Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 8-ին բախո՞ւմ է սպասվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օրերս «The Independent»-ին տված հարցազրույցում, խոսելով ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների և ապագայում սպասվելիք գործընթացների մասին, նշել էր. «Պատրաստ եմ կրկին ներգրավվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև, եթե հարկ լինի»:

Այս հայտարարությունից առաջ ՍԻՄ նախագահությունը մասնավորապես հայտարարել էր, որ «դատապարտում են Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների ագրեսիվ և հակաօրինական գործողությունները և որ նման մթնոլորտում վարչապետի ընտրությունը ՍԻՄ-ը համարում է հակասահմանադրական»:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երկու հայտարարությունների միջև զուգահեռներ է տեսնում:

«Նախևառաջ՝ նախագահի հայտարարությունը խիստ մտահոգիչ է այն համատեքստում, որ մեկ օր հետո ԱԺ-ում պետք է լինի վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն հայտարարեց, որ խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ: Հայտարարության մեջ, սակայն, Ն.Փաշինյանի անունը չկա: Բացի այդ, կան անհատական մակարդակով արված հայտարարություններ, համաձայն որոնց ընտրելու են «ժողովրդի թեկնածուին»: Այդ դեպքում «ժողովրդի թեկնածուն», ըստ իրենց, կարող է լինել ցանկացած մեկ ուրիշը, բայց ոչ Ն. Փաշինյանը: Եվ ահա, ՀՀԿ-ի պաշտոնական հայտարարությունից հետո խոսք է հնչեցնում Ա. Սարգսյանը՝ ուղիղ նշելով, որ կկանգնի ժողովրդի և ոստիկանության միջև: Դրանից հետո հայտարարությամբ է հանդես գալիս ՍԻՄ-ը՝ ուղիղ նշելով, որ Ն. Փաշինյանի և նրա կողմնակիցների գործողություններն անօրինական են»,-Past.am-ի հետ զրույցում նշեց Գ. Եղիազարյանը՝ շեշտելով, որ ՍԻՄ-ի մեղադրանքներն անհիմն են:

«Ն. Փաշինյանը հարթակից ամեն անգամ հայտարարում է, որ իրենք դուրս են եկել միմիայն բաց ձեռքերով խաղաղ երթի ու բացառում են ցանկացած բռնություն: Բռնություն չկա, բայց ՍԻՄ-ի կողմից հանկարծ մեղադրանք է հնչեցվում»,-նկատեց նա:

Շարունակելով վերլուծել հայտարարությունները, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նախ՝ հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածուի անունն ու ազգանունը, իսկ ամսի 8-ին «ժողովրդի թեկնածուն» կարող է դառնալ ցանկացածը, ինչպես նաև իրենց ընտրյալը: Երկրորդ՝ այս խաղաղ պայմաններում հանկարծ նախագահը խոսում է այն մասին, որ պատրաստ է կանգնել ժողովրդի և ոստիկանության միջև: Այսինքն՝ ուղիղ կարելի է հասկանալ, որ մայիսի 8-ին բախում է սպասվում: Այս խաղաղ պայմաններում նման հայտարարությունը ես այլ կերպ չեմ կարող բնութագրել: Ամենայն հավանականությամբ այդ վախը Ա. Սարգսյանի ենթագիտակցությունից է եկել: Իմանալով որոշակի փաստեր՝ նա արդեն կանխավ հայտարարում է հնարավոր բախման մասին: Երրորդն այն է, որ մայիսի 1-ին Նիկոլին դեմ քվեարկած անձը հայտարարություն է տարածում, նրան մեղադրելով տարբեր հանցանքների մեջ: Այս ամենը իմի բերելով, կարող եմ մի բան ասել. մայիսի 8-ի ընտրությունների ժամանակ, ամենայն հավանականությամբ, Ն. Փաշինյանի թեկնածությունը չի անցնելու: Հենվելով այս հայտարարությունների վրա, և այն իրողության, որ ՀՀԿ-ն անուն, ազգանուն չի հնչեցրել, ուրիշ բան չեմ կարող ենթադրել: Այսինքն՝ ՀՀԿ-ի կողմից ժողովրդի թեկնածուն կարող է լինել մեկ ուրիշը, ինչն, իհարկե, մեծ խժդժությունների կբերի: Եթե հենվում ենք նախապես արված այս հայտարարությունների վրա՝ բախումն անխուսափելի է»:

«Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գվատեմալայի իշխանությունները տարհանում են բնակիչներին Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով «Արարատ-Արմենիան» պորտուգալացի նորեկ ունի Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համարՄոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըԻրանում պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվելԿա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք Հորմուզի նեղուցը բացելու շուրջ․ ԲեսենթԳեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՀանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր «Արարատ-Արմենիան» այսօր կանցկացնի ՉԼ որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Զելենսկին անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 6,125-ի Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ըմպելիքի իրացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՎաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՄեսսիից հետո լավագույն լեգեոներն ընդմիջում է վերցնում. Տեր Շտեգենը կարիերան կշարունակի Նիդերլանդներում․ պաշտոնական Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններինԻնչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջԵս հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան «Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ» Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենադիտված