Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մոսկվան գոհ էր հեղափոխությունից, բայց ամեն ինչ կփոխվի ժամերի անց

ՎԻԴԵՈ

ՌԴ դաշնային հեռուստաալիքները վերջին օրերին լուսաբանում էին հայաստանյան իրադարձությունները որոշակիորեն հավասարակշիռ:

Իսկ Կրեմլն էլ հայտարարում է, թե գոհ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի զարգանում ապակայունացման ճանապարհով, և հույս է հայտնում, որ կայունությունը կպահպանվի ու քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի: «Այն, ինչ կատարվում է Երևանում, մեր հայ բարեկամների, դաշնակիցների ներքին գործն է», երեկ ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը, և ամենամոտ ժամանակում ի հայտ կգան հայ ժողովրդին ներկայացնող ուժերի փոխհամաձայնությամբ որոշված քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը»,- նաև ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը: Ըստ էության՝ նա կրկնել է Սերժ Սարգսյանի հրաժարականից կես ժամ առաջ արած իր նախորդ հայտարարությունը: Հիշեցնենք՝ երեկ Պեսկովը դեռ մինչև Սարգսյանի հրաժարականն ասել էր․ «Սա բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, որի հետ մենք զարգացնում ենք ամենամտերիմ հարաբերություններ»:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները կարող են միջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Պեսկովը հակադարձել էր․ «Իսկ ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի այդ իրադարձություններին: Կարծում եմ, որ հիպոթետիկ բնույթի նման դատողությունները բացարձակապես տեղին չեն»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը նաև նշել էր, թե տեղյակ չէ՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձել է կապ հաստատել Կրեմլի հետ` երկրում ստեղծված իրադրության կապակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Ռուսաստանյան մամուլը, առավելապես՝ Կրմելից անկախ լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում էին Հայաստանում ծավալվող իրադարձություները դեռ ապրիլի 13-ից սկսած: Սակայն՝ ՌԴ դաշնային հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերն այդ թեմային գրեթե չէին անդրադառնում: Թեմային գրեթե անդրադարձ չէր կատարվում նաև դաշնային հեռուստաալիքներով հեռարձակվող բազմաթիվ թոք-շոուներում: Վերջին օրերին այդ հաղորդումների հիմնական թեմաներն էին մնում ուկրաինական հակամարտությունը, Սիրիան և ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Հայաստանյան իրադարձություններին, ըստ էության առաջին անգամ, համապետական սփռում ունեցող ռուսական ալիքներն անդրադարձան, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հատկանշական է, որ այս թեմային նվիրված երեկվա թոք-շոուներում պարբերաբար շեշտվում էր, որ «հայկական թավշյա հեղափոխությունը» տարբերվում է ուկրաինական ու վրացական հեղափոխություններից, և որ այն պետք չէ բնութագրել որպես «մայդան»:

«Եկեք պայմանավորվենք, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, հայաստանցիների ներքին գործն է, մեզ դա չի վերաբերվում: Մեզ միայն հետաքրքրում է, որ մեր հարաբերությունները Հարավային Կովկասում մեր ամենակարևոր դաշնակից Հայաստանի հետ, մնան անփոփոխ»,- հայտարարել է ռուսական «Առաջին ալիքի» մեկնաբանը: Ռուս քաղաքագետ Մաքսիմ Յուսին, իր հերթին, հեռուստաեթերում ընդգծել է՝ Հայաստանում ով էլ լինի իշխանության ղեկին, միևնուն է՝ մնալու է Ռուսաստանի դաշնակիցը, քանի որ ունի «հավերժ թշնամիներ», ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի: «Ռուսաստանը Հայաստանի համար այլընտրանք չունի»,- ասել է Յուսինը:

Ի դեպ, ռուսաստանյան ինտերնետ-տարածքի օգտատերեր էլ սոցիալական ցանցերում զարմացած կատակում էին՝ Կրեմլի համար այսուհետ գոյություն ունի երկու տիպի հեղափոխություն՝ «վտանգավոր գունավոր հեղափոխությունները և ճիշտ հայկական հեղափոխությունը»:

Այսպես՝ եզրակացություն. առայժմ Մոսկվայի չեզոքությունը ընդամենը պայմանավորված էր Կարեն Կարապետյանի «առաջխաղացման» հնարավորություններով: Նշանակում է ամեն ինչ կարող է փոխվել րոպեների ընթացքում, երբ այսօր Մոսկվան պարզի, որ Հրապարակը լիքն է, նույն ուժով «Մերժում է Կարենին»:

Այդ ժամանակ, կարելի է պատկերացնել, թե ինչ կսպասենք Ռուսաստանից՝ թե քարոզչական, թե՛ կոնկրետ գործողությունների առումով:

Աղբյուրը՝ hayeli.am

Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներինԻնձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. ՊեսկովԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The GuardianԱդրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. ՍուրենյանցԹրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել էՌազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆԿոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքըՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnրՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակներըԱյն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո ՖերդինանդԱհազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալԲելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում ենՀայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկելՈւժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանինԿալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Ռուսաստանը չի՞ վճարում, կտրականապես համաձայն չենք». Փաշինյանը զայրացել է, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտարարել է Հայաստանի համար կազմակերպությունից դուրս գալու գինը«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՀայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետինՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվելԻրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿՂազախստանը, Վրաստանը և Հայաստանը խստացնում են ռուսների համար սահմանափակումները
Ամենադիտված