ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցում է ինժեներական ապահովման հարցերով կոմիտեի նիստին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ - վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Ղազախստանում հունիսի 26-ից 27-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից ինժեներական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից: