Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը պատմել է դեսպան Վոլինկինի հետ հանդիպման մանրամասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ: Այս մասին հայտարարել է ինքը՝ Փաշինյանը, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Փաշինյանը ընդգծել է, որ ինքն է նախաձեռնել հանդիպումը:

Ռուսաստանը խոստացել է չմիջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ ինքը՝ ընդդիմադիրը, Ռուսաստանի դեսպանին վստահեցրել է, որ «իր շարժման որեւէ հակառուսական տրամադրություն չկա», ասել է Փաշինյանը: Հիմնական թեման, ըստ նրա, եղել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

«Մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել, եւ ամենակարեւորը, իհարկե, մեր իրավիճակն է եւ դրա հետագա զարգացումը: Մենք քննարկել ենք, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասկանալ իրավիճակը եւ ինչպես կարող է նպաստել դրա հանգուցալուծմանը», - նշել է քաղաքական գործիչը:

Հարցին՝ արդյոք նա չունի մտավախություններ, որ, հաշվի առնելով Ուկրաինայի փորձը, ձգձգվող քաղաքական ճգնաժամի դեպքում Ռուսաստանը կարող է միջամտել, Փաշինյանը բացասական պատասխան է տվել: «Ես չեմ ուզում հաշվի առնել ուկրաինական փորձը, քանի սա բոլորովին այլ  պատմություն է: Ես ուզում եմ հստակ արձանագրել, եւ այդ մասին խոսք է գնացել դեսպանի հետ հանդիպման ժամանակ, որ այս շարժումն ընդհանրապես աշխարհաքաղաքական համատեքստ չունի»,- հայտարարել է նա:

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները «ուղղված չեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ԵՄ-ի, ո՛չ Իրանի կամ Վրաստանի դեմ»: «Սա կոռուպցիայի դեմ շարժում է, սա շարժում է անարդյունավետ կառավարման դեմ, սա զուտ ներքին հայկական շարժում է: Եվ ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչներն ասում են, որ մտադիր չեն միջամտել Հայաստանի ներքին գործերին», - ասել է Փաշինյանը: «Հատկապես, որ այստեղ որեւէ աշխարհաքաղաքական համատեքստ եւ հակառուսական տրամադրությունների ոչ մի կաթիլ ընդհանրապես չկա», - եզրափակել է նա:

Ավելի վաղ այն մասին, որ Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերում է՝ որպես երկրի ներքին գործի, ասել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Փաշինյանը պատմել է, որ ՌԴ դեսպանի հետ զրույցի ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն՝ ոչ մանրամասն: Դեսպան Վոլինկինը առաջին օտարերկրյա դիվանագետը չէ, որի հետ Փաշինյանը հանդիպում է անցկացրել: «Առավոտյան ես հանդիպել եմ Հայաստանում Եվրոպական միության դեսպանների հետ, հինգշաբթի գիշերը հանդիպելու եմ ԱՄՆ դեսպանի հետ»,- հավելել է Փաշինյանը:

 

Արմեն Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի խոսակցության մասին կարդացեք այստեղ

«Փաշինյանը ընտրություններից առաջ հույսը դնում է ԵՄ-ի վրա, իսկ Բրյուսելն արդեն իսկ իր պայմաններն է սահմանել, ինչո՞վ է Հայաստանը վճարելու»Բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը Շավարշ Նահապետյանը հաղթել է Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության եզրափակչում․ Հայկ Դարբինյանը նվաճել է արծաթե մեդալ «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»․ Թրամփ Ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» զոլերով ներկված ավանակ էրԱրժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում Տեղի ունեցան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներըԱնկում տարադրամի շուկայումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Ռուսաստանն արգելափակել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի լիարժեք կիրառմամբ․ Մեդվեդեւ Զինծառայողները բնակարան կստանա՞ն հիփոթեքային վարկովԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար
Ամենադիտված