Միրիամը կրկին ցնցեց կանադական «Ձայնում». ժյուրին և հանդիսատեսը հոտնկայս են վայելել նրա կատարումը
ՎԻԴԵՈՄիրիամը կանադական «Ձայնը» նախագծում երգեց Hozier-ի «Take Me to Church»-ը և կարողացավ փոխանցել երգի ամբողջ դրամատիզմը։ Երիտասարդ երգչուհին հանրահայտ ստեղծագործությունը երգելու ընթացքում ցուցադրել է իր արտիստիզմն ու ձայնի ողջ հզորությունը։
Միրիամ (Մանե) Բաղդասարյանը ծնվել է Կանադայում, սակայն ողջ գիտակից կյանքն ապրել է Հայաստանում, որտեղ նրան լավ են ճանաչում և հիշում մասնավորապես X-Ֆակտոր նախագծին մասնակցելու շնորհիվ։ Վերջերս աղջիկն ընտանիքի հետ Կանադա է վերադարձել, որտեղ էլ որոշել է հերթական անգամ փորձել ուժերը տաղանդների շոուում։
Ձեզ դուր եկա՞վ նրա կատարումը:
Շարունակությունը՝ այստեղ