«Դատապարտյալների հիվանդանոցում» ինքնասպան է եղել 14 տարվա ազատազրկման դատապարտված կալանավորը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Դատապարտյալների հիվանդանոցում» օգոստոսի 7-ին իր սենյակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 14 տարվա ազատազրկման դատապարտված կալանավորը: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ ինքնասպան եղած դատապարտյալին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով (Սպանություն):
Նա բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունքում:
Ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: