Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարեկարգվող Երևանի 2018թ . ծրագրերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների նորոգման ծավալը մեծացել է

 

2018 թվականին մայրաքաղաքում շիննորոգման աշխատանքներ կատարելու համար Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության ծրագրերով նախատեսվել է ծախսել 6.7 մլրդ դրամ, որի կեսը՝ 3.3 մլրդ դրամ բաժին է ընկնում ասֆալտապատ տարածքների նորոգմանը։ Չնայած այն բանին, որ այս տարի ոչ միայն ձմեռը ծանր չէր, այլեւ, կարելի է ասել, չունեցանք ձմեռ, ու փողոցներն այնքան էլ չտուժեցին, այդուհանդերձ հատկացված գումարն այնքան էլ մեծ չէ անհրաժեշտ նորոգումները պատշաճորեն կատարելու համար։ Պահանջվածի եւ հնարավորի տարբերությունը ստիպում է այս տարի էլ ձեռնպահ մնալ ասֆալտածածկի հիմնանորոգումից, բավարարվել փոսային նորոգումներով, որպեսզի հնարավոր լինի «անցնել բոլոր փողոցներով», ասել է թե՝ չթողնել խնդիր ունեցող որեւէ փողոց։ Ասենք նաեւ, որ վերջին տարիներին կատարված ասֆալտածածկի ճաքալցումների շնորհիվ այսօր մայրաքաղաքի փողոցներում վիճակը վատ չէ։
 
Նորոգումներ կկատարվեն ընդհանուր առմամբ 650 000 քմ մակերեսի վրա։ Այդպիսի ծավալ ուներ նաեւ անցյալ տարվա ծրագիրը։ Շինբարեկարգման վարչության ծրագրավորման եւ նախագծային փաստաթղթերի հետ աշխատանքի բաժնի պետ Էդվարդ Շաքարյանը նշեց, որ աշխատանքների ընթացքում, կարգի համաձայն, անհրաժեշտության դեպքում հնարավոր է նախագծի արժեքի տասը տոկոսի հավելում կատարել։ Այդպիսի անհրաժեշտություն կառաջանա թե ոչ, հայտնի կդառնա տարեվերջին։ Նախատեսված գումարի կեսը հատկացվելու է փողոցներին, կեսը՝ բակերին։ Սա նախնական բաժանում է, հնարավոր է, որ ընթացքում ծրագիրը խմբագրվի՝ ծրագրում ներառված որեւէ աշխատանքի չափաբաժնի հաշվին հարկ եղած դեպքում մեծացվի մեկ այլ անելիքի չափաբաժինը։
Կարծում ենք, տաք ձմռան արդյունքում շահել է նաեւ ճաքալցումը։ Տաքանալ—սառչելու վտանգից զերծ մնացած ճաքերը բավական լավ են պահպանվել, եւ նոր ճաքալցման ժամանակ դա նկատելիորեն կհեշտացնի գործը։ Այդուամենայնիվ այս տարվա համար կրկին նույն ծավալի՝ 400 000 գծմ ճաքալցում է նախատեսված։ Այս տեխնոլոգիան գործնականորեն շատ արդյունավետ է, եւ դրան միջոցներ հատկացնելը լիովին արդարացված է։ Քաղաքի փողոցների այսօրվա բարվոք վիճակը դրա արդյունքն է։


Նոր մոտեցում մանկապարտեզների նորոգմանը 

Այս տարի նախատեսվում է նորոգել չորս տասնյակ նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Ընդ որում նորոգումը նախորդ տարիների նման հատվածաբար չի կատարվելու։ Շինարարը չի հեռանա տվյալ մանկապարտեզի շենքից, քանի դեռ ամբողջությամբ չի ավարտել անհրաժեշտ անելիքները։ Ինչո՞վ է պայմանավորված մոտեցման փոփոխությունը։ «Եթե նախորդ տարիներին առաջնորդվում էինք տարբեր մանկապարտեզներում աշխատանքներն ըստ առաջնահերթության կատարելու սկզբունքով, քանի որ չկար բավարար ֆինանսական միջոց, ապա այս տարի գտնվել է գումար՝ աշխատանքներն ամբողջությամբ կատարելու։ Նորոգման ծրագրերից արդեն դուրս են եկել մարզական եւ երաժշտական դպրոցները։ Նրանց խնդիրը լուծել ենք անցյալ տարի։ «Ազատված» գումարն այժմ ուղղվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի նորոգմանը։ Այդ համակարգին նախորդ տարի ուղղված 500 մլն դրամ ներդրումն այս տարի կրկնապատկվել է՝ դառնալով 1.1 մլրդ դրամ, ինչն էլ թույլ է տալիս մանկապարտեզներում հիմնանորոգում իրականացնել։ Մտնում ենք շենք եւ բոլոր անելիքներն ավարտած ենք դուրս գալիս։ Ավելին, շենքի նորոգման հետ միաժամանակ բարեկարգվում է բակային տարածքը։ Ասել է թե՝ համալիր նորոգում է կատարվում»,–ասաց Էդվարդ Շաքարյանը։ Նա այն կարծիքին է, որ այս տեմպով առաջ ընթանալու դեպքում մի քանի տարի անց հիմնովին լուծված կլինի նաեւ մանկապարտեզների նորոգման հետ կապված խնդիրը։ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործում է 157 նախադպրոցական ուսումնական հաստատություն։


Աստիճանաբար բարելավվում են պոլիկլինիկաների շենքային պայմանները

Արդեն երկու-երեք տարի է, ինչ քաղաքապետարանը «մտել է» արտահիվանդանոցային բժշկական հիմնարկություններ՝ պոլիկլինիկաներ։ Երկար տարիներ այդ կառույցները, զրկված լինելով պետական լիարյուն աջակցությունից, հայտնվել էին մի կերպ «գլուխը պահողի» կարգավիճակում։ Վերջին տարիներին նկատելի է տեղաշարժը։ Երեւանի քաղաքապետարանը նախորդ երկու տարում նկատելի աշխատանք է կատարել իր ենթակայության ներքո գտնվող պոլիկլինիկաների շենքերում։ Դրանք արդեն ապահովված են ավտոնոմ ջեռուցման համակարգերով, իսկ անցյալ տարի եվրոպատուհաններով փոխարինվեցին լուսամուտների հին շրջանակները։ Այդ «եվրոպականացումը» ջեռուցման ծրագրի մաս էր կազմում. ջեռուցման արդյունավետությունը պայմանավորված է նորմալ ջերմամեկուսացմամբ։ Քաղաքապետարանի այս տարվա ծրագրում ներառվել է պոլիկլինիկաներից տասի տանիքների նորոգումը։ Պատրաստ են նաեւ հինգի տանիքների նորոգման նախագծերը, որոնք գործ կդառնան եկող տարի։ 2019—ին կսկսվի այդ շենքերի ներքին հարդարման ծրագիրը, մի բան, որը, թերեւս, պոլիկլինիկայի դուռը բացող այցելուի համար ամենեւին երկրորդական չէ։ Մրցույթի գործընթացն ավարտված է, շուտով կսկսվեն աշխատանքները։ 


Մինի ֆուտբոլի եւս վեց դաշտ

Կողքից դիտողին կարող է թվալ, թե բնակելի շենքերի բակերում մինի ֆուտբոլի դաշտեր ամեն տարի կառուցելը ամենեւին պարտադիր չէ, քանի դեռ մայրաքաղաքի համայնքային բյուջեի միջոցները դեռեւս չեն բավարարում ավելի կարեւոր խնդիրների լուծման համար, մանավանդ որ այսօրվա դրությամբ Երեւանում գործում է 132 այդպիսի դաշտ, եւ նորերի համար արդեն տեղ գտնելը դժվարացել է։ Օրինակ, Կենտրոն, Արաբկիր, Ավան, կարելի է ասել, նաեւ Նուբարաշեն վարչական շրջանների տարածքները հագեցած են նման կառույցներով, եւ նորերի համար տեղ չկա։ Բայց քաղաքապետարանում ունեն նորերի կառուցման հիմնավորումը։ «Երեխան այսօր տնից ելնում է բակ եւ հիմնականում այդ փոքրիկ դաշտի կողքին է կանգնում՝ դիտելու իր հասակակիցների խաղը, կամ ինքն է մտնում խաղալու։ Ավելի հետաքրքիր եւ օգտակար խաղ նրա համար չկա։ Մինի ֆուտբոլի դաշտերը նաեւ բասկետբոլի հարթակներ են։ Որ խաղը երբ ուզենան կխաղան։ Ծնողների համար էլ փոքրիկների խաղին կողքից հետեւելը հետաքրքիր ժամանց է, հաճույքով հետեւում են։ Բակում սրանից ավելի հետաքրքիր ի՞նչ կարելի է կազմակերպել։ Ե՛վ հանգիստ է, ե՛ւ սպորտ։ Այդ փոքրիկ դաշտերը լուսավորություն ունեն, կողքերին նստարաններ են տեղադրված։ Վերջին հաշվով, սրանք նաեւ բակերի բարեկարգության բաղադրիչներ են։ Սրանով է պայմանավորված մինի ֆուտբոլի դաշտերի մեծ թիվը մեր քաղաքում եւ նորերի կառուցումը»,–ասում է Էդվարդ Շաքարյանը։


Նորոգվում է «Էրեբունի—Երեւան—2750» պուրակը 

Այս տարի նշելու ենք Երեւանի որպես բնակավայր հիմնադրման 2800—ամյակը, որի կապակցությամբ վերակառուցվում է Ալ. Մյասնիկյանի արձանին հարակից այգին։ Միանգամայն տրամաբանական է, որ նույն առանցքի վրա գտնվող, 2750—ամյակին նվիրված պուրակը նույնպես նոր հանդերձով դիմավորի հիշարժան տոնը։ Վերջին հաշվով՝ հինգ տասնյակ տարի է անցել դրա կառուցման օրվանից։ Չնայած ընթացքում շատրվանների նորոգումներ կատարվել են, սակայն հիմա էլ անելիք կա։ Շատ բաներ մաշվել, կորցրել են իրենց տեսքը, նորացման կարիք ունեն։ Նախատեսվում է փոխել անցուղիների եզրաքարերը, սալիկները։ Նորացվելու են ջրավազանների եզրերի քարե թասակները։ Կարգի են բերվելու դեպի Ստ. Շահումյանի հուշահամալիր տանող աստիճանները։ Հոբելյանական է «Էրեբունի—Երեւան–2800»—ը, անհամեմատ շատ հյուրեր են լինելու սփյուռքից եւ արտերկրից։ Նաեւ աշնանը Երեւանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31—րդ կոնֆերանսը։ Սրանցով պայմանավորված՝ արդարացված է դիտվում 50—ամյա հուշարձանը թարմացնելը։ Նորոգումը կատարվում է Երեւանի քաղաքապետարանի եւ պուրակի տարածքում սպասարկման ծառայություններով զբաղվող տնտեսավարողների համագործակցությամբ՝ համաֆինանսավորմամբ։


Բակային տարածքներ, ամրացվող շենքեր, շքապատշգամբներ

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ուշադրության կարժանանան բազմաբնակարան շենքերի՝ վերականգնման—ամրացման կարիք ունեցող շքապատշգամբները։ Դրանց թիվը կհասնի 147—ի՝ 69 շենք։ «Միշտ հարցնող լինում է՝ ինչո՞ւ մի շենքում անելիքը միանգամից չի արվում, երբ բոլոր պատշգամբներն էլ նույն հնությունն ունեն։ Առաջնորդվում ենք կոնկրետ վիճակով. առաջինը կատարելու համար ընտրում ենք այն, որն անհետաձգելի ամրացման կարիք ունի։ Այդպես չանենք՝ տխուր փաստի առաջ կարող ենք կանգնել։ Եղել է դեպք, երբ վերջին պահին ենք կարողացել կանխել փլուզումը»,–ասում է Էդվարդ Շաքարյանը՝ ավելացնելով, որ շքապատշգամբների ամրացումը քաղաքապետարանի պարտականությունը չէ, դրանք մասնավոր սեփականություն են, բնակիչներին աջակցելու նպատակով է արվում։
Բնակֆոնդի պահպանման նպատակով այս տարի համայնքային բյուջեի միջոցներով կամրացվի վթարայնության երրորդ աստիճան ունեցող չորս շենք։ Ընդհանուր առմամբ, քաղաքում առկա է երրորդ աստիճանի վթարայնության 101 շենք։ Շենքերի ամրացումը շատ ծախսատար գործընթաց է, եւ համայնքային բյուջեով բոլոր շենքերն ամրացնելը քաղաքապետարանը անիրատեսական է համարում։ Խնդրի լուծումը հնարավոր է միայն պետբյուջեի միջոցներով։
Բակերի բարեկարգման իրենց ամենամյա ծրագրերն ունեն նաեւ վարչական շրջանները։ Այս տարի նրանց ուժերով բարեկարգվելու է վաթսունչորս բակային տարածք։ Քաղաքապետարանը որպես աջակցություն սուբսիդավորում է իրականացնում համատիրությունների միջոցով։ Բակային տարածքների բարեկարգումը դեռեւս մեծ մասամբ կախված է բնակիչների վերաբերմունքից, քանի որ զավթված տարածքներն ազատելու բարի կամքը դեռեւս «կաշկանդված է մնում» նեղ անձնական շահերի շրջանակում։


Քաղաքի մուտքը բարելավելու նախագծեր

Երեւանի գլխավոր դարպասը՝ հարավ—արեւմտյանը բարելավման կարիք ունի։ Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանից Արգավանդի խաչմերուկ ընկած տարածքի մասին է։
Ժամանակին մարդիկ ինչպես ցանկացել, ինչպես կարողացել կառուցել են այդ ճանապարհի վրա ընկած տները, իսկ վերջին տարիներին՝ նաեւ տարատեսակ սպասարկումների վայր դարձած շենքերը։ «Էրեբունի—Երեւան—2800»—ամյակի տոնակատարության կապակցությամբ ՀՀ կառավարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը նախատեսել են հնարավորինս բարվոք տեսքի բերել այն։ Մշակման փուլում է մի նախագիծ, որով նախատեսվում է ակնահաճո տեսք հաղորդել անշուք տներին, ցանկապատերին եւ շենքերին։ Ըստ այդմ, ինչ—որ չափով գեղագիտական տեսք կհաղորդվի փողոցը երիզող տներին, դեկորատիվ էլեմենտներով կերեսակալվեն ցանկապատերը, հայկական գորգերի նախշերով կզարդարվեն տների եւ շենքերի ճակատները։ Մտադրություն կա, որ տների տանիքները միանման ներկվեն։ Թե ինչպիսին կլինի նախագիծը, կիմանանք շուտով։ Ըստ Էդվարդ Շաքարյանի՝ ծրագիրը լավն է, նախագծի ավարտից հետո կներկայացվի կառավարության հաստատմանը, որին կհաջորդի ֆինանսավորումը եւ աշխատանքների մեկնարկը։
Քաղաքի գլխավոր մուտքի բարեկարգման իմաստ ունի նաեւ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող, մոտ 200 մ երկարությամբ տրանսպորտային թունելի պատերի ու առաստաղի հարդարանքի նորացումը։ Այս աշխատանքների համար նախագիծը նույնպես դեռեւս մշակման փուլում է։ Նախատեսվում է թունելի պատերը եւ սյուները երեսպատել ֆիբրո—բետոնե թերթասալիկներով, առաստաղի ծեփը կնորացվի եւ կներկվի։ Ամբողջությամբ կփոխվի լուսավորությունը. կտեղադրվեն LED տիպի լուսատուներ։ Այս օրերին թունելի տարածքում ջրահեռացման ցանցն է կարգի բերվում։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն իսկ Ամերիկային արժեցել է 100 միլիարդ դոլարի ուղղակի վնաս․ Իրանի ԱԳ նախարար Իսրայելի ՊԲ-ն ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախ Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Միլլի մեջլիսը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդումՎատ լուր՝ Wildberries-ից և OZON-ից օգտվողների համարՀրդեհ՝ Բենիամին գյուղումԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սրտի զարկաչափիչ «Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի փորձագետներ. Հայաստանը կարող է գնալ արտաքին մանիպուլյացիաների ճանապարհով»«Փաշինյանը ընտրություններից առաջ հույսը դնում է ԵՄ-ի վրա, իսկ Բրյուսելն արդեն իսկ իր պայմաններն է սահմանել, ինչո՞վ է Հայաստանը վճարելու»Բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը Շավարշ Նահապետյանը հաղթել է Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության եզրափակչում․ Հայկ Դարբինյանը նվաճել է արծաթե մեդալ «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»․ Թրամփ Ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» զոլերով ներկված ավանակ էրԱրժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում Տեղի ունեցան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներըԱնկում տարադրամի շուկայումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Ամենադիտված