Նիկոլ Փաշինյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ կենտրոն. Բացառիկ կադրեր դեպքի վայրից
ՎԻԴԵՈ«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից
տեղափոխվել է հիվանդանոց: Նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
«Իմ հետ էր վնասվածքներ ունի, դեմքն էր վնասված, ոտքերը փշալարից են վնասվել։ Բայց չեմ կարծում, որ լուրջ վնասվածքներ են»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորներ կան:
Մանրամասներն` այստեղ