Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցը հերթականն էր, որտեղ բողոքի ցույցեր էին անցկացվում՝ ընդդեմ տնօրենի:

 

Շողիկ Հախվերդյանից աշակերներն այսօր պահանջում էին հեռանալ տնօրենի պաշտոնից: Նրանց սատարում էին նաեւ ուսուցիչները: «Հախվերդյան, հեռացիր», «Ազգի դավաճան», «Դպրոցի դավաճան», «Հանրապետական հեռացար, փասափուսեդ մոռացար», «Հախվերդյան, հեռացար, փասափուսեդ մոռացար»,- դպրոցի բակում վանկարկում էին դասադուլ հայտարարած աշակերտները:

 

Նրանցից ոմանք դժվարանում էին նշել իրենց բողոքի ցույցի պատճառները, մյուսները թվարկում էին տարբեր դժգոհություններ. «Տնօրենը խիստ չէ, եւ դպրոցում կարգուկանոն չկա: Վիրավորում էր երեխաներին, օրինակ, որ կռիվ էին անում, դասերից շատ էին բացակայում, վիրավորանքով էր խոսում իրենց հետ, չգիտեմ ինչ էր ասում, բայց գիտեմ, որ վիրավորանքով էր խոսում», «Ես դժգոհ եմ զուգարարանից, շատ վաղուց է, բայց չի նորոգվել»,- ասում էին Դալարի դպրոցի միջին դասարաններում սովորողները: Նաեւ ավելացնում, որ դպրոցում գործում է անօրինական բուֆետ, մատյաններում գրված են գյուղից բացակայող երեխաների անուններ: Տարրական դպրոցի աշակերտները բողոքում էին իրենց տրվող սննդի որակից ու քանակից: Դժգոհում էին նաեւ, որ ուտելուց հետո իրենց ստիպում են հավաքել ափսեները:

 

«Բոլորն են բողոքում, որ ինքը լավ տնօրեն չի, ժողովրդին ճնշում է՝ աշակերտներին, ուսուցիչներին»,- պարզաբանեց 11-րդ դասարանցի Սերյոժան: Հարցին, թե ինչպես են այդ ճնշումներն արտահայտվում, նա պատասխանեց. «Կոպիտ ասած՝ ախ է տալիս, դուռն է փակում՝ ժողովուրդ դուրս մի եկեք, այս մի արեք, ցույցերի ժամանակ ով դուրս է եկել, կհեռացնեմ, սա կանեմ, նա կանեմ: Շատ մանրուքներ կան ու ոչ մեկն էլ իրենից գոհ չէ: Եվ մենք մեր նպատակին հասնելու ենք, որ ինքը հրաժարական տա»: Դպրոցի բակում գտնվող երիտասարդներից մեկն էլ, որն ինչպես հետո պարզվեց, դասվար Կատյա Գեւորգյանի որդին է, նշեց, որ տնօրենը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար քվե ապահովելու նպատակով ընտրակաշառք է բաժանել, բայց գյուղում ընտրվել է ԲԿՀ-ն, ինչից հետո նա ետ է պահանջել 10 հազարական դրամները: «Նման կեղտոտ մթնոլորտ ստեղծող տնօրենը իրավունք չունի ոչ միայն մեր, այլ ցանկացած հաստատությունում աշխատելու, նրանք թող գնան տանը նստեն, քաղհան անեն, երեւի քաղհան անելով, ավելի լավ կլինի: Գյուղում «Բարգավաճն» անցավ, որովհետեւ արդար են մեր գյուղացիները, հետո պահանջեց գումարները հետ բերել»,- նշեց Արմենը:

 

 

Դալարի դպրոցի ուսուցիչները: Աջից առաջինը՝ Կատյա Գեւորգյանը

 

Ուսուցչանոցում գտնվող մանկավարժներից քչերը ցանկացան խոսել ստեղծված իրավիճակի մասին, թեպետ այստեղ հայտարարում էին, որ դա բոլորովին չի նշանակում, թե չեն կիսում աշակերտների պահանջները: «Աշակերտների դժգոհությունները լիարժեք հիմնավոր եմ համարում: Դպրոցում անառողջ մթնոլորտ է տիրում, միշտ մեզ ահաբեկում է տնօրենը, միշտ վախի մթնոլորտ է: Անգամ ժողովների ժամանակ ամեն մեկս վախեցած, մի կողմ կծկված, ինչ ասում է, գլխով ենք անում: Բավական է, մենք հոգնել ենք ամեն ինչից: Մենք հոգնել ենք իր համար կամակատարներ լինելուց: Բոլորս գրագետ մարդիկ ենք: Այսքան գեղեցիկ, զարգացած, խելացի ուսուցիչներ ունենք, մենք մի հատ լիցենզավորված ուսուցիչ չունենք (խոսքը հավաստագրի մասին է, որի առկայությունը կարեւոր պայման է՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար-խմբ.): Հարցրեք՝ ինչու: Ինչ է, արժանի ուսուցիչներ չկա՞ն: Ահուսարսափից, որովհետեւ հաշվեհարդար կտեսներ մեզ հետ»,- ասաց Կատյա Գեւորգյանը:

 

«Անցած տարի քննությունների համար չեմ հիշում ինչ պատմություններ եղան, երեխաները վիրավորվեցին, խռովեցին, վեց լավագույն աշակերտ դպրոցը լքեցին գնացին: Մեզ ասում է՝ ձեր պատճառով առաջին դասարան երեխա չեն բերում, իսկ մենք սարսափում ենք ասել՝ ոչ, մեր պատճառով չէ, ասում են՝ քանի Հախվերդյան Շողիկը այդ դպրոցում է, մենք երեխա չունենք բերելու: Այնքան բան կա ասելու, որ ասեմ, մութը կընկնի: Քննաշրջանը ճիշտ չի անցկացնում, լավ երեխաներին ասում է՝ արտագրել եք, գնահատականները իջեցնում է, սթրեսի մեջ է պահում: Եթե որեւէ ուսուցիչ չվախենար ու բարձրաձայներ որեւէ խնդիր, ձայնը կբարձրացներ ու կընկներ այդ ուսուցչի հետեւից, այնպես որ դպրոցի դուռը չի ուզի բացի ու մտնի ներս: Չէ որ մենք 20 տարի շարունակ այդպիսի մթնոլորտւմ ենք ապրել՝ որտե՞ղ գնաս բողոքես, ո՞ւմ գանգատվես, բոլորիս համար էլ աշխատանքը թանկ է»,- շարունակեց Կատյա Գեւորգյանը:

 

 

Տնօրեն Շողիկ Հախվերդյանը

 

Դալար համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Շողիկ Հախվերդյանը դպրոցում տեղի ունեցող թեժ իրադարձությունները պայմանավորեց տնօրենի սպասվող ընտրության հետ. իր պաշտոնավարման 5 տարին լրացել է եւ պետք է անցկացվի թափուր պաշտոնը համալրելու նոր մրցույթ, որը նախատեսված է հունիսի 12-ին եւ որին ինքը պատարստվում է մասնակցել: Նա ասաց, թե ըմբռնումով է վերաբերվում իր դեմ դուրս եկած ուսուցիչներին, գիտակցում է, որ հանրավոր է՝ դա եղել է պահի ազդեցությամբ ու ինքը պատրաստակամ է համբերատար աշխատել եւ դպրոցում վերականգնել համերաշխության մթնոլորտը: «Դրսի ուժերը փորձում են իրավիճակ ստեղծել՝ իրենց անձնական շահերը, նկրտումները լուծելու համար: Ես ինքս ուղղամիտ մարդ եմ, հանգիստ եմ, աշխատում եմ եւ ինձ այնքան հեշտ չէ անհարմար վիճակի մեջ դնել: Ինչի համար ամաչեմ, ամաչեմ կաշառակերությա՞ն համար, ամաչեմ դրամահավաքությա՞ն համար, որ այսօր ամբողջ հանրապետությունով այդ խնդիրն է դրված: Ինչի՞ համար ամաչեմ, եթե նման բան չկա իմ դպրոցում»,- հայտարարեց նա:

 

ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու համար կաշառք բաժանելու մասին պնդումներին պատասխանելով էլ՝ նշեց. «Հիմա ամեն ինչ կարող են ասել, արդյո՞ք կարող են ապացուցել: Մեկ տարուց ավել անցել է, նրանք կարո՞ղ են փաստեր ներկայացնել՝ ինչի հիման վրա են այսօր ինձ մեղադրում: Եթե ժամանակին նկատել էին նման բան, ինչո՞ւ չբարձրաձայնեցին: Նման բան չի եղել, ես հերքում եմ, այո՛: Եթե իրենք չեն կարող այդ փաստերը բերել, ուրեմն ինչումն է իմ խնդիրը, ինչու են մեղադրում ինձ»:

 

Շողիկ Հախվերդյանը, անդրադառնալով հնչեցված տարբեր բողոքներին, դրանց մի մասը հերքեց, մի մասը օբյեկտիվ համարեց, մի մասը թողեց անարձագանք, բայց եւ զարմանք հայտնեց, թե ինչու իր ընդդիմախոսները չեն թվարկում նաեւ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները՝ անհրաժեշտ գույքով հագեցած լաբորատորիաներ, բնագիտական առարկաների կաբինետներ ու համակարգչային դասարաններ, ջեռուցման համակարգ եւ այլն:

 

Դասվար Կատյա Գեւորգյանի որդին, արձագանքելով Շողիկ Հախվերդյանի դիտարկմանը, թե նա է այս ամենը կազմակերպում՝ մորը տնօրեն դարձնելու նպատակով, նկատեց, որ նա նախկինում էլ հայտարարում էր, թե գյուղապետն է հրահրում՝ փոխտնօրենին տնօրենի պաշտոնում տեսնելու նպատակով, ինչը հերքվել է: Չբացառեց նաեւ, որ երբ բոլորի կողմից մերժված տնօրենը հեռանա, հավաստագիր ձեռք բերած ցանկացած ուսուցիչ կարող է հավակնել տնօրենի պաշտոնին, այդ թվում իր մայրը:

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համարՄոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըԻրանում պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվելԿա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք Հորմուզի նեղուցը բացելու շուրջ․ ԲեսենթԳեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՀանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր «Արարատ-Արմենիան» այսօր կանցկացնի ՉԼ որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Զելենսկին անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 6,125-ի Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ըմպելիքի իրացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՎաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՄեսսիից հետո լավագույն լեգեոներն ընդմիջում է վերցնում. Տեր Շտեգենը կարիերան կշարունակի Նիդերլանդներում․ պաշտոնական Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններինԻնչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջԵս հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան «Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ» Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Կասեցվել է «ՆՆ Հոլդինգին» պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ» Իրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Լենինգրադի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում «Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն
Ամենադիտված