Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում ու հանրապետության շրջաններում շարունակվող ակցիաների ու հանրահավաքների կազմակերպիչներն, ըստ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի, շատ գրագետ են գործում: Նշենք, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում են իրականացնել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որն ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

«Անակնկալ էր, անսպասելի էր: Կազմակերպիչները շատ ճիշտ են գնահատել վիճակը: Ունեն իրենց զանգվածն ու այդ զանգվածին փողոց հրավիրեցին: Իրադրության հսկողությունն իրենց ձեռքում է: Շախմատային լեզվով ասած՝ իրենք հիմա սպիտակներով են խաղում, այսինքն՝ առաջինն են քայլ անում: Իսկ իշխանությունն ընդամենը պատասխանում է՝ պաշտպանվելով, նահանջելով կամ հարձակվելով, բայց միևնույն է՝ պատասխանողն է, անդրադարձողն է: Ընդդիմությունը շատ գրագետ է կազմակերպում իր աշխատանքը, իսկ իշխանությունը՝ տգետ: Իշխանության պատասխաններն ու արձագանքները որակյալ չեն: Այնպես է ստացվում, որ կոմպետենտ չէ և չի հասկանում, թե ինչ է կատարվում: Կամ էլ հասկանում են, բայց կաշկանդված են ու չեն կարողանում իրադրությանը համարժեք պատասխան տալ: Իսկ այդ ամենին հետևում են ցույցերը, անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները, որոնք հաջողությամբ են շարունակվում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը:

Ազատ Արշակյանի խոսքով՝ այդպիսի մեծ ակցիա իրականացնելն արդեն իսկ հաջողություն է Եվրասիական միության տարածքում:

«Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում նման բաներն անթույլատրելի են: Փաստորեն՝ մենք լավ քննություն ենք հանձնում այդ առումով: Մեզ մոտ դա ստացվեց՝ ինչպես 30 տարի առաջ: Սա կարող է Ղարաբաղյան շարժման նման «դետոնացիա» անել և տարածվել իմպերիայում: Անհնազանդության ակցիան նպատակ է, այսինքն՝ կարող ենք մենք անհնազանդ լինել: Իսկ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, թե՝ ոչ, արդեն երկրորդական է: Կարևորն այն է, որ Հայաստանում հնարավոր է լուրջ ակցիաներ անցկացնել: Իսկ եթե ակցիան համապատասխանի տարածաշրջանային և գլոբալ քաղաքակրթական կայունության շահերին, կարող են նաև իշխանափոխություն անել և շատ բաներ փոխել»,–ասաց նա:

Ուժային կառույցներն իրենց դեռ չեն դրսևորել այնպես, ինչպես, օրինակ, Սարի թաղի դեպքերի ժամանակ, թեև արդեն իսկ հատուկ միջոցներ են կիրառվել: Դիտարկմանն ու հարցին, թե պատճառը զուտ ԵՄ համաձայնագի՞րն է, թե այլ տեսանելի կամ անտեսանելի հանգամանքներ էլ կան, Ա. Արշակյանը պատասխանեց. «Տեսանելի են: Նախ՝ կան միջազգային պարտավորություններ: Բացի դրանից՝ ժամանակներն են փոխվել: Այն, ինչը կարելի էր տասը տարի առաջ, այսօր չի կարելի: Տասը տարի առաջ եվրասիական իմպերիան ոտքի էր կանգնում, իսկ միջազգային հանրությունը զբաղված էր իր գործերով՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ ծրագրեր էր մշակում, Էբոլայի համաճարակի ու ահաբեկչության դեմ էր պայքարում: Այդ ժամանակ ԽՍՀՄ նախկին տարածքը կայուն էր համարվում: Իսկ այդ կայունության ժամանակ ամերիկացիներն ու եվրոպացիները մարդու իրավունքների խախտումներին մատների արանքից էին նայում: Հիմա այդպես չէ: Հիմա կարևոր բան է տեղի ունեցել. Ռուսաստանը ձգտում է վերադառնալ Սովետական Միության կարգավիճակին՝ ազդեցության տարածք է ուզում, հավասարների և ավելի հավասարների պայման է դնում, ինչը մերժվել է աշխարհի կողմից: Ազդեցության տարածքներ չկան՝ յուրաքանչյուր պետություն ազդեցության տարածք ունի, որն իր ազգային սահմանների ներսում է: Հիմա մեր ազգային իշխանությունը միջազգային աջակցություն չունի: Իսկ ռուսական իմպերիան սանկցիաների հետևանքով թուլացել է՝ հիմա ՌԴ–ն չի կարող Հայաստանում ռեպրեսիաներ կիրառել: Իսկ յուրաքանչյուր ռեպրեսիա իր գինն ունի: Բայց ՌԴ–ն այդ գինը չունի՝ վճարունակ չէ: Այսինքն՝ չկա իդեա, կա հարցադրում՝ հանուն ինչի՞: Հանուն ինչի՞ պետք է ՀՀ–ում իշխանությունը հավերժ լինի: Հայաստանը չի ուզում նմանվել Ղազախստանին, Բելառուսին: Հանուն ինչի՞ մենք պետք է հետ գնանք: Կոմունիզմը հասկանալի էր, բայց հիմա ի՞նչ են խոստանում եվրասիացիները՝ ֆեոդալի՞զմ, հետադիմությո՞ւն, աղքատությո՞ւն, իրավունքների ոտնահարո՞ւմ: Գլխավոր՝ իշխանափոխության իրավունքը ոտնահարված է, իշխանությունը չի փոխվել: Ո՞վ կաջակցի հետադիմությանը»:

Ազատ Արշակյանը շեշտեց, որ ՀՀԿ–ն գիտի, որ աշխարհի կողմից աջակցություն չի ստանա. «Քադաֆին և Սադամ Հուսեյնն արդեն չկան՝ հայտնի է նրանց ճակատագիրը: Կիմ Չեն Ընը ևս հանձնվել է: Իրանն էլ է հանձնվել՝ միջուկային ծրագրերը կրճատել է, այսինքն՝ Արևմուտքի պահանջներին ընդառաջ է գնում: ՀՀԿ–ն գիտի, որ նույնիսկ Պուտինն ու Նազարբաևը չեն կարող իրենց պաշտպանել»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շիրակի ռազմաբազան. Հայաստանը վիճարկում է ռուսական բազայի հողը»2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով «Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի». Վարդան Ոսկանյան Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կանադայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 200 տուն Ռեկորդային տրանսֆեր․ «Չելսին» գտել է Կուկուրելյային փոխարինողի Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը «Եվրոպական երազանք աղքատության հետհամով. Հայաստանի առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ»Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր ՌԴ-ն անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել․ ՊՆ հաղորդագրությունը Տավուշի մարզի Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ պատմության այս օրը (5 օգոստոս)Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գվատեմալայի իշխանությունները տարհանում են բնակիչներին Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով «Արարատ-Արմենիան» պորտուգալացի նորեկ ունի Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համարՄոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըԻրանում պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվելԿա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք Հորմուզի նեղուցը բացելու շուրջ․ ԲեսենթԳեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՀանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր «Արարատ-Արմենիան» այսօր կանցկացնի ՉԼ որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Զելենսկին անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 6,125-ի Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ըմպելիքի իրացումը
Ամենադիտված