Հանրապետական կուսակցությունն ունի մեկ պայման, ըստ որի Փաշինյանը կարող է դառնալ վարչապետ
ՎԻԴԵՈՆիկոլ Փաշինյանին շատ հստակ ասվել է՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը:
Մեր հիշեցմանը, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը բացառում էր՝ ՀՀԿ-ն քվեարկի Փաշինյանի օգտին, Բաղդասարյանն ասաց, թե դա Կոստանյանի անձնական կարծիքն է:
Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ ասել՝ խմբակցությունը միաձայն կքվեարկի՞, թե՞ կաջակցի ընդամենը անհրաժեշտ վեց քվեով:
«Նաեւ կոչ ենք արել եւ առաջարկել, որ ճանապարհների փակումը դադարեցվի, որ մենք հանգիստ ձեւով մայիսի 1-ին գնանք ընտրության: Փաշինյանը մեկ ժամվա ընթացքում ինձ պատասխանելու է»,- ասաց նա:
Մանրամասներն` այստեղ