Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիբեթյան հորոսկոպ. գուշակեք ձեր ապագան 97 տոկոս ճշտությամբ

ՖՈՏՈ

Տիբեթյան հորոսկոպն աստղագուշակության և գուշակության հրաշալի միքս է: Այս հորոսկոպը ձեզ կպատմի, թե ում հետ պետք է շփվեք, ովքեր են ձեր լավագույն ընկերները, և ինչպիսին կլինի ձեր ապագա կյանքը:


Վառ օդային օձ
Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000
Այս տարեթվերին ծնված մարդիկ շատ հակասական են ու անկայուն: Նրանք մի վայրկյանում բարի հրեշտակից կարող են դառնալ չարագործ: Նրանք ապրում են ոչ թե իրական կյանքով, այլ անվերջ երազային աշխարհում են: Նման մարդիկ գրեթե չեն հանդիպում դժվարությունների, քանի որ ուղղակի թեթև են նայում կյանքին: Նման մարդկանց խնդիրները լուծում են ուրիշ մարդիկ: Այս տարիներին ծնված մարդիկ շատ զգայուն են և կարող են վիրավորվել անգամ մանրուքներից: Այս նշանի հաջողակ թվերն են՝ 3,15,27: Իսկ ամենահաջող ամիսը փետրվարն է:


Կոբրա Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001
Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են, փիլիսոփաներ և մանկավարժներ: Նրանք բոլորին կարող են դնել ճիշտ ուղու վրա: Այս մարդիկ շատ են սիրում տալ իմաստուն խորհուրդներ: Նրանք հոգատար են և մի փոքր շռայլ, միշտ փորձում են օգնել շրջապատին և այդ պատճառով հաճախ մոռանում են իրենք իրենց մասին: Հաջողակ են սիրային հարաբերություններում: Այս տարիներին ծնվածների հաջողակ թվերն են ՝ 1,13,25, իսկ հաջողակ ամիսը՝ հունիսը:


Կրակի պահապան Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002
Կրակի պահապաններն օջախի պահապաններ են, նրանք բերում են լույս և ուրախություն: Ըստ տիբեթյան հորոսկոպի՝ այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան: Այն թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ: Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում, սակայն նրանք հաճախ են իրենց միայնակ զգում: Այս տիպի մարդիկ պարկեշտ են և ազնիվ: Մի փոքր մեծամիտ են և փակ: Նրանց չէր խանգարի լինել ավելի բաց և ներողամիտ: Հաջողակ թվերն են ՝ 4, 16, 28, իսկ հաջողակ ամիսը՝ հունվարը:


Մաքուր ջրի աղբյուր Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003
Մաքուր ջրի աղբյուրն առատաձեռնության, բարության և դրական էներգիայի աղբյուր է: Այս նշանի տակ ծնված մարդկանց համար անծանոթ են դաժանությունը, անարդարությունը և փոքրոգությունը: Նրանք բերում են լավ լուրեր և դրական էներգիա, գնահատում են ընկերական հարաբերությունները, իսկ դավաճանությունն անթույլատրելի են համարում: Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ տալ լսել սեփական ինտուիցիային, որը կօգնի կյանքի ճանապարհ ընտրելիս: Հաջողակ թվերն են՝ 5, 17, 29: Հաջողակ ամիսը՝ հունվար:


Նեֆրիտյան սյուն Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004
Այս տարիներին ծնված մարդիկ չեն սիրում ամբոխը և մասսայական միջոցառումները: Տանել չեն կարողանում հարկադրանքը և, երբ ներխուժում են իրենց անձնական տարածք: Գերադասում են լռությունը և մենությունը: Կյանքում ակտիվ են, ունեն փայլուն միտք, անընդհատ որոնում են ճշմարտությունը, սրա պատճառով էլ հաճախակի հոգնեցնում են շրջապատին: Հասարակության մեջ նրանք սառը և իշխող ազնվականի տպավորություն են թողնում: Տիբեթյան հորոսկոպն այս նշանի տակ ծնված մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել նաև ուրիշներին: Այս նշանի տակ ծնված մարդկանց համար հաջողակ թվերն են՝ 6, 18, 30, իսկ հաջողակ շրջանը նոյեմբերը:


Երկաթյա կոչնազանգ Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005
Այս տարիներին ծնված մարդիկ ասես ասպետներ լինեն՝ հավատարիմ են, պատվարժան և առատաձեռն։ Նրանք շատ ինքնաքննադատ են և զգայուն։ Այս մարդիկ անխուսափելի են համարում կյանքի յուրաքանչյուր շրջադարձ: Այս նշանի տակ ծնված մարդիկ խուսափում են իրենց վատ որակները ցույց տալուց, իրենց սահմանափակում են, որպեսզի չգայթակղվեն։ Գերադասում են ապրել հանուն ինչ-որ մեկի: Հաջողակ թվերն են՝ 7, 19, 31, իսկ հաջողակ ամիսը՝ սեպտեմբերը:


Լճային կրիա Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006
Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենք են կառավարում իրենց ճակատագիրը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ մտածածն իրագործելու համար։ Լճային կրիաները շատ նուրբ և հավատարիմ են, նրանց խորթ են ինտրիգներն ու խորամանկությունները։ Չնայած այս ամենին՝ նրանք չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ ոչ բոլորն են քնքուշ և ոչ խորամանկ։ Լճային կրիաների հաջողակ թվերն են՝ 8, 20, 30: Իսկ գործունեություն ծավալելու լավագույն ժամանակաշրջանը՝ ապրիլը:


Կաշվե թևնոց Ծննդյան թվերը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007
Այս թվերին ծնված մարդկանց գրավում է միստիկան, նրանց հետաքրքրում է յուրաքանչյուր գաղտնիք և հանելուկ։ Միայնակ մնալու վախի պատճառով այս նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ առաջ են շարժվում կյանքում և փնտրում են նոր ընկերներ։ Աներես գրավչուհու կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է ներքին բարդույթներ և անվստահություն։ Այս նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում ագրեսիան և կոնֆլիկտները։ Չնայած իրենց ամբողջ անկախությանը, նրանք մնում են էմոցիոնալ ձևով կապված մտերիմների հետ։ Հաջողակ թվերն են՝ 9, 21, 23: Գործունեության համար լավագույն ամիսը մարտն է:


Սև Ցուլ Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008
Սև ցուլը գործում է շիտակ, երբեք չի քայլում զարտուղի ճանապարհներով, գերադասում է միանգամից ամեն ինչ պարզել, որպեսզի խուսափի հետագա տհաճ իրավիճակներից։ Այս նշանի տակ ծնված մարդիկ ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության մեջ, ինչով էլ գրավում են շրջապատին։ Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ուշադիր լինել թշնամիների նկատմամբ՝ չարժե երբեք թերագնահատել։ Երբեմն Սև ցլերը շատ վտանգավոր են։ Հաջողակ թվերն են ՝ 10, 22, 29: Իսկ ամենից հաջող շրջանը՝ հուլիսը:


Նորալուսին Ծննդյան թվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009
Նորալուսնի նշանի տակ ծնվում են երազկոտ, նուրբ և զգայուն մարդիկ, սակայն նրանք կարող են աշխատանքում լինել շատ ակտիվ, սիրո մեջ՝ կրքոտ։ Նորալուսինը չափազանց փոփոխական է, խանդոտ և անհաստատ. սա բազում հոգսեր է պատճառում։ Նորալուսնի նշանի տակ ծնված մարդկանց կարելի է խորհուրդ տալ ղեկավարել սեփական էմոցիաները և տրամադրության անկումները։ Այդ ժամանակ նրանց հետ շփվելը կլինի ավելի հաճելի և հեշտ։ Բոլոր հաջողակ թվերը կենտ են՝ 11, 23, 31: Հաջողակ շրջանն օգոստոսն է:


Շոգ արև Ծննդյան թվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010
Այս նշանի մարդիկ լի են էներգիայով և լավատեսությամբ։ Նրանք հավատարիմ ընկեր և օգնական են, նրանց կարելի է վստահել յուրաքանչյուր իրավիճակում։ Ամենից շատ այս մարդիկ վախենում են կորցնել ազատությունը։ Յուրաքանչյուր բարդ իրավիճակներ լուծում են ապշեցուցիչ արագությամբ և զարմանալի կերպով՝ ի շահ իրենց։ Տարեցտարի այս նշանի մարդիկ դառնում են ավելի հանգիստ, քիչ անխոհեմ և կենսուրախ։ Այս մարդկանց կարելի է միայն մեկ խորհուրդ տալ՝ եթե ուզում եք չկորցնել կյանքի համը՝ աշխատեք պահել Ձեր մեջ այդ չարաճճի կրակը։ Հաջողակ թվերն են՝ 12, 24, 26: Ամենից հաջող շրջանը՝ հոկտեմբերը:


Վանական Ծննդյան թվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011
Այս նշանի տակ ծնվածներն ամբողջական, կայացած մարդիկ են։ Հնարավոր չէ նրանց շեղել իրենց ընտրած ուղուց։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նրանք կենսուրախ և շփվող են, ունեն վառ երևակայություն, շատ են սիրում բանավիճել և վիճել։ Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անմիջականությունը, շփման մեջ թեթևությունը։ Սիրային գործերում այս մարդիկ հավատարիմ են, անմիջական և հաստատուն, ունակ չեն ստորության և դավաճանության։ Կոնֆլիկտներից խուսափելու համար վանականները պետք է հանդուրժող լինեն շրջապատի նկատմամբ, հաշվի առնեն, որ ոչ բոլորն են ունակ այդքան իմաստուն մոտենալ կյանքին։ Այս տարիներին ծնված մարդկանց համար հաջողակ են 11, 23, 28 թվերը, իսկ ամենալավ շրջանը՝ դեկտեմբերը:

Շարունակությունը՝ այստեղ

Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահ«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջԱստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ Ովքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն ԹորոսյանՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփՓաշինյանի զգուշացումը Հայկ ՍարգսյանինՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համարՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզանԾանոթ ու միաժամանակ անհայտ … ֆլեյբորդինգ սպորտաձև«Վարձով ինքնիշխանություն. ինչպես է ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանը վերածում մանրադրամի ԱՄՆ-Թուրքիա խաղում»«Հայաստանից սիրով. Փաշինյանի հակառուսական համբույրները նրան սպառնում են աղետով»Հայաստանը անդամակցել է Եվրոպայի անվտանագության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ)․ պատմության այս օրը (30 հունվար)Արևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ Ջուր չի լինելու․ հասցեներ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը Շատ լավ լուր․ Գագիկ ՍուրենյանԴոլարն ու ռուբլին թանկացել ենԵռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՋրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Լաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոՈսկու գնի նոր պատմական առավելագույնը Սկսվել են Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն Իրանի «Կասպիան Շիվա» նավը խրվել է ծանծաղուտի մեջ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է ՄոսկվաԺողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Վերին Լարս տանող ճանապարհին գազատար բեռնատար է կողաշրջվել և այրվել 64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Հրդեհ Երևանի Շերամի փողոցում, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ
Ամենադիտված