Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կենդանակերպի նշանների սեքսուալ հորոսկոպը

ՎԻԴԵՈ

Խոյ

Խոյերի սեքսուալ նշանաբանն է՝ արագ, ուժեղ, ԱՎԵԼԻ ՇԱՏ: Խոյ կինը կրքերի փոթորիկ է. սիրային խաղերն ինքն է նախաձեռնում, իսկ զուգընկերոջը մնում է միայն աշխուժորեն արձագանքել: Խոյ կանայք պաշտում են սեքս, եւ եթե զուգընկերը բավականաչափ չջանա, ցանկալի չի լինի: Այնպես որ՝ շատ պարզ կանոն է. եթե վստահ չես, մի սկսիր:

Ցուլ

Եթե ուզում ես փչացնել Ցուլ կնոջ հետ սեքսը, սկսիր պատանեկան հնարքներ կիրառել, ասենք՝ անզուսպ կիրք, կամ էլ ակրոբատիկ շարժումներ: Ցուլերը չեն սիրում ամեն ինչ բարդացնել, պարզություն եւ անկեղծություն են սիրում: Եվ դա ամենեւին էլ ձանձրալի չէ: Ցուլ կանայք մարաթոնի սիրահար են, նույնն ակնկալում են նաեւ զուգընկերոջից: Եվ, ի դեպ, Բուդդան մի արասցե, եթե հինգ ժամ տեւողությամբ սեքսից հետո շրջվեք եւ խռմփացնեք: Սեքսից հետո հարկավոր է զրուցել, հակառակ դեպքում Ցուլը կմտածի, որ իրեն խաբել ու օգտագործել են: Եվ անպայման վրեժ կլուծի:

Երկվորյակ

Երկվորյակ կանայք իսկական սեքսուալ ահաբեկիչներ են: Եվ ոչ այն պատճառով, որ հզոր սեքսուալ խառնվածք ունեն. ամենեւին: Բանն այն է, որ սեքսը Երկվորյակ կնոջ գլխում է: Բացի այդ՝ նրա գլխում դեպի այլ աշխարհներ ելք կա: Եվ այդ աշխարհներից պարբերաբար ինչ-որ ձայն ասում է Երկվորյակին. «Ինչո՞վ եք զբաղված: Սեքսո՞վ: Թաղման բյուրոյում եմ նման սեքս տեսել: Մտրակը պարահանում է, ներքեւի դարակում: Ձեռնաշղթաներն էլ են այնտեղ»: Եվ ստիպված կլինեք վարպետորեն տարբեր հնարքներ կիրառել, միեւնույն է, Երկվորյակ կինը կստիպի ձեզ: Եվ աղոթեք, որ այդ նույն ձայնը վաղը անժամկետ սեքսից հրաժարում չհուշի, այն էլ՝ ամենահետաքրքիր պահին:

Խեցգետին

Խեցգետին կանայք դասական սեքսով են զբաղվում. նախաձեռնությունն ամբողջությամբ տղամարդուն են թողնում, չափազանց անվստահությամբ են վերաբերվում փորձարկումներին, նախընտրում են փորձված դիրքերը: Մի խոսքով՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ Խեցգետին կինը քիչ նշանակություն է տալիս այդ անհեթեթ անկողնային իրարանցմանը: Բայց ուշադիր եղեք, դա խաբուսիկ տպավորություն է: Իրականում Խեցգետին կինը կարող է Խոյից էլ ակտիվ լինել, պարզապես պետք է լիարժեք վստահի զուգընկերոջը:

Առյուծ

Առյուծ կնոջ սեքսուալ պահվածքը նման է մեկ դերասանի թատրոնի: Առյուծ կինը սկսում է գայթակղել հրապարակավ. այնպես, որպեսզի ցանկություն առաջանա ոչ միայն զուգընկերոջ, այլեւ պատահական ականատեսների մոտ: Այդ պատճառով եթե Առյուծ կինն ակնարկում է, որ ռեստորան է ուզում գնալ (ո՛չ կինո, այնտեղ ոչինչ չի երեւում), պետք է հասկանալ, որ երեկոյան ինչ-որ բան է լինելու: Պատմենք, թե ինչ. Առյուծը գեղեցիկ ձեւով կմերկանա մոմերով եւ վարդի թերթիկներով զարդարված ննջարանում: Եվ անպայման հարկավոր է հիանալ նրա գեղեցկությամբ, հակառակ դեպքում կստանաք ոչ թե սեքս, այլ սկանդալ: Եվ այնպիսի սկանդալ, որ հարեւանները ոստիկանություն կզանգահարեն: Բայց նրանք, ամեն դեպքում, կզանգահարեն, քանի որ Առյուծ կինը չի պատրաստվում սեքսի ժամանակ լուռ մնալ:

Կույս

Կույսի հետ անկողին մտնելուց առաջ հարկավոր է ուշադիր ուսումնասիրել անվտանգության տեխնիկան: Կույս կնոջը պետք է, որ ամեն ինչ կատարյալ լինի. զուգընկերը պետք է կատարյալ մարզավիճակում լինի, ամենակարեւորը՝ հրաշալի բույր ունենա: Սեքսի համար պետք է կատարյալ ժամանակ եւ վայր լինի: Մի խոսքով՝ ավելի հեշտ է սպանել Կույսին, քան բավարարել: Միաժամանակ, սեքսի ընթացքում Կույսը կլռի, այնպես որ՝ պետք չէ ակնկալել, որ կասի, թե ինչն այնպես չէ: Այդ մասին կխոսի միայն առավոտյան, իսկ դրանից հետո թեկուզ ինքնասպանություն գործիր: Եվ միայն այն երջանիկը, որը կատարյալ կհամապատասխանի Կույսին, աշխարհի լավագույն սեքսը կունենա:

Կշեռք

Քնքուշ Կշեռքները կոպտություն տանել չեն կարողանում ոչ մի պարագայում, անկողնում՝ նույնպես: Նրանք նաեւ չեն հանդուրժում շտապողականությունը. ինչ է, գնացքի՞ց ես ուշանում: Նրան երկարատեւ եւ քնքուշ նախաբան է պետք: Անկեղծ ասած, նրա համար հենց դա է սեքսը: Եվս մեկ բան. միայն ննջարան, միայն հաճելի կիսախավար, միայն հարմարավետ մահճակալ:

Կարիճ

Կարիճ կինը սեքսի գուրուն է: Ամեն ինչ գիտի սեքսի մասին: Ամեն ինչ կարող է: Անիմաստ է նրան ինչ-որ նոր բան առաջարկել. Կարիճը դա փորձել է դեռ այն ժամանակ, երբ դու դեռ սեղանի տակ էիր քայլում, փսլնքո՛տ: Ի դեպ՝ փսլնքոտների մասին. Կարիճ կանայք պաշտում են երիտասարդ սիրեկաններին, քանի որ անփորձ զուգընկերը նրան չի խանգարում հաճույք ստանալ սեքսից:

Աղեղնավոր

Աղեղնավոր կանայք միշտ սիրով զբաղվում են անկեղծ ուրախությամբ: Քանի որ ուրիշ ոչ ոք չի կարող այդպես գնահատել մարմնական հաճույքը: Համեղ ուտել, խմել, կրակոտ սիրով զբաղվել. կատարյալ երեկո է: Եթե նույնիսկ Աղեղնավոր կինը սարսափելի քաղցած է, հոգնած ու գրգռված, միեւնույն է, սեքսից չի հրաժարվի: Աղեղնավոր կանանց կյանքում սեքսը շատ է: Այո՛, այո՛, եւ լուռ նախանձեք:

Այծեղջյուր

Շատերին թվում է, որ Այծեղջյուրներն անտարբեր են սեքսի հանդեպ: Այծեղջյուր կինը նույնիսկ ծրագրում է այն. «19:00՝ ընթրիք, 20:00՝ սխրագործություն, 22:00՝ սեքս»: Ինչպե՞ս կարելի է: Բացատրում ենք: Իրականում Այծեղջյուր կանանց հետաքրքրում են բացառապես իրենց ցանկությունները եւ հանուն զուգընկերոջ չեն հրաժարվի դրանցից: Փոխարենը նրանք հրաշալի գիտեն իրենց, գիտեն՝ ինչ եւ երբ են ուզում: Այնպես որ, եթե նրանց գրառումներում կա «Սեքս» կետը, հարկավոր է տալ դա: Իսկ եթե Այծեղջյուրը տրամադրություն չունի, իզուր մի ստիպեք:

Ջրհոս

Ջրհոսները սեքսով զբաղվում են հանպատրաստից: Եթե հանկարծ որոշեք Ջրհոս կնոջ մոտ սպանել սեքսի ցանկությունը, կարող եք ասել, օրինակ, «Գուցե այսօր երեկոյան սեքսո՞վ զբաղվենք»: Վե՛րջ: Կարող եք վստահ լինել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում նա սեքսի ցանկություն չի ունենա: Ինչպե՞ս սեքս ծրագրել, գրողը տանի: Այդ պատճառով Ջրհոս կնոջ զուգընկերը պետք է միշտ պատրաստ լինի: Բացի այդ, հարկավոր է հենց սկզբից սկսել գայթակղել նրան, նույնիսկ առաջին ժամադրությունից:

Ձկներ

Ձկներին հատուկ տրամադրվածություն եւ կատարյալ միջավայր է պետք. մութ է, լռություն, չի փչում եւ ոչ մի հոտ չկա: Մի խոսքով՝ ոչ մի շեղող հանգամանք: Ձկները անկողին չեն գնում՝ մարմնի անհեթեթ շարժումներ անելու, այլ որպեսզի դրանք անի զուգընկերը: Իսկ զուգընկերը պետք է մի բան իմանա. Ձկներին հարկավոր է վարպետորեն սիրել, բայց հարցեր չտալ, թե ինչպես: Որովհետեւ նա երեւակայում է, չի կարելի շեղել:

Մանրամասները՝ այստեղ

Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Ժողովուրդ». Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Իրավունք». Մոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներովԻրանը մտադիր է ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում գանձել հասցված վնասի համար. Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք է
Ամենադիտված