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու բռնագրավումը»:

Հայկական և կրոնական այլ փոքրամասնությունների հիմնադրամները 2011-ից ի վեր ներկայացրել են 1560 դիմում, տասնյակ տարիներ առաջ բռնագրավված իրենց ունեցվածքի վերադարձման համար: Կառավարությունը վերադարձրել է միայն 333 կալվածքներ և փոխհատուցել 21 այլ կալվածքների համար։

ԱՄՆ-ի զեկույցում նաև նշվում է, որ «տարբեր ​​ինքնակոչ իսլամիստական ​​խմբեր շարունակում են սպառնալ և քանդել քրիստոնեական սրբավայրեր։ Սեպտեմբերին մի անհայտ խումբ քարեր է նետել Ստամբուլի Նարիկապի թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թադևոս եկեղեցու վրա, կոտրելով լուսամուտները: Որոշ վկաներ ասել են, որ հարձակվողները բղավել են հակահայկական կարգախոսներ, մինչ ներսում տեղի էր ունենում սուրբ մկրտության արարողություն։ Սեպտեմբերին Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահն ասել է, որ անհայտ ավազակները բազմիցս թալանել են Դիարբեքիրի եկեղեցին, չնայած շրջանում շարունակվող պարետայի ժամին»։

Ինչպես սպասվում էր, Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է կրոնական իրավունքների խախտման մասին ԱՄՆ-ի զեկույցը`այն անվանելով «որոշ անհիմն պահանջների կրկնություն»: Սակայն, կրկնությունը հաստատում է, որ փոքրամասնությունների կրոնական իրավունքների պաշտպանության բարելավում չի եղել: Թուրքական կառավարությունը շարունակում է բացահայտորեն անտեսել հայկական, ասորական և հունական կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև հրեաների և ալևիների իրավունքները:

Որպես ապացույց Թուրքիայում նախագահ Էրդողանի իշխանության օրոք տիրող ահաբեկչական մթնոլորտի՝ հրեական, Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ և սիրիական համայնքների կրոնական առաջնորդներն անցյալ կիրակի իրենց պարտավորված են զգացել շնորհավորական ուղերձներ հղել Էրդողանի՝ Թուրքիայի բռնապետի վերընտրման կապակցությամբ...»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Ռուսաստանն արգելափակել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի լիարժեք կիրառմամբ․ Մեդվեդեւ Զինծառայողները բնակարան կստանա՞ն հիփոթեքային վարկովԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Միլիարդատեր խաղացողը. ինչպես Քըրք Քըրքորյանը ստեղծեց ժամանակակից Լաս Վեգասը և դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկըՀայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Թուրքիան Զանգեզուրի միջանցքը դիտարկում է որպես Վրաստանով անցնող երթուղու այլընտրանքԱդրբեջանի իշխանությունները քանդել են եկեղեցիները Ղարաբաղում Երիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Թուրքիայի հետ գրկախառնության ֆոնին Փաշինյանի ռեժիմը հույսը դնում է մոլեգին ռուսաֆոբիայի և բռնաճնշումների վրա»Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Մի շարք հասցեներում ջուր չի լինիԱնտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Ինչ եղանակ է սպասվում«Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Խոշոր վթար՝ Տավուշի մարզումՋազի համաշխարհային օր․ պատմության այս օրը (30 ապրիլ)Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»Դոլարը էժանացել էՉԼ. Ատլետիկոն և Արսենալը դիմակայության առաջին խաղում չպարզեցին հաղթողին «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներումՉտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»
Ամենադիտված