Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արվելու է հնարավորը, որպեսզի թե՛ մայրաքաղաքի բնակիչները, թե՛ հյուրերը ողջ տարվա ընթացքում զգան ու վայելեն 2800-ամյա Երևանի տոնական շունչը. Ռուբեն Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում մշակութային կյանքն աշխուժացնելու և ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ արված ծրագրերի և   մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, այսօր հաճախ է նշվում, որ Երևան քաղաքում ամբողջությամբ ավարտվել է մշակութային օջախների հիմնանորոգման ծրագիրը: Կխնդրեի ներկայացնեք, թե ի՞նչ ծավալի աշխատանք է կատարվել:

Որպեսզի մշակույթի ոլորտում մենք կարողանայինք ապահովել շոշափելի ձեռքբերումներ, պետք է սկսեինք հենց մշակութային օջախներում հարամարավետ պայմաններ ապահովելուց: Բոլորին է հայտնի, որ տասնամյակներ շարունակ համայնքային նշանակության գրեթե բոլոր թե՛ երաժշտական և արվեստի դպրոցներում, թե՛ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններում ու գրադարաններում հիմնանորոգման որևէ ծրագիր չէր իրականացվել: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գույքագրվեցին մշակութային հաստատություններում առկա բոլոր խնդիրները և, ըստ առաջնահերթության, սկսեցինք հստակ ծրագրեր իրականացնել: Այսօր, ուրախությամբ կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում այլևս չվերանորոգված մշակութային օջախ չունենք:

Ի՞նչ կասեք մշակութային օջախները երաժշտական նոր գործիքներով ապահովելու ծրագրի մասին: Արդյո՞ք այն կրելու է շարունակական բնույթ:

Եվս մեկ կարևոր ծրագիր, որը նույնպես անչափ սպասված էր ինչպես մշակութային օջախների աշխատակիցների, այնպես էլ սաների համար: Միայն 2017թ. ընթացքում 176 երաժշտական գործիք է տրամադրվել համայնքային ենթակայության մշակութային հաստատություններին: Այս տարի  նախատեսում ենք այդ թիվը հասցնել 243-ի:

Պարոն Հովհաննիսյան, նշեցիք, որ գրադարաններում այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված ընթերցասերների համար, իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ընթերցասերների թիվը ավելացնելու համար:

Գիտեք, երբ պայմանները հարմարավետ են, համոզված եմ՝ արդեն իսկ շատերն են նախընտրում օգտվել գրադարաններից: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի կողմից ծրագրեր են իրականացվում նաև գրքային ֆոնդի թարմացման ու համալրման ուղղությամբ: 2017թ. գրադարանային ֆոնդում ավելացված գրքերի թիվը կազմել է 18315: Այս տարի ևս մենք հետևողականորեն շարունակելու ենք երևանյան գրադարաններին գրքեր տրամադրելու գործընթացը: Պետք է առանձնացնեմ նաև մեկ ծրագիր, որն ուղղված է գրադարանային գործի ժամանակակից ձևերի, առաջավոր փորձի, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում արդեն իսկ ներդրվել է գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը, մշակութային այս օջախն այսօր առաջարկում է շուրջ 1 մլն 200 հազար թվայնացված գրքեր, ինչպես նաև էլեկտրոնային ավտոմատացված գրացուցակներ: Այս մոտեցումն առաջիկայում կիրառվելու է համայնքային ենթակայության բոլոր գրադարաններում:

Իսկ ի՞նչ նվաճումներ են եղել քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում 2017թ. ընթացքում:

Վերջին տարիներին համայնքային թանգարաններում նոր մոտեցումներ են կիրառվում անիմացիոն ծրագրերի իրականացման մասով, որոնք իրենց հերթին նպաստել են այցելուների թվի ավելացմանը: Պարբերաբար աշխատանքներ են տարվում նաև թանգարանային հավաքածուների թարմացման ու ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ: Որպես կարևոր ձեռքբերում պետք է առանձնացնեմ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ իրականացվող ևս մեկ ծրագիր: Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցացիայի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցացիայի հետ ձևավորված համագործակցության շրջանակում կիրականացվեն ծրագրեր, որոնք ուղղված են Էրեբունի արգելոց-թանգարանի պահպանմանը, պատմամշակութային արժևորմանը, արդիականացմանն ու տուրիստական առաջարկի ընդլայնմանը:

Վերջին շրջանում մեր համաքաղաքացիների մոտ մտահոգություն էր առաջացել  երաժշտական դպրոցներում սահմանված վարձավճարների հետ կապված: Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդել այս մոտեցումը և արդյո՞ք քաղաքապետարանը սուբսիդավորման մեխանիզմներ ունի:

Վարձավճարների փոփոխման հիմքում ընկած են տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխությունները: Արդյունքում, ըստ վերը նշված օրենքի, Երևանում ձևավորվեց միասնական տեղական վճարի (ուսման վարձավճարի) չափ: Պետք է նշեմ նաև, որ միաժամանակ մինչև 2018թ. հունվարի 1-ը և 2018թ. հունվարի 1-ից հետո վարձավճարների փոփոխության արդյունքում վճարման խնդիրներ ունեցող և Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել են լրացուցիչ արտոնություններ՝ ուսման վարձավճարի զեղչեր:

 Տոնացույցում կան օրեր, որոնք մեծ շուքով են նշվում Երևանում: Կներկայացնե՞ք՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում այս տարի: 

Երևանը վերջին տարիների ընթացքում՝ որպես մշակութային կենտրոնատեղի երկարատև բացթողումներից հետո վերահաստատեց մշակութային կենտրոն կոչվելու իր առավելությունը: 2017թ. ընդհանուր առմամբ ՀՀ մշակույթի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու և այլ գերատեսչությունների ու մասնավոր կառույցների հետ Երևանում 106 մշակութային միջոցառում է իրականացվել: Երևանի համաչափ զարգացման համատեքստում մեր մոտեցումը հստակ դարձավ նաև մարզամշակութային միջոցառումների կազմակերպման հարցում:

Մենք կարողացանք հասնել նրան, որ տոն օրերին հանրապետական և համաքաղաքային նշանակության միջոցառումներ կազմակերպվեն ոչ թե միայն քաղաքի կենտրոնում, այլև բոլոր վարչական շրջաններում: Եվ, որ կարևոր է, այդ միջոցառումների անմիջական մասնակիցը դարձան քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների տաղանդաշատ սաները:

Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ համաքաղաքային նշանակության բոլոր միջոցառումները միշտ մարդաշատ են լինում, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ բնակիչները սիրով են միանում մեր բոլոր նախաձեռնություններին: Սա նաև քաղաքապետարան- մասնավոր հատված- բնակիչ հաջողված համագործակցության մասին է խոսում: Տեղեկացնեմ նաև, որ այս տարի Պարի և Ջազի, ինչպես նաև Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրերը՝ արդեն ավանդական դարձած միջոցառումներին զուգընթաց, համեմված կլինեն նաև 2800-ամյակի բազմաթիվ աննախադեպ նախաձեռնություններով: Երևանյան ամառ ծրագիրը ևս կենթարկվի բովանդակային ու ծավալային փոփոխության՝  հոբելյանական տարվան ընդառաջ:

Պարոն Հովհաննիսյան, քանի որ խոսեցիք հոբելյանական տարվա միջոցառումներից, մշակութային ի՞նչ նոր նախաձեռնություններ ու միջոցառումներ են լինելու Երևանում՝ 2800-ամյակի շրջանակում:

Հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ 60-ից ավելի տոնական միջոցառումներ կիրականացվեն Երևանում, որոնք կկրեն մասսայական բնույթ: Համոզված եղեք, որ մայրաքաղաքն ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվել տոնին և արվելու է հնարավորը, որպեսզի թե՛ մայրաքաղաքի բնակիչները,  թե՛ հյուրերը ողջ տարվա ընթացքում զգան ու վայելեն 2800-ամյա Երևանի տոնական շունչը:

Իսկ մինչ այդ, վաղը՝ ապրիլի 7-ին, Երևանում սիրով նշելու ենք Մայրության և գեղեցկության օրը: Ուստի, մեր բոլոր համաքաղաքացիներին ու հյուրերին կոչ եմ անում այդ օրը դառնալ տոնական օրվա անմիջական մասնակիցն ու վայելել մայրաքաղաքի տոնական ռիթմը: Ի դեպ, մեր սիրելի կանանց ու աղջիկներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ:

 Նյութի աղբյուր`  analitik.am 

Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդումՎատ լուր՝ Wildberries-ից և OZON-ից օգտվողների համարՀրդեհ՝ Բենիամին գյուղումԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սրտի զարկաչափիչ «Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի փորձագետներ. Հայաստանը կարող է գնալ արտաքին մանիպուլյացիաների ճանապարհով»«Փաշինյանը ընտրություններից առաջ հույսը դնում է ԵՄ-ի վրա, իսկ Բրյուսելն արդեն իսկ իր պայմաններն է սահմանել, ինչո՞վ է Հայաստանը վճարելու»Բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը Շավարշ Նահապետյանը հաղթել է Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության եզրափակչում․ Հայկ Դարբինյանը նվաճել է արծաթե մեդալ «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»․ Թրամփ Ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» զոլերով ներկված ավանակ էրԱրժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում Տեղի ունեցան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներըԱնկում տարադրամի շուկայումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Ռուսաստանն արգելափակել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից
Ամենադիտված