Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրա մոտ ոչ մի բնածին արատ էլ չի եղել. Հայրը 5-ամսական աղջկա մահվան մեղավոր է համարում անուշադիր բժիշկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 7-ին մահացած 5-ամսական աղջկա մոտ սրտի բնածին արատ չի եղել, սակայն փոխարենը այլ հիվանդություններ են եղել, որոնք պոլիկլինիկայում բժիշկներն անտեսել են պատվաստում կատարելիս: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց աղջկա հայրը՝ Նարեկ Գրիգորյանը:

Հոր խոսքով՝ աղջկան ծննդատնից դուրս են գրել կատարյալ առողջ, իսկ կյանքի առաջին ամիսներին առողջության եւ զարգացման բոլոր ցուցանիշներով նա անցել է իր տարեկիցներից: Մայիսին պատվաստելուց առաջ նրան ամբողջությամբ հետազոտել են՝ նա, ինչպես նախկինում, կատարյալ առողջ էր: Սրտի հետ կապված խնդիրներն աղջկա մոտ սկսվել են, ավելի շուտ, առաջին պատվաստումից հետո, սակայն բժիշկներից ոչ մեկը այս խնդիրները այդպես էլ չի նկատել, որի արդյունքում աղջիկը բուժում չի ստացել, որը, հնարավոր է, կկարողանար նրա կյանքը փրկել:

Հունիսի 5-ին աղջկան բերել են «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկա՝ հերթական պատվաստման, որտեղ նա դիսպանսեր հաշվառման էր վերցված: Նախքան պատվաստումը նրան պետք է հետազոտեին մի քանի մասնագետներ, սակայն դա չի արվել՝ նրան անմիջապես տարել են բաժանմունքի վարիչի մոտ:

Հայրը բժշկի ուշադրությունն է հրավիրել, որ աղջիկն այնքան էլ առողջ չի թվում՝ նա առատ քրտնարտադրություն ուներ, հեղձուկ, ավշահանգույցները բորբոքված էին եւ այնքան մեծացած, որ դրանց պատճառով տեսանելի էր կրծքվանդակի ձեւախախտումը: Բուժքույրը չափել է աղջկա ջերմությունը եւ տեսնելով 36.9 նիշը՝ սովորականի փոխարեն էլեկտրոնային ջերմաչափ է բերել, որն արդեն 36.4 է ցույց տվել:

«Ես հարցրեցի՝ նորմա՞լ է, որ երեխայի ջերմությունն այդքան է: Նրանք ասացին, որ ամեն ինչ նորմալ է, նա, հավանաբար, ուղղակի շոգում է: Ես հարցրեցի՝ ինչո՞ւ է նա այսքան առատ սառը քրտինքով քրտնում: Նրանք պատասխանեցին, որ շոգ է, ահա եւ քրտնում է: Սուսաննա Սերգեեւնան ասաց, որ իմ աղջկա մոտ ամեն ինչ նորմալ է, եւ կարելի է պատվաստում կատարել,- պատմեց հայրը: - Բայց այդ ժամանակ ամեն ինչ արդեն ամենեւին էլ նորմալ չէր. նրա սրտի մեջ արդեն մոտ 17 մգ հեղուկ էր հավաքվել, եւ այն կշռում էր 102 գրամ՝ սահմանված 40 գրամի փոխարեն: Եվ բժիշկներն այս ամենը չեն նկատել, ամբողջ ժամանակ ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ այդպես էլ պետք է լինի»:

Այսպես աղջկան պատվաստել են եւ տուն ուղարկել: Նրա վիճակը նկատելիորեն վատթարացել է 2 օր հետո, եւ հայրը դարձյալ նրան բերել է նույն բժիշկների մոտ: Որոշելով, որ ցավում է նրա ականջը՝ երեխային ուղարկել են ԼՕՌ բժշկի մոտ, որը տեղում չէր: Նրա գործընկերները հորը կոպիտ տոնով ասել են, որ բժիշկը երկրորդ աշխատանքին է գնացել:

Նարեկ Գրիգորյանը զանգահարել է ԱՆ թեժ գծին, գանգատվել բժիշկների վերաբերմունքից:

«Այդ ժամանակ անմիջապես հայտնվեցին ե՛ւ ավագ քույրը, ե՛ւ ԼՕՌ բժիշկը, ե՛ւ շատ ուրիշները: Երեխային մակերեսային հետազոտեցին, ասացին, որ ականջն է ցավում, կաթիլներ նշանակեցին, հետո ասացին, որ փորը նույնպես ցավում է, նշանակեցին գլիցերինային մոմիկներ: Դուք չեք պատկերացնի, թե մեզ ինչպես էին համոզում եւ հանգստացնում: Սուսաննա Սերգեեւնան այնուհետեւ կնոջս բողոքել էր, թե ամուսինդ խուճապի մատնվող է,- ասաց հայրը: - Իրականում երեխան արդեն այդ ժամանակ ինֆարկտ էր տարել: Նրան այդքան բժիշկներ զննեցին, ոչ մեկը չհասկացավ, թե ինչ է տեղի ունենում»:

Ծնողները երեխայի հետ տուն են վերադարձել, սակայն գլիցերինային մոմիկների եւ առավել եւս՝ փորի վրա տաք թրջոցների հետեւանքով աղջկա վիճակն ավելի է վաթարացել: Այդ ժամանակ Նարեկը զանգահարել է ծանոթ բժշկի եւ ներկայացրել ախտանշանները՝ ջերմություն չունի, բայց աղջիկը գունատ է, ծածկվում է սառը քրտինքով, շնչառությունն ընդհատվում է: Բժիշկն ասել է, որ չի կարելի ժամանակ կորցնել՝ հարկավոր է անհապաղ հիվանդանոց տեղափոխել:

Աղջկան անմիջապես տարել են «Արաբկիր» ԲԿ, վերակենդանացման բաժանմունք: Նրա մոտ հայտնաբերել են սուր սիրտ-անոթային անբավարարություն, սուր միոկարդիտ, II°-III° շնչառական անբավարարություն: Սակայն արդեն չափազանց ուշ էր, եւ նրան ոչ մի բանով չկարողացան օգնել:

Երբ հայտնի դարձավ երեխայի մահվան մասին, Նարեկ Գրիգորյանին զանգահարել են Առողջապահության նախարարությունից եւ ասել, որ միջազգային նորմերի համաձայն՝  պատվաստում կարելի է անել նաեւ 37.5 աստիճան ջերմության դեպքում, իսկ սրտի արատը, եթե այն նրա մոտ եղել է, հակացուցում չի համարվում:

Աղջկա մահվան իսկական պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ, որի արդյունքները հայտնի կդառնան մոտ մեկ ամիս հետո:

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված