Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ ազատ են արձակել «Արմավիր» ՔԿՀ-ից: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Ալեք Ենիգոմշյանին քրեակատարողական հիմնարկից միանգամից տեղափոխել են տուն եւ լրագրողներին չի հաջողվել տեսնել եւ զրուցել նրա հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոց կալանքը փոխվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել էր: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։