Պենտագոնը հաստատել է բջջային հեռախոսների օգտագործման նոր սահմանափակումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտպանության նախարարությունը հաստատել է բջջային հեռախոսների եւ այլ էլեկտրոնային սարքերի օգտագործման նոր սահմանափակումները Պենտագոնում, որտեղ պահվում կամ քննարկվում է գաղտնի տեղեկատվությունը:
Հուշագիրը, որը հայտնվել է The Associated Press-ի տնօրինության տակ, բացատրում է գործող ընթացակարգերը եւ վաղուց կիրառվող կանոններին ավելի խիստ հետեւելու կոչ է անում, որոնց համաձայն հեռախոսները պետք է գաղտնի հարցերը քննարկելու վայրերից հեռու՝ հատուկ արկղերում պահվեն: