Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. մինչ դին դուրս կբերեին ջրանցքից, մեկ այլ քաղաքացի... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից, որ Կորեայի ձորում, Արփա-Սևան ջրանցքում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ։ Այս պահին փրկարարները ճոպանով փորձում են մոտ 4 մետր խորությունից ջրանցքից դուրս բերեն դին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին ոստիկանության Բյուրեղավանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած՝ օգոստոսի 6-ից։ Նրա որոնման աշխատանքներին ներգրավել էին Բյուրեղավանի ոստիկանության գրեթե բոլոր ծառայողները և կասկածելի տեղանքը, որտեղ որ պետք է լիներ մահացածը, այդ հատվածից մոտ 15 կմ ոտքով կատարվել էին որոնողական աշխատանքներ և միայն 15 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է դին։ Որոնողական աշխատանքներն ամեն օր սկսվել են առավոտյան ժամը 06։00-ից մինչև երեկոյան ժամը 21։00-ն։

Ջրահեղձ եղած քաղաքացին Բյուրեղավանի բնակիչ, 68-ամյա Գեղամ Մարտիրոսյանն էր։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ։

Մինչ դին դուրս կբերեին ջրանցքից, մեկ այլ քաղաքացի ձուկ բռնելու նպատակով հատնվել էր ջրանցքում, ով, սակայն, չէր կարողանում դուրս գալ։ Աբովյանի և Ավանի փրկարարները բարեհաջող «ձախորդ ձկնորսին» դուրս բերեցին, որից հետո նա կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Էլ սպանեն էլ, ձուկ չեմ բռնելու ստեղից»։ Հուսանք։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  

Զելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան Տղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արել 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը ՀՕՊ-ն առավոտյան խnցել է 83 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան «Քաղաքագետ Աթաև. Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին համարում է անձնական թշնամիներ» Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը Հայկական կոնյակի և գինու վաճառքի անկումՊատմական ամնեզիա. Ինչո՞ւ է Հայաստանը կրկին վստահում Եվրոպային և մերժում Ռուսաստանին Փաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ» Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս)Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսիններըՀաջորդը զինվորականներն են. «Հրապարակ» Ռուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
Ամենադիտված