Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժորա Ֆարյան. «Մեր Շուշին, մեր անցած պատերազմն իզուր չէր՝ սա նոր Հայաստան է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուշիի առանձնակի գումարտակի 3-րդ դասակի հրամանատար, ազատամարտիկ Ժորա Ֆարյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Ֆարյան, երբ Շուշին ազատագրելուց  հետո  ձեզ հարցրել էին, թե ի՞նչ կուզենայիք այդ վայրկյանին, պատասխանելի էիք. «Կուզեի հայտնվել Աբովյան փողոցում ու տեսնել՝ ժողովուրդը ոնց է ուրախանում»: 26 տարի հետո թե՛ Աբովյան փողոցում , թե՛ողջ Հայաստանում ու Սփյուռքում կրկին ուրախություն է: Այս անգամ ի՞նչ ապացուցեց  ժողովուրդը: 

-Զուգահեռներ անցկացնելը դժվար կլինի: Շուշիի ազատագրումից, պատերազմի հաղթանակից հետո այնքան ժամանակ անցավ, այնքան դեպքեր ու իրադարձություններ եղան, որ շատ մարդիկ, ովքեր երբեք չեն հուսահատվում, հուսահատվեցին: Մարդիկ մտածում էին՝ վերջ, Հայաստանն այլևս չի կարող գոյություն ունենալ այնպես, ինչպես հարկն էր: Անկախ ամեն ինչից, ես այդ հուսահատվողների շարքում չէի: Ես առավոտից մինչև երեկո իմ ընտանիքի հետ Հանրապետության հրապարակում էի: Ես հպարտ եմ: Մեր երիտասարդներն ամբողջ աշխարհին ապացուցեցին, որ մենք ապրելու իրավունք ունենք: Ինչու չէ՝ նաև աշխարհին են սովորեցնում ինչպես ապրել: Մեր երիտասարդները մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան մենք: Մեր իրավիճակում հեշտ էր: Վերցնում էինք ավտոմատը, գիտեինք՝ ով է թշնամին: Նրան պետք էր ոչնչացնել, որ ինքը քեզ չոչնչացնի: Հիմա խոսքը, այսպես ասած, ներքին թշնամու մասին էր, որը նստած էր ժողովրդի մեջ: Բոլորը խոսում էին հայրենասիրությունից, բայց Նիկոլն իր ընկերներով ու երիտասարդներով ապացուցեց, որ պայքարի այս ձևն ամենաճիշտն էր: Երիտասարդները շատ ուժեղ են՝ գտան այն միակ ձևը, որ փրկեն հայկակական քաղաքակրթությունը:

-Այն, որ ունենք հրաշալի երիտասարդներ, ապրիլյան պատերամն արդեն  ապացուցել էր: Ներքաղաքական դաշտում նրանց պայքարն ինչպիսի՞ն էր:

-Ասում էինք, որ մեր փրկությունը լինելու է նաև նրանց շնորհիվ, ովքեր ապրիլյան պատերազմն իրենց ուսերին տարան, նաև այն բոլորի, ովքեր գնացին նրանց օգնելու: Կառավարությունը պետք է սարսափեր հենց նրանցից, ովքեր վերադառնալու էին այդ ծառայությունից: Հնարավոր չէր լինելու նրանց խաբել: Նրանք տեսել են բանակը թալանելը, ամեն ինչ անելը, որ ոչ մի դրական բան չլինի: Բայց նրանք վերադառնալու էին ու ստեղծելու էին այդ ամենը: Նրանց մոտ ստացվեց ու շատ լավ է ստացվում: 
Հիմա երիտասարդներն էին որոշում ինչ անել: Ընկերներով այս օրերին խոսում էինք: Ասում էինք՝ երկար ժամանակ մենք էինք ասում՝ ինչ անենք, հիմա երիտասարդները մեզնից ավելի լավ են ասում: Հիմա մենք էլ զինվորի նման պետք է ենթարկվենք նրանց: Որտեղ կասեն՝ այնտեղ էլ կկանգնենք: Փաստորեն, մեր Շուշին, մեր անցած պատերազմն իզուր չէր: Մնացածը ժամանակը ցույց կտա, բայց կատարվածն արդեն փրկություն է:

-Այս օրերին շատ շահարկվեց սահմանի թեման: Հակառակորդի կուտակումներ և այլն: Անկախ այդ լուրերից՝ մարդիկ հետ չկանգնեցին իրենց պայքարից: Ի՞նչ եք կարծում՝ այդ տեղեկություններն  այս անգամ ինչու միանշանակ չընկալվեցին:

-Երբ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ փորձել է վեր կենալ ու մարդ հավաքել, այս 25 տարիների ընթացքում իրենք միշտ են շահարկել դա: Այո՛, իրականում ադրբեջանցիներն իրենց տանկերը, տեխնիկան և ամբողջ զորքը ոտքի են հանում: Նույնը, ի դեպ, արել են նաև Վրաստանը, Թուրքիան ու Իրանը: Բայց մարդկանց պետք է բացատրել. երբ հարևան պետությունում որևէ ներքին խնդիր է առաջանում, կամ սրված իրավիճակ է լինում, պետությունը պարտավոր է զորքերը բերել մարտական բարձր պատրաստվածության աստիճանի: Այս ամբողջը լավ բացատրվեց, դրա համար որևէ մեկը չվախացավ սահմանային, իբրև թե, կուտակումներից: Բոլորը հասկացան: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը կիրառեց այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց միջոցով ուղերձները շատ լավ էին տեղ հասնում: Իսկ սահմանային կուտակումներից փորձեց օգտվել ՀՀԿ-ն, բայց դա չաշխատեց, որովհետև ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործվեցին, որոնց օգնությամբ ինֆորմացիան ճիշտ էր տեղ հասնում: Մենք ևս բացատրեցինք, որ այդ կուտակումներից վախենալ պետք չէ, սովորական երևույթ է, և դա աշխատեց: Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ն չէր խոսում այն մասին, որ Վրաստանը, Թուրքիան ու Իրանն էլ են նույն կերպ վարվել: Սա պարտադիր էր ոչ թե նրա համար, որ պետք է հարձակվեին մեզ վրա, այլ որ տարբեր էքսցեսներից իրենք իրենց պաշտպանեին: 

-Շատ է ասվել՝ ազատամարտիկները ըստ արժանվույն չեն գնահատվել: Այսօր նրանցից մի քանիսը նաև բանտերում են: Ո՞րն է ձեր կոչը նոր իշխանությանը: 

-Պարզ է, որ լուրջ չի ընդունվի, որ հենց հիմա որևէ մեկը դռները բացի ու ասի՝ բոլորդ դուրս եկեք: Ելնելով նոր իրավիճակից՝ պետք է լինեն դատավարություններ, որոնց ընթացքում արածի ու չարածի վերաբերյալ դրական ու բացասական գնահատականներ կլինեն: Ես համոզված եմ, որ թե՛ իմ ընկերները, և թե՛ մնացած բոլոր քաղբանտարկյալներն ամբողջությամբ օրենքով կազատվեն բանտերից: Սա նոր Հայաստան է, մենք վերադարձանք մեր իսկական հայկական արմատներին, հայը չի կարող արժանապատվություն չունենալ: Ամեն ինչ կարվի, բայց չենք շտապում: Պետք է թողնել, որ մարդիկ աշխատեն, պետք է աջակցել նրանց: 

Աննա Բադալյան

Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» զոլերով ներկված ավանակ էրԱրժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում Տեղի ունեցան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներըԱնկում տարադրամի շուկայումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Ռուսաստանն արգելափակել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի լիարժեք կիրառմամբ․ Մեդվեդեւ Զինծառայողները բնակարան կստանա՞ն հիփոթեքային վարկովԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Միլիարդատեր խաղացողը. ինչպես Քըրք Քըրքորյանը ստեղծեց ժամանակակից Լաս Վեգասը և դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկըՀայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Թուրքիան Զանգեզուրի միջանցքը դիտարկում է որպես Վրաստանով անցնող երթուղու այլընտրանքԱդրբեջանի իշխանությունները քանդել են եկեղեցիները Ղարաբաղում Երիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Թուրքիայի հետ գրկախառնության ֆոնին Փաշինյանի ռեժիմը հույսը դնում է մոլեգին ռուսաֆոբիայի և բռնաճնշումների վրա»
Ամենադիտված