Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծրագրում եմ շուտով գալ Հայաստան եւ հանդիպել Փաշինյանի հետ. Կարո Փայլանի հարցազրույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր, Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու առաջադրված Կարո Փայլանը հարցազրույց է տվել Akunq.net–ի Դիարբեքիրի թղթակից Կարոտ Սասունյանին։

Կարոտ Սասունյան-Պարոն Փայլա՛ն, Դուք նախկինում պատգամավորի թեկնածու եք առաջադրվել Ստամբուլից: Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ ներկայացված եք Դիարբեքիրից:

Կարո Փայլան-Ինչպես գիտեք, ներկայում Թուրքիայում մնացած հայերի, հույների, ասորիների և հրեաների մեծ մասը բնակվում է Ստամբուլում: Սակայն Անատոլիայում ևս, բնականաբար, դեռ շատ, թերևս` հարյուր հազարավոր մարդ կա, ով իրեն հայ է համարում, բայց նրանց մասին առանձնապես տեղյակ չեն Թուրքիայում: Ես թեև հիմնականում Ստամբուլից եմ պատգամավոր ընտրվել, սակայն աշխատել եմ ոչ միայն Կ.Պոլսի, այլ նաև` ամբողջ Թուրքիայի, մինչև իսկ` համայն հայության շահերի համար: Իրականում ես արմատներով Մալաթիայից եմ և ինձ միշտ մալաթիացի եմ զգացել: Դիարբեքիրում ևս տարիներ շարունակ աշխատել եմ: Պայքարել եմ Դիարբեքիրի բազմաթիվ մշակույթները պահպանելու համար: Այդ իմաստով, հպարտ եմ, որ պիտի հանդես գամ որպես Դիարբեքիրի պատգամավոր: Այստեղ ինձ հարազատ եմ զգում սեփական հողիս: Սակայն, ինչպես նշեցի, Թուրքիայի բոլոր տարածքներն են իմը: Ես որպես Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և ամբողջ Թուրքիայի հայ պատգամավոր` պայքարելու եմ այստեղի բոլոր ժողովուրդների եղբայրության համար:

Կարոտ Սասունյան-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներկայիս քաղաքական վիճակը:

Կարո Փայլան- Ներկայում Թուրքիան կարևոր խաչմերուկում է գտնվում: Տարիներ շարունակ միանձնյա իշխանության համակարգը աշխատում է մեզ լռեցնել և հիմա էլ իր բոլոր արարքները հանգեցնում է ընտրության: Ասում է` այս ամենին այո՞ եք ասելու, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ Թուրքիայի հասարակությունը «Ոչ» կասի միանձնյա կառավարության այս համակարգին: Քանզի հանրաքվեի ժամանակ այդ խնդիրը լիովին չէր հասկացվել, սակայն հիմա տեսանք, թե իրականում ինչ է նշանակում միանձնյա կառավարության համակարգ. բոլորը տեսան, որ քաղաքական ճգնաժամն իրականում նաև տնտեսական ճգնաժամ է: Եվ այդ առումով, կարծում եմ, որ մեր հանրությունը հունիսի 24-ին «Ոչ» կասի այդ ռեժիմին: Ինչպես ասացի` կարևոր խաչմերուկում ենք գտնվում և պետք է կանգնեցնենք այդ միանձնյա բռնապետությունը:

Կարոտ Սասունյան-Ի՞նչ քաղաքականություն եք վարելու Հայկական հարցի ուղղությամբ:

Կարո Փայլան- Իմ կուսակցության` Հայկական հարցի և, ընդհանրապես, բոլոր ժողովուրդների խնդիրների ուղղությամբ քաղաքականությունն ու դիրքորոշումը հստակ է. թե բոլոր ժողովուրդների` անցյալում ենթարկված ցեղասպանությունների և կոտորածների հետ առերեսվել, և թե ներկայիս քաղաքականության առումով` հավասարության սկզբունքի վրա հիմնված մի կենսակերպ հաստատել: Մեր պայքարը հենց այդ ուղղությամբ է տարվում: Այս հարցում իմ կուսակցությունը ոչ մի «բայց» կամ «սակայն» չունի: Կուսակցությունս վարում է բոլոր ժողովուրդների եղբայրությունն ու հավասարությունը հաստատելու և անցյալի հետ առերեսվելու քաղաքականություն, որը շարունակելու ենք նաև հետագայում:

Կարոտ Սասունյան- Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում փոքրամասնությունների առնչությամբ ներկայում տեղի ունեցող գործընթացները:

Կարո Փայլան- Մինչ վերջերս, երբ Թուրքիայում սկսել էին քայլեր անել` ժողովրդավարության և ժողովրդավարացման ուղղությամբ, փոքրամասնությունները ևս սկսել էին լռությունը խախտելով` իրենց իրավունքները պահանջել: Սակայն հատկապես քրդական հարցի ուղղությամբ դրսևորված խիստ կեցվածքի հետևանքով փոքրամասնությունները վերստին վերադարձան լռություն պահպանելու դիրքորոշմանը: Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը կապված է ընդհանուր քաղաքական մթնոլորտի բնականոնացման հետ: Այդ առումով կենսական նշանակություն ունեն հունիսի 24-ի ընտրությունները: Ես բոլոր փոքրամասնությունների և մեծամասնության ներկայացուցիչներին կոչ եմ անում նրբազգացություն ցուցաբերել այս հարցի նկատմամբ: Եթե չենք ցանկանում նորից նույն լռությանը վերադառնալ, մեր ձայնը բարձրացնենք հունիսի 24-ի ընտրություններում:

Կարոտ Սասունյան- Մեր շրջանում, այսինքն` Արևմտյան Հայաստանում կան նաև մեծ թվով ծպտյալ և իսլամացված հայեր: Դուք ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին: Արդյոք Ձեր կողմից որևէ աշխատանք արվելու՞ է նրանց ուղղությամբ:

Կարո Փայլան- Նկատի ունենանք, որ հարյուրամյա լռության մասին ենք խոսում, և արդեն երեք սերունդ է անցել: Սակայն այդ հիշողությունը (նկատի ունի Ցեղասպանության մասին հիշողությունը-Ակունքի խմբ.) դեռ շարունակում է պահպանվել մարդկանց մեջ: Երբ ես Անատոլիայի որևէ շրջան եմ գնում, հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց եմ հանդիպում, ովքեր թևիցս քաշելով` ասում են` մեծ մայրս հայ է, պապս հայ է, մեր գյուղը հայկական է, և մենք բոլորով իսլամացվել ենք: Կարծում եմ` նրանց թիվը շատ մեծ է: Սակայն այս պատմությունը, այսինքն` հայկական ինքնություն ունեցող մարդկանց` սեփական արմատներին հանգիստ վերաբերվելը կապված է Թուրքիայի ժողովրդավարացման հետ: Որքան Թուրքիան ժողովրդավար դառնա, այնքան նման մարդիկ ավելի խիզախ կերպով, առանց քաշվելու կհայտարարեն իրենց ծագման մասին: Այս առումով, կարծում եմ, որ ժողովրդավարության ուղղությամբ մեր ձեռնարկած քայլերի շնորհիվ հայկական ինքնությունն իրենց հիշողության մեջ պահպանող, սակայն այդ ուղղությամբ քայլ անել չհամարձակվող մարդիկ ևս ավելի խիզախ կդառնան: Կարծում եմ, որ Ստամբուլում մեր հաստատությունները, պատրիաքարանը ևս պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: Սակայն, ինչպես նշեցի, այս վախի մթնոլորտում շատ դժվար է: Այդ իմաստով հունիսի 24-ը խիստ կարևորն սկիզբ կարող է լինել: Այստեղ ապրող հայերի համար ինչ-որ բան անելու նպատակով հարկ է ազատվել Թուրքիայի այս ճնշող համակարգից, միանձնյա իշխանությունից: Դրան անցյալում ականատես ենք դարձել. տակավին 3 տարի առաջ բոլորը կարողանում էին իրենց ինքնությունը բացահայտել: Մինչ այդ վերականգնել և բացել էինք այստեղի մեր եկեղեցին` Սուրբ Կիրակոսը, ուր ամեն օր հարյուրավոր մարդ էր գալիս: Հավատում եմ, որ կկարողանանք վերականգնել այդ մթնոլորտը: Իմ պայքարը հենց այդ ուղղությամբ է տարվելու: Իհարկե կարևոր են նաև այնպիսի քայլեր, ինչպիսիք էին, օրինակ, անցյալում կատարված «Արի տուն» ծրագրի նման նախաձեռնությունները: Դրանք էլ կանենք: Սակայն հիմա էականը միանձնյա իշխանության գաղափարախոսության վերացումն է: Միայն այդ դեպքում, բոլորը կվերադառնան 2015 թ. առաջ եղած մթնոլորտին, որում մարդիկ կարողանում էին հանգիստ կերպով իրենց ազգային ինքնությունը դրսևորել:

Կարոտ Սասունյան- Ինչպես հայտնի է, հենց վերջերս Հայաստանում ևս, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի նոր կառավարություն ձևավորվեց: Դուք ի՞նչ եք մտածում այդ կառավարության մասին:

Կարո Փայլան- Հայաստան վերջին այցիս ժամանակ առիթ էի ունեցել հանդիպելու «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և հարգելի Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ ժամանակ նրանք իրենց համեստ կուսակցություն էին համարում: Սակայն ես նրանց ասացի, որ հետևում եմ իրենց կուսակցական ծրագրին, որը շատ նմանություններ ունի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ծրագրի հետ: Նաև ասացի, որ հաստատ հաջողելու են, և որ ես աջակցում եմ իրենց: Սակայն, իրոք, այն ժամանակ անգամ ես չէի սպասում, որ այսքան արագ հաջողության կհասնեն: Այցիցս 6 ամիս անց նրանք Հայաստանում անաղմուկ հեղափոխություն արեցին և չքավորների, ճնշվածների ձայնը փողոցներից, ժողովրդավարական փոփոխության քամով, տեղափոխեցին իշխանության ղեկ: Ծրագրում եմ շուտով, Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո կրկին Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ:

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված