Դոնալդ Թրամփը այսօր կճանաչի հայոց ցեղասպանությունը
ՎԻԴԵՈ«Ամեն տարի աշխարհի հայերը դիմում են Ամերիկայի նախագահներին ճանաչելու հայոց ցեղասպանությունը, և այն դարձել է ամերիկյան քաղաքականության առանձնահատուկ գծերից մեկը». գրում է Հագար Հաջար Չեմալին CNN-ի համար գրված իր հոդվածում:
Հեղինակը նշում է, որ չնայած Դոնալդ Թրամփի սխալ գործունեությանը՝ նա տրամադրված է միշտ ասել ճշմարտությանը՝ հաշվի չառնելով, թե ինչ են մտածում մյուս երկրները: Նաև մյուս կողմից Թուրքիայի վերջին գործողությունները ուղղված են ընդդեմ Ամերիկայի նպատակների և ազգային անվտանգության: Եվ Թրամփը հաշվի չի նստի Թուրքիայի կարծիքի հետ, քանի որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջին շրջանում ակնհայտորեն բարելավվել են: Այն դեպքում, երբ Ռուսաստանն էլ է ընդունում Հայոց ցեղասպանությունը:
Դրա ընդունումը նաև հաղթանակ կլինի ոչ միայն ԱՄՆ-ի և ամերիկահայության համար, այլ նաև իր, քանի որ ցեղասպանության ճանաչումը կբարձրացնի նրա վարկանիշը՝ որպես ճշմարտության նկատմամբ ոչ անտարբեր մարդ:
Մանրամասն՝ այստեղ