Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը բուռն քննարկումներով ընդունեց կենսաթոշակայինի որոշումը. վեճ նախարարների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։ Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել՝ ուժի մեջ թողնել պարտադիր բաղադրիչը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք ունեին մի քանի տարբերակ՝ ընդհուպ համակարգը չեղարկելու։ «Բայց համակարգը հատելէ  անդառնալիության կետը։ Ովքեր վճարում են, հետաձգման պարագայում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակել էին վճարել, իսկ 80 հազար մարդու համար հետաձգվելու էր, ինչն անարդարացի է»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ նոր կարգավորում են մտցրել, որով 7,5 տոկոսը կվճարի կառավարությունը, 2,5 տոկոսը՝ քաղաքացին։ «Միջին հաշվարկով յուրաքանչյուրը ամեն ամիս հինգ հազար դրամ պակաս կվճարի, քան վճարում էր նախկինում։ Փաստացի մենք 200 հազար քաղաքացու աշխատավարձը բարձրացնում ենք։ Սա ցավոտ լուծում է, բայց բոլոր լուծումներից ամենապակաս ցավոտն էր։ Ըստ էության, մարդիկ իրենց գումարները չեն կորցնում։ Նաեւ ստանձնում ենք մեկ այլ պարտավորություն, որ փոփոխություններ կատարենք եկամտահարկի դրույքաչափերի մեջ։ Որեւէ բեռի ավելացում հետագայում եւս չի լինելու։ Պարզապես, այն ինչ վճարվում է կուտակային վճարի մասով, եկամտահարկը կիջնի, կուտակայինը կիջնի»։ 

Ըստ վարչապետի, սա նուրբ հարց է, եւ հուսով է՝ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան այս հարցին. «Սա այն լուծումն է, որը բխում է ՀՀ շահերից, եւ մեր քաղաքացիների շահերից։ 200 հազար քաղաքացիները քիչ գոհ կմնան մեզանից, բայց գոհ կմնան։ Սա հնարավորություն կտա խուսափել ցնցումներից»։

Կառավարության անդամներից համակարգին դեմ արտահայտվեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, նշելով, որ ընդունում է, որ որոշումը պարտադրված է, սակայն ինքը դեմ է։ Փաշինյանը պատասխանեց, որ իրենք կառավարության նիստում են, ոչ՝ խորհրդարանում ընդդիմադիր, իսկ որոշումն ընդունում են թիմային պատասխանատվությամբ։ «Այս որոշումը կամ մենք թիմով ընդունում ենք, իսկ մենք պիտի գնանք այդ լուծմանը։ Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։

Մինասյանը արձագանքեց, որ որպես կոլեգիալ մարմնի անդամ ինքը կատարելու է որոշումը։ «Այլ բան չէր էլ կարող լինել»,- արձագանքել է  Փաշինյանը։

Դեմ էր նաեւ Մանե Թանդիլյանը, որը նշեց, թե ովքեր դեմ են, կարող են իրենց քվեարկությամբ ցույց տալ այդ հանգամանքը, ինչը հարուցեց վարչապետի զայրույթը։ Նա նշեց, որ պետք է ընդունել որոշումը, ապա շարունակել դրա քննարկումները։ «Մենք ոչ կոռուպցիոն, ոչ բարոյական պարտավորություններով կաշկանդված չենք»,- ասել է Փաշինյանը։

Արդյունքում, քվեարկության ժամանակ որեւէ դեմ ձայն չարձանագրվեց, որոշումն ընդունվեց։

Կառավարության որոշման մեջ ասվում է, թե պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում եւ շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

«Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, եւ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարճաժամկետ եւ  երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաեւ այն դրական արդյունքը, որը կարող ենք ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ»,- նշել են կառավարությունից:

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված