«Կամ ես կընտրվեմ վարչապետ ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի» Նիկոլ Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին դարձյալ հրավիրեց բանակցությունների: Այս մասին նա հայտարարեց այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում: Բանակցային հանդիպումը նշանակված է ապրիլի 27-ին, ժամը 12:00, «Մարիոթ» հյուրանոցում:
Փաշինյանի պարտադիր պայմանը լրագրողների ներկայությունն է հանդիպմանը: «Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու: Ժողովուրդը մեր ղեկավարն է, և պետք է հաշվետու լինենք նրան մեր ամեն քայլի համար»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով նոր ձևավորվող կառավարության մասին` «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավարն ասաց. «Կամ ես կընտրվեմ վարչապետ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»: