Victoria's Secret-ին մեղադրել են ֆոտոշոփը չարաշահելու մեջ.ՖՈՏՈ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈրևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գովազդային հոլովակները և լուսանկարները ենթարկվում են մշակման իդեալական դառնալու համար։
Սակայն Victoria's Secret բրենդը այդ առումով որևէ սահմանափակում չի ճանաչում։ Բրենդին արդեն մի քանի անգամ մեղադրել են ֆոտոշոփը չափից դուրս շատ օգտագործելու մեջ։ Սակայն անգամ քննադատությունը չի օգնում փոխել նրանց մոտեցումը։
Օրերս Instagram-ում հայտնվել են բրենդի նոր գովազդային արշավի լուսանկարները մոդելներ Մարտա Հանթի և Ստելա Մաքսվելի մասնակցությամբ։ Առաջին հայացքից նկարում սխալ գտնել հնարավոր չէ։ Սակայն ուշադրությամբ նայելու դեպքում պարզ է դառնում, որ Հանթի ձեռքը շատ անբնական տեսք ունի։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել նկարի ուղղում ֆոտոշոփի միջոցով։
Victoria's Secretճի երկրպագուները անմիջապես բացասական մեկնաբանությունների տարափ են սկսել նկարների տակ։

