Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շտապ. «Օրենքով գողերը» արյունահեղության են պատրաստվում. Հանցավոր աշխարհը բարկացել է

ՎԻԴԵՈ

Ամենաազդեցիկ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի) նոր միտում է սահմանել մաֆիայի առաջնորդի աթոռի համար պայքարում։ Պոտենցիալ դաշնակիցներին նա հայտարարում է, որ նոր «թագավոր» ընդհանրապես պետք չէ, իսկ ինքն անձամբ բոլորին կվերաբերվի «եղբայրաբար»։ Սակայն Սալիֆովը նախ պետք է դատաստան տեսնի հակառակորդների հետ։ Այդ բանակցությունների մասնակիցների վերլուծությունից հետո հասկանալի է դառնում, որ առաջին հարվածները կհասցվեն «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի կլանին և նրան մոտ սուխումցի մաֆիոզներին, ովքեր հիմնավորվել են Թուրքիայում։

Վերջերս գաղութից ազատվելուց հետո Սալիֆովը հաստատվել է Թուրքիայում, որտեղ սկսել է ձևավորել սեփական կլանը։ Իրավիճակին ծանոթ գործակալության զրուցակցի խոսքով՝ Գուլին բանակցություններ է անցկացրել սուխումցի «օրենքով գողերի» հետ, ովքեր նախկինում եղել են Ռովշան Ջանիևի կլանի կազմի մեջ (Ռովշան Լյանկորանսկի, սպանվել է 2016 թվակնի ամռանը), և նույնիսկ Ջանիևի նախկին թիկապահի հետ, ով հանդիսանում է «օրենքով գող» Խաջիբաբա Թալիբխանլին (Խաջի Բեյլագանսկի)։ Ստեղծվել է զգացողություն, որ ո՛չ սուխումցիներին, ո՛չ Խաջիին առանձնապես չի անհանգստացրել այն, որ հենց Գուլին է համարվում Ջանիևի մահվան գործում ներդրում ունեցած «օրենքով գողերից» մեկը։

Սակայն, ինչպես ասում են «Փողից հոտ չի գալիս», իսկ Սալիֆովը, ըստ տեսաբանների, ամենահարուստ «օրենքով գողերից» մեկն է։ Ըստ շշուկների՝ Խաջին նույնիսկ անձնական զրույցներում հավատարմության երդում էր տվել։

Թվում էր՝ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Գուլին այնուհետև պետք է աջակցություն գտներ ի դեմս «գողական գիլդիայի» հնաբնակներից մեկի։ «Ավագ ընկերների» գլխավոր հավակնորդների թվում էր Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկին)՝ սուխումցի «օրենքով գողերի» առաջնորդը։

Սակայն նոյեմբերի սկզբին թուրքական ոստիկանությունը ձերբակալեց տեղի կազմակերպված հանցավոր խմբավորման մոտ 10 անդամի, ներառյալ Ռովշանի եղբորը՝ Նամիկ Ջանիևին և Խաջիին։ Նրանց ձերբակալել են այն պահին, երբ նրանք զենքով պատրաստվել են ներխուժել Գուլիի առանձնատներից մեկը և սպանել այնտեղ բոլորին, ներառյալ Սալիֆովին։ Ավելին՝ մարդասպաների ձեռքին եղել է շենքի մանրամասն պլանը, որը կարող էր կազմել միայն առանձատանը հաճախ լինող մարդը։

Գուլին ակնթարթորեն մահվան դատավճիռ է կայացրել դավաճան Խաջիի նկատմամբ։ Կասկածի տակ է հայտնվել նաև սուխումական կլանը՝ Մերաբի հետ միասին։ Սալիֆովի թիմում կարծում են, որ Ջանգվելաձեն կարող էր առնվազն տեղյակ լինել պատաստվող հարձակման մասին։

Այդ միջադեպից հետո Գուլին կտրուկ փոխել է պոտենցիալ դաշնակիցների որոնման վեկտորները։ Այժմ նրանց թվում գերակշռում են «սուխումցիների» ոխերիմ թշնամիները։ Մասնավորապես, վերջին շրջանում Սալիֆովին կարելի է հաճախ տեսնել Մերաբ Պիպիայի ընկերակցությամբ։ 2012 թվականին սուխումցիները ծեծել էին Մերաբին փոքր երեխայի աչքի առաջ այն բանի համար, որ նա չի ճանաչել «օրենքով գող» Ջանգվելաձեին։ Այդ ժամանակվանից Պիպիան կազմում է վրեժխնդրության պլաններ և՛ իրեն վիրավորանք հասցնողների, և՛ նրանց ղեկավարի նկատմամբ։ Գուլիի հետ են նաև «օրենքով գողեր» Ալեքսանդր Քուշներովը (Քուշներ) և Ռաշադ Իսմայիլովը (Ռաշադ Գյանջինսկի)՝ Մերաբի վաղեմի թշնամիները։

Նրանց թվում, ում հետ հանդիպում է Գուլին, հայտնվել է միանգամայն անսպասելի մաֆիոզ՝ Սերգեյ Չեբանը (Չինացի)։ Նա ժամանակին թագադրվել էր «օրենքով գող» Գելա Կարդավայի կողմից, ով վերջին տարիներին լուրջ դժվարություններ ունի։ Զախարի Քալաշովի (Շաքրո մոլոդոյ) և այլ ազդեցիկ գանգստերների որոշմամբ՝ Գելայի գողական լիազորությունները դադարեցվել են։ Կարգավիճակը վերադարձնելու նրա բոլոր փորձերը դեռևս ավարտվում են ձախողմամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Rosbalt-ը, վերջերս կրկին լիարժեք «օրենքով գող» դառնալու ցանկությունից Գելան նույնիսկ կապի էր դուրս եկել Էդուարդ Ասատրյանի հետ (Էդիկ Օսետրինա), որը ձևավորում է հզոր կլան Մոսկվայում և հայտարարում «թիմ 1 օրենքով գողի» աթոռի համար իր հավակնություննեերի մասին։ Եվ դա չնայած այն բանին, որ ժամանակին Գելան մասնակցել էր Ասատրյանի ծեծին։

Սակայն Գելան, կարծես թե, փնտրում է իր դիրքերի վերականգնման այլ տարբերակներ՝ Օսետրինայի հետ մերձեցումից բացի։ Լոտու Գուլին այդ պլանում իդեալական տարբերակ է։ Բացառված չէ, որ Չինացու օրինակով Թուրքիա կուղևորի նաև Կարդավան։

Իր բանակցություններում Գուլին օգտագործում է միանգամայն ոչ ստանդարտ մոտեցում։ Նա զրուցակիցներին ասում է, որ գողերին ոչ մի նոր «թագավոր» պետք չէ, և ինքն անձամբ մտադիր է մյուս «օրենքով գողերի» հետ շփվել հավասար՝ «ինչպես եղբայրների հետ»։

Սակայն սուխումցիների կլանի վրա Սալիֆովի նման խաղաղասեր վերաբերմունքը չի տարածվում։ Դրա ներկայացուցիչները ջանում են հիմա գրեթե չերևալ մարդաշատ վայրերում։ Իսկ քրեական աշխարհում սպասում են Թուրքիայում մեծ արյունահեղության։

Մանրամասները՝ այստեղ

«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք. «Հրապարակ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդներիՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել Հայաստան - Իրան. Շախմատի մրցաշար՝ Երեւանում Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել
Ամենադիտված