Աննա Հակոբյան vs ՀՀԿ տիկնայք. Զգում եք տարբերությունը
ՎԻԴԵՈՀիշեցնենք, որ երեկ, Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրառում էր արել, որտեղ ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կոչին, հայտարարել էր, որ ինքն անձամբ՝ սոցիալական ցանցերով կտարածի Փաշինյանի կնոջ հեռախոսի համարը, նրա համարը, որպեսզի Փաշինյանին ու իր կնոջը հայհոյեն լիուլի…
Հիշեցնենք նաև, որ Մարգարիտ Եսայանին վրդովեցրած կոչն արել էր Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ՝ վերջինիս կինը և բացի այդ, Փաշինյանն ասել էր, որ հնարավոր է հրապարակվեն պատգամավորների հեռախոսահամարները, այլ ոչ՝ նրաց ընտանիքի անդամներինը:
Խոսքն այստեղ տվյալ կոչի ճիշտ ու սխալի մասին չէ, այլ նրա, որ ՀՀԿ-ական պատգամավորը, թերևս, լավ չի տարանջատում քաղաքականությունը՝ անձնականից: