Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոշտ ու կտրուկ մեկնարկ. Խաղի կանոններն արդեն փոխվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր կառավարության առաջին քայլերը բավական տպավորիչ ստացվեցին: Դրանց շարունակականությունն ու հետեւողականությունը կարող են արմատապես փոխել իրավիճակը Հայաստանում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը մաքսային ծառայություններին հանձնարարեց կրճատել ձեւակերպումների ժամկետն ու հայտարարեց մաքսակետերը «բացելու» մասին: Սա կարող է դառնալ Հայաստանի տնտեսության ապամոնոպոլացման եւ մրցակցային մեկնարկային հավասար պայմաններ ապահովելու քայլերից մեկը:

Այս հանձնարարականից հետո Հայաստանում արդեն գնանկում է սկսել: Օլիգարխները սկսել են անցնել «սպիտակ դաշտ», գրանցելով իրենց հազարավոր աշխատակիցներին:

Ոստիկանությունը «հավաքեց» գողերին ու հանցաշխարհի ներկայացուցիչներին ու զգուշացրեց, որ օրենքի առջեւ հետայսու բոլորը հավասար են լինելու: Կրիմինալը Հայաստանում նախկին իշխող համակարգի հենարաններից մեկն էր եւ սերտաճել էր  նրան, դառնալով իշխանության ձեւավորման ու տնտեսության քվոտավորման «լեգիտիմ» ու ակտիվ մասնակիցներից մեկը:

ԱԱԾ նոր տնօրենը հայտարարեց պայքար կոռուպցիայի ու պետությունից գողացվածը վերադարձնելու վճռականության մասին: Նա ասաց, որ կա 350 անձանց ցուցակ, որոնց անունով բիզնեսներ են բացվել, որոնք հարկեր չեն վճարում:

Կրթության եւ գիտության նախարարն անսպասելի այցելեց դպրոց, որտեղ դրամահավաք էր տեղի ունենում, եւ դիմեց ոստիկանությանը: Բուհերում ու դպրոցներում սկսվում է ապակուսակցականացման գործընթաց, նախարարը փակեց կոռուպցիայի ու ռեկետի խողովակներից մեկը, որով բուհերը «մուծվում» էին ՀՀԿ-ի երիտասարդական հիմնադրամին: Այս որոշումները կարող են դառնալ կրթական համակարգի առողջացման ու իրենց կոչմանը ծառայելու սկիզբը:

ՀՀ ԱԳՆ-ն նոր նախարարի օրոք հայտարարեց, որ բանակցություններն Արցախի հարցում իմաստ ունեն, եթե Ադրբեջանը կատարի Վիեննայի պայմանավորվածությունները: Վիեննայի օրակարգով նախատեսվում է մոնիտորինգի մեխանիզմների տեղակայում շփման գծում, կամ Արցախ-Ադրբեջան սահմանների յուրատեսակ «ճանաչում»: Ադրբեջանը դեմ է դրան ու Վիեննայից հետո փորձում է չեղարկել այդ օրակարգը:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Նախիջեւանի սահման, որտեղից արդեն տեւական ժամանակ է սադրանքներ են սպասվում, եւ որտեղ Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանի ցանկացած կետի կարող են հարվածել: Նախարարը հանձնարարականներ տվեց, որից հետո հայկական զինուժը կանխեց ադրբեջանական բանակի ինժեներական աշխատանքների փորձը դիրքերը բարելավելու ուղղությամբ:

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը գերժամանակակից զենիթա-հրթիռային համակարգեր է մատակարարելու Հայաստանին, որոնք կարող են չեզոքացնել հրթիռային հարվածները:

Այս միտումների շարունակումն ու հետեւողական իրականացումը կարող են անշրջելի դարձնել իրավիճակը Հայաստանում: Ընդ որում, այս քայլերի «հասցեատերերը» շատ արագ կհասկանան, որ այդպես ավելի ճիշտ է ու անվտանգ:

Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Ռուսաստանն արգելափակել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի լիարժեք կիրառմամբ․ Մեդվեդեւ Զինծառայողները բնակարան կստանա՞ն հիփոթեքային վարկովԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Միլիարդատեր խաղացողը. ինչպես Քըրք Քըրքորյանը ստեղծեց ժամանակակից Լաս Վեգասը և դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկըՀայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Թուրքիան Զանգեզուրի միջանցքը դիտարկում է որպես Վրաստանով անցնող երթուղու այլընտրանքԱդրբեջանի իշխանությունները քանդել են եկեղեցիները Ղարաբաղում Երիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Թուրքիայի հետ գրկախառնության ֆոնին Փաշինյանի ռեժիմը հույսը դնում է մոլեգին ռուսաֆոբիայի և բռնաճնշումների վրա»Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Մի շարք հասցեներում ջուր չի լինիԱնտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Ինչ եղանակ է սպասվում«Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Խոշոր վթար՝ Տավուշի մարզում
Ամենադիտված