Գիտեմ, որ քննադատվելու եմ ինչ որ մարդկանց կողմից, բայց ... Արամեի հայտարարությունը
ՎԻԴԵՈԵրգիչ Արամեն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գոռում եմ, խնդրում եմ, պահանջում չտրվել էմոցիաներին և զերծ մնալ սադրանքներից և սադրիչներից։ Չգիտեմ ոնց արտահայտեմ այն ցավն ու անհանգստությունը, որ ապրում եմ այս պահին։ Անկեղծ լինեմ և խոստովանեմ, որ զերծ էի մնում որևէ գրառում անելուց` վախենալով, որ այսպիսի պահերին յուրաքանչյուր գրառում կարող է ավելի բորբոքել առանց այդ էլ թեժ մթնոլորտը։ Այսպիսի պահերին մեզ մնում է միայն աղոթել։ Գիտեմ որ քննադատվելու եմ ինչ որ մարդկանց կողմից, բայց ընդանրապես չարձագանքելը համարում եմ մեծագույն սխալ։ Ուստի սա կոչ է խաղաղության և արդարության» ։