Երեւանում տղամարդու դի է հայտնաբերվել սանդուղքից կախված վիճակում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանում օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Նոր Արեշի Արին Բերդ փողոցի 19/ա հասցեում գտնվող հիմնարկի հրդեհային սանդուղքից կախված տաղամարդու դի է հայտնաբերվել։
Ավելի ուշ պարզվել է կախված տղամարդու ինքնությունը։ Նա նույն թաղամասի բնակիչ է, 53 տարեկան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել։ Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։