Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդեսայի հայկական համայնքի բացառիկ ձեռքբերումների ակունքներում...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, որ հայ ժողովուրդն աշխարհի այն բացառիկ ժողովուրդներից է, որ ունի հզոր սփյուռք ու աշխարհի տարբեր երկրներում ներկայանալի համայնքներ, ամենևին էլ նորություն չէ. աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ հայկական համայնքը ակտիվ է, ծաղկուն, մասնակից այն երկրների հասարակական-քաղաքական կյանքին, որում հաստատված է: Չնայած սովորաբար ընդունված է կարծել՝ հայկական սփյուռքի ներուժը կենտրոնացած է Արևմտյան աշխարհում, ու հայ միլիարդատերերի ու միլիոնատերերի բացարձակ մեծամասնությունն ապրում է աշխարհի այս կեսում, բայց փաստ է, որ հետխորհրդային երկրներից մի քանիսում ևս մերոնք բավական ակտիվ են իրենց դրսևորում ու պակաս հպարտանալու տեղ չունեն, քան ասենք նույն ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հայկական համայնքները. Ուկրաինայի հայկական համայնքն, անխոս, դրանց թվում է:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովրդի զավակները բնակություն են հաստատել դեռևս սկսած միջնադարից. դեռ IV–VII դարերից են հայտնի Հայաստանի ունեցած հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրաինացի ժողովորդի հետ ու արդեն ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը: Հայկական համայքներ կան Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքներում՝ մեծից փոքր, որոնցից ամենածաղկունը, թերևս, կարելի է համարել Օդեսայի հայկական համայնքը, ինչն, անշո՛ւշտ, արդյունք է տեղի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի գործադրած անմիջական ջանքերի:

Իր առաջ խնդիր ունենալով միավորել Օդեսայի հայերին՝ համայնքի ղեկավարությունը տարիների ընթացքում շնորհիվ իր կոչմանն անօրինակ նվիրվածության, շնորհիվ իրականացրած ճիշտ մենեջմենթի, կարողացել է այնպիսի ձեռքբերումներ ունենալ, որոնց մասին միայն հպարտությամբ կարող ես խոսել: Օրինակ՝ քչերին է հայտնի, որ հետխորհրդային տարածքում ԽՍՀՄ փլուզումից հետո կառուցված առաջին հայկական եկեղեցին կառուցվել է հենց Օդեսայում ու հենց համայնքի ղեկավարության ջանքերի շնորհիվ: Մասնավորապես՝ անձամբ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի ջանքերի շնորհիվ է նաև, որ այսօր այս քաղաքում է գտնվում Եվրոպայում ամենամեծ հայկական մշակութային կենտրոնը, որը բացառիկ դերն ու նշանակություն ունի համայնքի համախմբման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակման ու հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործում:

Անկասկած, Օդեսայի հայ համայնքի ձեռբերումները շատ ավելի պակաս կլինեին, շատ ավելի աննշան, եթե համայնքի կողքին չլիներ ու իր անուրանալի օժանդակությունը չբերեր հայ ժողովրդի արժանի զավակ, Էդիկ Խաչատրյանն, ում բարեգործությունների ու հայանպաստ ձեռնարկների մասին գիտի գործնականում յուրաքանչյուր հայորդի, որ ապրում ու արարում է Ուկրաինայում: Տեղին է նշել, որ հենց այս բարերարի ջանքերի ու ֆինանսական ներդրումների շնորհիվ է նաև, որ հնարավորություն է եղել ձեռնարկել մասշտաբային նախագծեր, կառուցել դպրոցներ, իրականացնել մշակութային մի շարք կարևորագույն ծրագրեր՝ կոչված ամրապնդելու համայնքի ինքնագիտակցությունն ու ներկայանալի դառնալ օտարներին՝ յուրատեսակ կամուրջ դառնալով Հայաստանի ու Ուկրաինայի միջև: Պետք է խոստովանել, որ այնպիսի էնտուզիազմ, ինչպիսին իր ողջ բարեգործական գործունեության ընթացքում դրսևորել է Էդիկ Խաչատրյանը, դժվար կարելի է նշմարել. այս մարդը բառացիորեն ապրել ու շարունակում է կենսավարել հայ համայնքի հոգսերով, խնդիրներով ու պրոբլեմներով՝ իրականացնելով ոչ միայն գլոբալ ծրագրեր ու նախագծեր, այլև զբաղվելով անվանական բարեգործությամբ՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով առանձին ընտանիքների ու անհատների:

Հայ–ուկրաինական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում անուրանալի է Վանիկ Երանոսյանի ավանդը։ Հայ ժողովրդի արժանի զավակը անփոխարինելի աշխատանք է կատարում տեղի հայկական համայնքի կենսական նշանակության հարցերի և Հայ առաքելական եկեղեցու թեմական խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Անկասկած է՝ Հայաստանը հզոր է ճիշտ այնքան, ճիշտ այն չափով, որքանով հզոր է հայությունը ողջ աշխարհում: Հանդիսանալով հիմնականում սահմանափակ ռեսուսներով երկիր, Հայաստանը, սակայն, ունի շատ ավելի կարևոր մի բան, քան ասենք նույն նավթն ու գազն է. մարդկային գրեթե անսպառ ռեսուրսն է, որ հայերիս տալիս է հնարավորություն՝ լինելու համաշխարհային ազգ ու ունենալու այնպիսի ազդեցիկ կապեր ու բարեկամներ, որ ոչնչի հետ չես կարող համեմատել՝ ո՛չ նավթի, ո՛չ գազի ու ո՛չ էլ քարածխի: Ուկրաինայի հայկական համայնքը, թերևս, այս ամենի փայլուն ապացույց:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Նյութի աղբյուր՝ LURER.com

 

 

Պայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձելՖինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»
Ամենադիտված