Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արվելու է հնարավորը, որպեսզի թե՛ մայրաքաղաքի բնակիչները, թե՛ հյուրերը ողջ տարվա ընթացքում զգան ու վայելեն 2800-ամյա Երևանի տոնական շունչը. Ռուբեն Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում մշակութային կյանքն աշխուժացնելու և ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ արված ծրագրերի և   մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, այսօր հաճախ է նշվում, որ Երևան քաղաքում ամբողջությամբ ավարտվել է մշակութային օջախների հիմնանորոգման ծրագիրը: Կխնդրեի ներկայացնեք, թե ի՞նչ ծավալի աշխատանք է կատարվել:

Որպեսզի մշակույթի ոլորտում մենք կարողանայինք ապահովել շոշափելի ձեռքբերումներ, պետք է սկսեինք հենց մշակութային օջախներում հարամարավետ պայմաններ ապահովելուց: Բոլորին է հայտնի, որ տասնամյակներ շարունակ համայնքային նշանակության գրեթե բոլոր թե՛ երաժշտական և արվեստի դպրոցներում, թե՛ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններում ու գրադարաններում հիմնանորոգման որևէ ծրագիր չէր իրականացվել: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գույքագրվեցին մշակութային հաստատություններում առկա բոլոր խնդիրները և, ըստ առաջնահերթության, սկսեցինք հստակ ծրագրեր իրականացնել: Այսօր, ուրախությամբ կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում այլևս չվերանորոգված մշակութային օջախ չունենք:

Ի՞նչ կասեք մշակութային օջախները երաժշտական նոր գործիքներով ապահովելու ծրագրի մասին: Արդյո՞ք այն կրելու է շարունակական բնույթ:

Եվս մեկ կարևոր ծրագիր, որը նույնպես անչափ սպասված էր ինչպես մշակութային օջախների աշխատակիցների, այնպես էլ սաների համար: Միայն 2017թ. ընթացքում 176 երաժշտական գործիք է տրամադրվել համայնքային ենթակայության մշակութային հաստատություններին: Այս տարի  նախատեսում ենք այդ թիվը հասցնել 243-ի:

Պարոն Հովհաննիսյան, նշեցիք, որ գրադարաններում այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված ընթերցասերների համար, իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ընթերցասերների թիվը ավելացնելու համար:

Գիտեք, երբ պայմանները հարմարավետ են, համոզված եմ՝ արդեն իսկ շատերն են նախընտրում օգտվել գրադարաններից: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի կողմից ծրագրեր են իրականացվում նաև գրքային ֆոնդի թարմացման ու համալրման ուղղությամբ: 2017թ. գրադարանային ֆոնդում ավելացված գրքերի թիվը կազմել է 18315: Այս տարի ևս մենք հետևողականորեն շարունակելու ենք երևանյան գրադարաններին գրքեր տրամադրելու գործընթացը: Պետք է առանձնացնեմ նաև մեկ ծրագիր, որն ուղղված է գրադարանային գործի ժամանակակից ձևերի, առաջավոր փորձի, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում արդեն իսկ ներդրվել է գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը, մշակութային այս օջախն այսօր առաջարկում է շուրջ 1 մլն 200 հազար թվայնացված գրքեր, ինչպես նաև էլեկտրոնային ավտոմատացված գրացուցակներ: Այս մոտեցումն առաջիկայում կիրառվելու է համայնքային ենթակայության բոլոր գրադարաններում:

Իսկ ի՞նչ նվաճումներ են եղել քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում 2017թ. ընթացքում:

Վերջին տարիներին համայնքային թանգարաններում նոր մոտեցումներ են կիրառվում անիմացիոն ծրագրերի իրականացման մասով, որոնք իրենց հերթին նպաստել են այցելուների թվի ավելացմանը: Պարբերաբար աշխատանքներ են տարվում նաև թանգարանային հավաքածուների թարմացման ու ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ: Որպես կարևոր ձեռքբերում պետք է առանձնացնեմ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ իրականացվող ևս մեկ ծրագիր: Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցացիայի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցացիայի հետ ձևավորված համագործակցության շրջանակում կիրականացվեն ծրագրեր, որոնք ուղղված են Էրեբունի արգելոց-թանգարանի պահպանմանը, պատմամշակութային արժևորմանը, արդիականացմանն ու տուրիստական առաջարկի ընդլայնմանը:

Վերջին շրջանում մեր համաքաղաքացիների մոտ մտահոգություն էր առաջացել  երաժշտական դպրոցներում սահմանված վարձավճարների հետ կապված: Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդել այս մոտեցումը և արդյո՞ք քաղաքապետարանը սուբսիդավորման մեխանիզմներ ունի:

Վարձավճարների փոփոխման հիմքում ընկած են տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխությունները: Արդյունքում, ըստ վերը նշված օրենքի, Երևանում ձևավորվեց միասնական տեղական վճարի (ուսման վարձավճարի) չափ: Պետք է նշեմ նաև, որ միաժամանակ մինչև 2018թ. հունվարի 1-ը և 2018թ. հունվարի 1-ից հետո վարձավճարների փոփոխության արդյունքում վճարման խնդիրներ ունեցող և Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել են լրացուցիչ արտոնություններ՝ ուսման վարձավճարի զեղչեր:

 Տոնացույցում կան օրեր, որոնք մեծ շուքով են նշվում Երևանում: Կներկայացնե՞ք՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում այս տարի: 

Երևանը վերջին տարիների ընթացքում՝ որպես մշակութային կենտրոնատեղի երկարատև բացթողումներից հետո վերահաստատեց մշակութային կենտրոն կոչվելու իր առավելությունը: 2017թ. ընդհանուր առմամբ ՀՀ մշակույթի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու և այլ գերատեսչությունների ու մասնավոր կառույցների հետ Երևանում 106 մշակութային միջոցառում է իրականացվել: Երևանի համաչափ զարգացման համատեքստում մեր մոտեցումը հստակ դարձավ նաև մարզամշակութային միջոցառումների կազմակերպման հարցում:

Մենք կարողացանք հասնել նրան, որ տոն օրերին հանրապետական և համաքաղաքային նշանակության միջոցառումներ կազմակերպվեն ոչ թե միայն քաղաքի կենտրոնում, այլև բոլոր վարչական շրջաններում: Եվ, որ կարևոր է, այդ միջոցառումների անմիջական մասնակիցը դարձան քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների տաղանդաշատ սաները:

Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ համաքաղաքային նշանակության բոլոր միջոցառումները միշտ մարդաշատ են լինում, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ բնակիչները սիրով են միանում մեր բոլոր նախաձեռնություններին: Սա նաև քաղաքապետարան- մասնավոր հատված- բնակիչ հաջողված համագործակցության մասին է խոսում: Տեղեկացնեմ նաև, որ այս տարի Պարի և Ջազի, ինչպես նաև Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրերը՝ արդեն ավանդական դարձած միջոցառումներին զուգընթաց, համեմված կլինեն նաև 2800-ամյակի բազմաթիվ աննախադեպ նախաձեռնություններով: Երևանյան ամառ ծրագիրը ևս կենթարկվի բովանդակային ու ծավալային փոփոխության՝  հոբելյանական տարվան ընդառաջ:

Պարոն Հովհաննիսյան, քանի որ խոսեցիք հոբելյանական տարվա միջոցառումներից, մշակութային ի՞նչ նոր նախաձեռնություններ ու միջոցառումներ են լինելու Երևանում՝ 2800-ամյակի շրջանակում:

Հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ 60-ից ավելի տոնական միջոցառումներ կիրականացվեն Երևանում, որոնք կկրեն մասսայական բնույթ: Համոզված եղեք, որ մայրաքաղաքն ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվել տոնին և արվելու է հնարավորը, որպեսզի թե՛ մայրաքաղաքի բնակիչները,  թե՛ հյուրերը ողջ տարվա ընթացքում զգան ու վայելեն 2800-ամյա Երևանի տոնական շունչը:

Իսկ մինչ այդ, վաղը՝ ապրիլի 7-ին, Երևանում սիրով նշելու ենք Մայրության և գեղեցկության օրը: Ուստի, մեր բոլոր համաքաղաքացիներին ու հյուրերին կոչ եմ անում այդ օրը դառնալ տոնական օրվա անմիջական մասնակիցն ու վայելել մայրաքաղաքի տոնական ռիթմը: Ի դեպ, մեր սիրելի կանանց ու աղջիկներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ:

 Նյութի աղբյուր`  analitik.am 

Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ․ Փեզեշքիան ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է եռակողմ բանակցությունները Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասինՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ․ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին․ Սուրեն Սուրենյանց Սպասվում են տեղումներ, բուք, ջերմաստիճանը կնվազի Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում Մենք Ուկրաինային տվել ենք այն ամենը, ինչ կարող էինք․ մենք այլևս ոչինչ չենք կարող անել․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Արթուր Ավետիսյանը մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակիչում դարձել է հաղթող Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ը և «Volkswagen»-ը. կա 5 վիրավnր Պուտինը միշտ անկեղծ է եղել մեր հանդիպումների ժամանակ․ նա ինձ հայտնել է, թե որտեղ են իր կարմիր գծերը․ Ուիթքոֆ Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 53»-ը վրшերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից իջած 2 քաղաքացու և բшխվել «Mercedes»-ին․ կան վիրшվորներ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նյուքասլ Յունայթեդին» «Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ճանապարհից դուրս․ կա վիրшվոր ՊՍԺ-ն հաղթեց «Մեցին» և գլխավորեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը Արաղչին և Գրոսսին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են երկխոսության կարևորությունը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները առաջ մղելու համար Ուկրաինայի Լվով քաղաքում պայթյnւններ են տեղի ունեցել․ կա զnհ «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Հազեմին» Եթե պшտերազմն ավարտվի, Ուկրաինայի ֆինանսավորումն էլ կավարտվի․ Օրբան Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ոստիկանությանը հասանելիություն է տվել իր եղբոր՝ նախկին արքայազն Էնդրյուի գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերին Եկեղեցու հարևանությամբ սպանված տղան պայմանագրային զինծառայող էր. բացառիկ մանրամասներ Հայկական ծագման ապրանքների արտահանումը 2017 թվականին կազմել է 2 մլրդ դոլար, 2025թ.՝ 4,46 մլրդ դոլար․ աճը՝ ավելի քան 2,2 անգամ․ Պապոյան Բանակցությունները կարող են տեղի ունենալ երեք շաբաթվա ընթացքում, որոնք կհարթեն Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման ճանապարհը․ Ուիթքոֆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սասունիկ բնակավայրի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բшխվել էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը մшհացել է ԱՄՆ-ը 13 միլիարդ դոլար կհատկացնի Հայաստանին Ռուսաստանից ազատվելու համարՎաջրա. Արևմուտքը միայն մեկ բան է ուզում, որ Ռուսաստանի սահմանները այրվենԱբրահամյանը նսեմացրեց Փաշինյանի Հայաստանը համեմատելով այն Հայ Առաքելական Եկեղեցու հետՀայաստանը ստեղծում է եռանկյունի Իրանի և Միացյալ Նահանգների հետԵրկրաշարժ է տեղի ունեցելՎարդանանց տոն. պատմության այս օրը (22 փետրվար)«Ինտեր»-ը հաղթեց «Լեչչե»-ին․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Փետրվարի 24-ին գազ չի լինելու Ճապոնիայում բռնկված թռչնագրիպի պատճառով 560 հազար հավ է սպանդի ենթարկվելու․ KyodoԱշխարհի ամենաբարձր տաճարը հասել է իր առավելագույն բարձրությանը Շենգավիթում բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը. կան վիրավnրներ 20-ամյա Արամը ՊՆ զինծառայող էր. նոր մանրամասներԱրաղչին հայտնել է Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ զnհերի թիվը Կյանքից անժամանակ հեռացել է Արթուր ԳինոսյանըPharrell Williams-ը և Jacob & Co․-ն մեկնարկում են Objects of Brilliance աճուրդը, որում ներկայացված են ոսկերչական եզակի գլուխգործոցներԼուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնության հերթական խաղում (տեսանյութ)Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. ՖիցոՓոքրիկ Քիմը և նրա առաջին հիթը. Քարդաշյանը կիսվել է 1987 թվականի հազվագյուտ լուսանկարով և հուզել երկրպագուներինՎրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը․ Վրաստանի էկոնոմիկայի նախարարՆախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով․ ՀՀ կառավարություն
Ամենադիտված